ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամուսնության տարեդարձի առթիվ Ալիևի յուրահատուկ «նվերը»՝ կնոջը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Washington Post ամերիկյան հեղինակավոր պարբերականն անդրադարձել է Մեհրիբան Ալիևայի նոր պաշտոնին: Հոդվածագիր Ամանդա Էրիքսոնը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից կնոջը՝ Մեհրիբան Ալիևային փոխնախագահի պաշտոնում նշանակումը համարում է նվեր ամուսնության տարեդարձի կապակցությամբ: Հոդվածագրի կարծիքով՝ երբ Ալիևը լքի երկրի ղեկավարի պաշտոնը, նրա փոխարեն նախագահ կդառնա նախորդ աշնանը տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի արդյունքում փոխնախագահ նշանակված 52-ամյա Մեհրիբան Ալիևան:

«Շատ հնարավոր է, որ Մեհրիբան Ալիևան սկսի վերահսկել նաև նախարարների կաբինետը»,-գրում է Էրիքսոնը: Հոդվածագիրը հիշեցնում է, որ Ադրբեջանում վերջին սահմանադրական փոփոխությունների արդյունքում հանվել է նաև նախագահի թեկնածուների համար սահմանված տարիքային սահմանափակումը:

Այս ամենը վառ ապացույց է, որ Ալիևը արագ տեմպերով ճանապարհ է հարթում իր 19-ամյա որդու համար, և Մեհրիբան Ալիևան նախագահի պաշտոնի հորից որդուն փոխանցելու ճանապարհին ամենավստահելի խողովակն է հանդիսանում: Էրիքսոնը գրում է, որ Մեհրիբան Ալիևան բժշկական կրթություն է ստացել, բայց չնայած այդ հանգամանքի միշտ հետաքրքվել է քաղաքականությամբ և հանդիսանում է ադրբեջանական մի շարք ծրագրերի, Հեյդար Ալիևի անվան հիմնադրամի ղեկավար:

Բացի այդ Ադրբեջանի առաջին տիկինը սերում է երկրի ամենահարուստ Փաշաևների ընտանիքից, որի անդամներին են պատկանում ադրբեջանական մի շարք բանկեր, բազմաթիվ ապահովագրական, շինարարական, տուրիստական կազմակերպություններ, ինչպես նաև «Բենթլի» ընկերության ադրբեջանական մասնաճյուղը:

«Ամերիկյան դիվանագիտական շրջանակներից արտահոսած, որոշ տեղեկությունների համաձայն` Մեհրիբան Ալիևան կոսմետիկ վիրահատություններից և նորաձևությունից այն կողմ ոչնչի չի տիրապետում և քաղաքական հարցերից շատ քիչ է տեղեկացված»,-նշում է հոդվածագիրը: Հոդվածագիրը անդրադառնում է նաև այս հարցում ադրբեջանական ընդդիմության դիրքորոշմանը: Ալիևների ընտանիքը ցանկանում է երկրի ամբողջ իշխանությունը կենտրոնացնել իր ձեռքում:

«Ալիևայի նշանակումը անարգանք է Ադրբեջանի ժողովրդի նկատմամբ, և սա քայլ է դեպի Ալիևների բացարձակ միապետություն»,- նշել է ընդդիմության առաջնորդներից Ալի Քերիմլին: Ալիևների ընտանիքը, արդեն ավելի քան 30 տարի է՝ իշխում է Ադրբեջանում, ինչը բավականին երկար ժամանակ է իշխանության մեկ ընտանիքի ձեռքում կենտրոնացված լինելու, պետության և երկրի տարածքում արդյունահանվող Էներգակիրներից ստացված եկամուտները հափշտակելու համար: Ադրբեջանական բանկերից 8-ը, երկրի հեռահաղորդակցության, նավթի և գազի արդյունաբերության, շինարարական ոլորտի խոշոր ընկերությունների մեծ մասը պատկանում են Ալիևների ընտանիքին: Ալիևների ընտանիքի նյութական միջոցների մեծ մասը թաքնված է օֆշորային հաշիվներում՝ փաստում է Էրիքսոնը:

Էրիքսոնը հիշեցնում է այն փաստը, Ադրբեջանը համարվում է աշխարհի ամենանազատ երկրներից մեկը Ալիևյան կլանի վարած ճնշողական, խոսքի ազատության սահմանափակման, արդար անկախ ընտրությունների սահմանափակման քաղաքականության հետևանքով:

Ադրբեջանում զանգվածայնորեն ձերբակալվում են իշխանություններին քննադատող և հակառակ տեսակետ ունեցող ակտիվիստներ, լրագրողներ: Միայն 10-ից ավելի ընդդիմադիր ակտիվիստ և լրագրող է ձերբակալվել այս ամիս: Այսպիսով, Ալիևների ընտանիքը ամեն միջոց օգտագործում է բացարձակ միապետական իշխանություն հաստատելու համար՝ եզրափակում է հոդվածագիրը: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular