ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիայում կինը նախկին ամուսնու եղբոր 2 երեխաներին ծեծել ու նետել է ջրհորը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիայի Քայսերի նահանգի Թոմարզայի շրջանում կինը խանդի պատճառով ծեծի ենթարկել նախկին ամուսնու եղբոր 2 երեխաներին, նրանց գլխին պարկ քաշել ու նետել ջրհորը։

Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել 28–ամյա Ռուքիյե Թուլային՝ նախկին ամուսնու եղբոր երեխաներից մեկին սպանելու, մյուսին էլ մարմնական վնասվածքներ հասցնելու համար։

Նշվել է, որ կինը խանդի հողի վրա նախկին ամուսնու եղբոր 7 եւ 10 տարեկան երեխաներին ծեծել է, գլխներին պարկ քաշել ու նետել 7 մետր խորություն ունեցող ջրհորը։ Երեխաներից մեկը ջրհորում մահացել է, մյուսին վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular