ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 27 մայիս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Ղրղզստան՝ Ղրղզստանի գրադարանների օր, Ռուսաստան՝ Սանկտ Պետերբուրգի ծննդյան օր, Նիգերիա՝ Երեխաների օր։


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ


1441– Կիրակոս Ա Վիրապեցին ընտրվել է Ամենայն հայոց կաթողիկոս։
1661 – ծնվել է բանաստեղծ Նաղաշ Հովնաթանը։
1882 –ծնվել է բոլշևիկ, հեղափոխական Սիմոն Տեր-Պետրոսյանը (Կամո)։
1891 –վախճանվել է գրող, երգիծաբան Հակոբ Պարոնյանը։
1898 –ծնվել է դերասանուհի Ռուզաննա Վարդանյանը։
1907 – վախճանվել է ազգային-ազատագրական պայքարի հերոս Գևորգ Չաուշը (Ղազարյան)։
1918– Ապարանի ռազմաճակատում չկարողանալով դիմագրավել թուրքերը թողել են Նիգավանը, Մելիքգյուղը և կենտրոնացել են Ճահճուտի մոտակա բարձունքներում։ Սարդարապատի ռազմաճակատում  վճռական մարտերի ընթացքում թուրքերը կատարյալ պարտություն են կրել խուճապահար նահանջելով դեպի Ղարաբուրուն կայարան-Ղարաբուրուն լեռ գիծը։
1927– ծնվել է ճանաչված կինոռեժիսոր, դերասան և սցենարիստ Ֆրունզե Դովլաթյանը։
1932 –ծնվել է ճարտարապետ Լիա Սաֆարյանը։
1934 —ԽՍՀՄ-ում մտցվել է «սպորտի վաստակավոր գործիչ» կոչումը։
1937– վախճանվել է գրող, արձակագիր Ատրպետը, որի գրվածքի հիման վրա  նկարահանվել է «Տժվժիկ» ֆիլմը։
1970-վախճանվել է դերասանուհի Օլգա Գուլազյանը։
1990 - Երևանի «Սասունցի Դավիթ» երկաթուղային կայարանում առավոտյան խորհրդային զինվորների և ազատամարտիկների բախումից զոհվել են 6 ազատամարտիկներ։
1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Ուրուգվայի հետ։
1993-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Մալթայի հետ։
1998 –վախճանվել է կոմպոզիտոր Ղազարոս Սարյանը։
2002- Երևանում սկսել է Հայաստան - սփյուռք երկրորդ խորհրդաժողովը:
2004-ամերիկահայ մեծահարուստ Քըրք Քըրքորյանին և աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրին Հայաստանի նախագահի հրամանագրով շնորհվել է «Հայաստանի Ազգային հերոս» բարձրագույն կոչումը:
2008-Ֆրանսիան մոտ 25 միլիոն եվրո է հատկացրել Երևանի ջրամատակարարման համակարգի բարելավման և մաքրման համար: 
2017-  լիբանանցի անվանի քանդակագործ Նադիմ Քարամի «Երեք փիղ» կոմպոզիցիան տեղադրվել է Երևանի Սիրահարների այգում, փղերը խորհրդանշում են հիշողությունը և ընտանիքը:
2018-«Շիրակ» ֆուտբոլային ակումբի երկրպագուները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը պահանջելով Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը։
2020- վախճանվել է կոմպոզիտոր, դիրիժոր Վլադիմիր Գազարյանը:
2021-Գեղարքունիքի սահմանային գոտում, ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանցի զինծառայողները շրջափակել եւ գերեվարել են վեց հայ զինծառայողի։
-հրաժարական է տվել արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ


1332 –ծնվել է  թունիսցի մուսուլման պատմաբան, փիլիսոփա, սոցիալական մտածող Իբն Խալդուն։
1525 —վախճանվել է գերմանացի հումանիստ և տեսաբան, գյուղացիական ապստամբության ղեկավար Թոմաս Մյունցերը։
1647 —ԱՄՆ-ի Մասաչուսեց նահանգում մահապատժի է ենթարկվել (կախաղան է բարձրացվել) ամերիկայի առաջին վհուկը՝ Աչա Յանգը։
1679 —Անգլիայում ընդունվել է Habeas Corpus Act-ը, որը անհատի իրավունքների պահպանումը երաշխավորող օրենք է։
1703 - Պետրոս Մեծ ցարը հիմնադրել է Սանկտ Պետերբուրգը։
1794 —Ռուսաստանի կայսրուհի Եկատերինա 2-րդը հաստատել է Հադժիբում նոր քաղաք-նավահանգիստ ստեղծելու որոշումը, հաստատել է ապագայում Օդեսա անվանված քաղաքի գլխավոր հատակագիծը։
1831 —Նոր Մեքսիկայում Վայրի Արևմուտքի հետազոտող Ջորջ Սմիթը սպանվել է իր հնդկացի ուղեկցորդների կողմից։
1840 – վախճանվել է իտալացի վիրտուոզ ջութակահար Նիկոլո Պագանինին։
1844 —ուղարկվել է առաջին հաղորդագրությունը Մորզեի այբուբենով։
1877 –ծնվել է ամերիկացի պարուհի Այսեդորա Դունկանը։
1883 - Ռուսաստանում թագադրվել է Ալեքսանդր 3-րդ ցարը:
1887 –ծնվել է լեհական ծագումով ամերիկացի ֆիզիկոս և քիմիկոս Կազիմիր Ֆայանսը։
1894-ծնվել է խորհրդային և ռուսական թատրոնի և կինոյի դերասանուհի Վերա Օռլովան։
1895 —անգլիացի գյուտարար Բիրտ Ակրեսը արտոնագրել է կինոպրոեկտորը։ 
1905 —սկսվել է Ցուսիմյան ճակատամարտը, որի ժամանակ ռուսական նավատորմը ջախջախիչ պարտություն է կրել ճապոնական կայսերական նավատորմի կողմից։
1910 –վախճանվել է գերմանացի մանրէաբան Ռոբերտ Կոխը։
1912 –ծնվել է ամերիկացի վիպասան և կարճ պատմվածքներ գրող Ջոն Չիվերը:
1916 —ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնը կոչ է արել պատերազմից հետո ստեղծել Ազգերի լիգա։
1921 —Աֆղանստանը դարձել է անկախ պետություն։
1930 —Ռիչարդ Դրյուն արտոնագրել է  «թափանցիկ կպչուն ցելլոֆանային ժապավենը»՝ սկոչը, որը պետք է օգտագործվեր ավտոմեքենաների ապակիները ներկման ժամանակ պահպանելու համար։
1937– շահագործման է հանձնվել Սան-Ֆրանցիսկոյի  Ոսկե Դարպասներ կամուրջը։
1941– Մեծ Բրիտանիայի թագավորական ռազմածովային ուժերը խորտակել են գերմանական «Բիսմարկ» նավը։
1960 - Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջում։
1964– վախճանվել է Հնդկաստանի ազգային ազատագրական պայքարի առաջնորդ Ջավահարլալ Ներուն։
 —սկսվել է քաղաքացիական պատերազը Կոլումբիայում։
1971 —103 հազար հանդիսատեսների ներկայությամբ կայացել է հանրահայտ ֆուտբոլային դարպասապահ Լև Յաշինի հրաժեշտի խաղը։
1994- քսանհինգ տարվա վտարումից հետո Ռուսաստան է վերադարձել Ալեքսանդր Սոլժենիցինը։


Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular