ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հունաստանում միլիոնատիրոջ որդու մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել. կան զոհեր (տեսանյութ)

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հունաստանում խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Մեծ արագությամբ ընթացող Porsche ավտոմեքենան բախվել է կայանած Honda Civic-ին, ինչի հետևանքով զոհվել է չորս մարդ, այդ թվում՝ երեք տարեկան երեխա, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Porsche-ի ղեկին եղել է Jumbo սուպերմարկետների ցանցի սեփականատեր Ապոստոլոս Վակակիսի որդին, կողքին՝ նրա ընկերը:

Դատելով տեսահսկման համակարգերից ստացված տեսագրությունից՝ Porsche-ի վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը, և ավտոմեքենան արագընթաց մայրուղուց «հրթիռի» պես դուրս է թռել և բախվել կայանած մեքենային: Երկու ավտոմեքենաները պայթել են:

Ավտովթարի հետևանքով զոհվել են 33-ամյա մի կին և 3-ամյա երեխա, որոնք վթարի ժամանակ եղել են կայանված մեքենայում, ինչպես նաև Porsche-ի վարորդը և ուղևորը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular