ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այս գիշեր Ադրբեջանի զինուժն արձակել է շուրջ 2200 կրակոց, նաեւ ականանետերից. Արցախի ՊԲ (ֆոտո)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Փետրվարի 27-ին եւ լույս 28-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է  ավելի քան 120 անգամ, որի ընթացքում, հայ դիրքապահների ուղղությամբ, արձակել է շուրջ 2200 կրակոց:

Արցախի ՊԲ-ից  հայտնում են, որ առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել արեւելյան եւ հյուսիսային ուղղություններում: Նշված հատվածներում ադրբեջանական զինուժը 60 եւ 82 միլիմետրանոց ականանետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ընդհանուր առմամբ 15 արկ:

ՊԲ առաջապահ զորամասերը լիարժեք վերահսկողություն են պահպանում առաջնագծում եւ շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular