ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շատ շուտով լավ նորություն կլսեք. Ջուսը`անձնական կյանքի մասին և ոչ միայն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Asekose.am-ը գրում է.

Երգչուհի Ջուսը պատրաստվում է երկրպագուների դատին հանձնել իր նոր տեսահոլովակը, որը նկարահանել է CRAZY FREEDOM երգի հիման վրա: Այս մասին երգչուհին առաջին անգամ խոսել է Asekose.am-ի հետ:

«Ես և DJ BLACK-ը հանդես կգանք նոր տեսահոլովակով, որը նկարահանել ենք CRAZY FREEDOM երգի հիման վրա: Երգի հեղինակը DJ BLACK-ն է, իսկ երգը նախատեսված է ակումբի համար: Մենք փորձել ենք այնպես անել, որ այս աշխատանքն իր «խենթ ու խելառ» լինելով գրավի հանդիսատեսի ուշադրությունը և ինչու չէ սիրվի նրանց կողմից»:

Այն հարցին` արդյոք երգչուհին սիրում է աշխատել սկսնակ արտիստների հետ՝ վերջինս նշեց, որ աշխատում է, եթե տվյալ մարդը տաղանդավոր է.


«Եթե ասեմ, որ ցանկացած սկսնակ արտիստի առաջարկ կընդունեմ, հաստատ կստեմ: Աշխատում եմ այն մարդկանց հետ, ովքեր որ տաղանդավոր են, իսկ տվյալ դեպքում կարող եմ փաստել, որ իմ զուգընկերը տաղանդավոր է: Նա առաջարկեց ինձ համագործակցել, ես էլ, ուսումնասիրելով իր ձայնն ու գործունեությունը, համաձայնվեցի: Ուրախ եմ, որ կօգնեմ նրան մեր դրական ու էներգետիկ երգով որոշակի հայտնիություն ձեռք բերել»:

Երգչուհին խոսեց նաև անձնականի մասին` նշելով, որ իր երկրպագուները շատ շուտով լավ նորություններ կլսեն:

«Դեռևս զբաղվում ենք մեր տան աշխատանքներով, բայց շատ շուտով լավ նորություններով հանդես կգամ»,-Asekose.am-ի հետ զրույցում խոստովանեց երգչուհի Ջուսը:

 
 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular