Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 19 մայիս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Մալազիական հույների ցեղասպանության հիշատակի համաշխարհային օր, Վիետնամ՝ Հո շի Մինի ծննդյան օր, Դանիա՝ Համընդհանուր աղոթքի օր, Ռուսաստան՝ Ռուսական վառարանի օր, Թուրքմենիա՝ Միգտիմգուլիի պոեզիայի օր, Թուրքիա՝ Աթաթուրքի հիշատակի օր, Ֆինլանդիա՝ Ռազմական դրոշի օր, Ուկրաինա՝ Քաղաքական բռնաճնշումների զոհերի հիշատակի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1892— ծնվել է նշանավոր կինոռեժիսոր, հայկական կինեմատոգրաֆիայի հիմնադիրներից մեկը հանդիսացող Համո Բեկնազարյանը, որի անունով է կոչվում «Հայֆիլմ» կինոստուդիան։

1913 –ծնվել է բանաստեղծ, առակագիր Մկրտիչ Կորյունը։

1918- թուրքերը ներխուժել են Սուրմալու, թուրք գեներալ Հալիլ բեյը (Էնվեր փաշայի հորեղբայրը) Բաթումում հայտարարել է, թե «հայերը պարտված են և պետք է ենթարկվեն»։ Սկսվել է սարդարապատի հերոսամարտը:

1922— ծնվել է հայտնի դիրիժոր Օհան Դուրյանը։

1922 —համառուսատանյան կոմերիտմության համաժողովը որոշում է ընդունել «Համընդհանուր պիոներական ջոկատներ ստեղծելու մասին», առաջացել է Համամիութենական պիոներական կազմակերպությունը։

1927 –ծնվել է բանաստեղծ և թարգմանիչ Գարիկ Բանդուրյանը։

1928— ծնվել է ականավոր գիտնական Սերգեյ Մերգելյանը։

1930 –ծնվել է հայազգի հայտնի քարաքոսաբան Վեռնոն Ահմաջյանը։

1938 –ծնվել է հայ խորհրդային մարզիկ (հեռացատկորդ) Իգոր Տեր-Հովհաննիսյանը։

1940 –վախճանվել է գրող, բանաստեղծ, թարգմանիչ, խմբագիր Սեման։

1953— ծնվել է ջրասուզորդ, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն Շավարշ Կարապետյանը, որը 1976 թվականի սեպտեմբերի 16-ին փրկել է Երևանյան լիճը ընկած տրոլեյբուսի 20 ուղևորի, հանելով նրանց ջրից։

1971 –ծնվել է դուդուկահար Արմեն Գրիգորյանը։

2001-Երեք օր տևած, բորբոքված կրքերի մթնոլորտում ավարտվել է Հայաստանի գրողների միության 13-րդ համագումարը և Հայաստանի գրողների միության նախագահի պաշտոնում Հրանտ Մաթևոսյանին փոխարինել է գրականագետ Լևոն Անանյանը:

2003- Հայաստան են բերվել ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակի կողմից տրամադրված 3401 լրացուցիչ թափանցիկ քվեատուփերը: 

2008- հանկարծամահ է եղել հայտնի տնտեսագետ և քաղաքագետ, Սլավոնական համալսարանի զբոսաշրջության և սպասարկման ինդուստրիայի ամբիոնի վարիչ Էդուարդ Աղաջանովը:

2017- Կարեն Կարապետյանը վերանշանակվել է Հայաստանի վարչապետի պաշտոնում։

2019- վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ վաղը 8։30-ից արգելափակվում են հանրապետության բոլոր դատարանների մուտքերն ու ելքերը։

2020-Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրենների խորհուրդը Հայաստանին 280 մլն դոլար է հատկացրել  կորոնավիրուսի դեմ պայքարի համար։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1125 —վախճանվել է կիևյան մեծ իշխան, քաղաքական գործիչ, գրող և զորավար Վլադիմիր Մոնոմախը։

1389 —վախճանվել է մոսկովյան իշխան Դմիտրի Դոնսկոյը։

1536 –Լոնդոնում գլխատվել է Անգլիայի արքա Հենրիխ 8-րդի երկրորդ կինը և Եղիսաբեթ 1-ինի մայրը հանդիսացող Աննա Բոլեյնը։

1586 —Սամարա գետի մոտ սկսվել է ռուսական ամրոցի շինարարություն, այդ օրը համարվում է Սամարա քաղաքի հիմնադրման օր։

1643-երեսունամյա պատերազմի ընթացքում տեղի է ունեցել Ռոկրուաի ճակատամարտը ֆրանսիացիների և իսպանացիների միջև, որը ավարտվել է իսպանացիների պարտությամբ։

1649— ստեղծվել է Անգլիական հանրապետությունը, որը հետագայում դարձել է Մեծ Բրիտանիայի հիմքը։

1712— Պետրոս 1-ինը Ռուսաստանի մայրաքաղաքը Մոսկվայից տեղափոխել է Սանկտ Պետերբուրգ։

1780— Հյուսիսային Ամերիկայի տարածքի մի մասի երկինքը պատվել է խավարով, պատմության մեջ այն կոչվել է «սև օր»։

1798 — սկսվել է Նապոլեոնի եգիպտական արշավանքը։

1802— Նապոլեոն Բոնապարտը սահմանել է Պատվավոր լեգեոնի շքանշանը։

1825 —վախճանվել է ֆրանսիացի մտածող, սոցիոլոգ, գրաֆ Կլոդ Սեն-Սիմոնը։

1842— տեղի է ունեցել Գաետանո Դոնիցետիի «Լինդա դի Շամունի» օպերայի պրեմիերան։

1881 —ծնվել է Թուրքիայի առաջին հանրապետության ղեկավար Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը։

1895 –վախճանվել է կուբացի քաղաքական գործիչ, մտավորական, լրագրող, փիլիսոփա և բանաստեղծ Խոսե Մարտիրը։

1910 —վերադարձել է Հալեյի գիսավորը, երկիրը հատել է նրա պոչը, սակայն չնայած բոլոր կանխատեսումներին գիսավորը ոչ մի վնաս չի տվել մոլորակին։

1911— Կանադայում հիմնվել է աշխարհում առաջին ազգային այգի-պարկը։

1927 –ծնվել է եգիպտացի արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս, կինոսցենարիստ Յուսուֆ Իդրիսը։

1950 —Իսրայել է հասել Իրաքից գաղթած հրեաների առաջին խումբը։

1971 –ծնվել է ռուս հայտնի դերասանուհի, հեռուստահաղորդավար և երգչուհի Լերա Կուդրյավցևան։

1977 –ծնվել է ուրուգվայցի երգչուհի և կինոդերասանուհի Նատալիա Օրեյրոն։

1991 —Քուվեյթում դատարանը մարդուն դատապարտել է 15 տարվա ազատազրկման այն պատճառով, որ վերջինս հագել է Սադամ Հուսեյնի նկարով շապիկ։

1994 –վախճանվել է ԱՄՆ-ի 37-րդ նախագահ Քեննեդու տիկին Ժակլին Քենեդին։

2001 —«Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» հեռուստախաղի խաղավար է դարձել Բորիս Կրյուկը։

 

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Имеем дело с марионеточным правительством, управляемым иностранцами, целью которого является идентичность армянского народа: Аршак КарапетянПервый звонок для Мгера Григоряна«Паст». Труфальдино из Армении или Пашинян «кинет» стороны, либо они «кинут» его Беззубое поведение США по отношению к Азербайджану еще больше обостряет аппетит АлиеваОпасения Никола Пашиняна больше невозможно скрытьВ Симферополе откроется выставка «Традиционные мотивы крымских армян» Армянские спортсмены завоевали 16 медалей на чемпионате Европы по грэпплингу «От линий к слову»: в Центре восточной литературы в Москве представлены работы художника Тиграна СарапянаВ результате делимитации 2 жилых дома села Киранц останутся на территории Азербайджана – СМИПолицейские перекрыли также улицу Мелик-Адамяна Алма-Атинская декларация на самом деле в пользу Азербайджана, а действующий режим направляет этот документ против нас и выполняет все требования турецко-азербайджанского тандема։ Аршак КарапетянПолиция перед зданием правительства проводит жесткие задержанияЗавтра скажут, что не должны называть себя армянами, остался один шаг: А. КарапетянРоссия ужесточает риторикуСНБ и прокуратура ждутПашиняну ожидало тяжелое испытание в ДанииХристианская вера является одной из важнейших основ армянской государственности. Аршак КарапетянАрмения встала на путь диктатуры: Аршак КарапетянВ поисках козла отпущенияПочему режим нервничает?Прозрачный намек Путина: новые отношения с соседямиПолиции было приказано жестко реагировать на протестующихСамбисты Армении на чемпионате Европы завоевали 18 медалей Пашинян отбыл в Данию Следуя примеру Apple, Samsung отказалась от создания беспилотных автомобилей Теперь тоже потребовал «реки крови»? «Паст»Мэр Еревана принял представителей Всемирного банка «Айакве» представит в прокуратуру сообщение о преступлении, связанное с «демаркацией» Тавушской границы: «Паст»Генсек ООН призвал расследовать смерть сотрудника организации в Рафахе Эти люди не понимают, что такое Родина: Аршак КарапетянСовместная работа по сохранению духовного и культурного наследия Арцаха «Трибунал Армянской национальной гордости» станет механизмом прецедентного права для стран мира: Аршак КарапетянБаграт Србазан вошел в здание Союза журналистов Армении Хачик Асрян предлагает кандидатуру Аршака Карапетяна։ «Паст»Сборная Армении завоевала 12 медалей на чемпионате Европы по ушуВардан Восканян: Площадь, заполненная десятками тысяч людей Священной борьбы, сломала стереотипыЗавтра к забастовке присоединятся и встретятся со студентами иранист Вардан Восканян и тюрколог Варужан ГегамянШойгу назначен секретарем Совета Безопасности РФГраждане, присоединившиеся к движению во имя Родины, перекрыли межгосударственную дорогу Армения-Грузия на участке БаграташенаПашинян освободил от должности председателя Комитета по туризмуАлен Симонян: «Армения привержена мирной повестке дня»Пашиняна обвиняют в распространении тезисов, отрицающих Геноцид армянЛидер движения «Всеармянский фронт» представляет атмосферу, царящую в силовых структурахПутин укрепляет свои позиции: Шойгу лишили должности министраКто должен стать следующим Премьер-Министром Армении? «Факт». Финансирование Армении за полгода на сумму в 100 миллионов долларовИменно в результате этого движения процесс выдачи каким-то образом был приостановлен: СогомонянЗакон только для граждан? Аршак КарапетянУже в следующем квартале лидер крупных налогоплательщиков снова изменится: «Паст»Самбист Маис Нерсисян стал чемпионом Европы
Самое популярное