Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 13 մայիս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Բրազիլիա՝ Պրետոս Վելխոս փառատոն (Ստրկության վերացման օր), Կոլումբիա՝ Սուրբ Մարիամի օր, Նիգերիա՝ Հերլանդի օր, Ռուսաստան՝ Սևծովյան նավատորմի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1907 - Երևանում գործարկվել է առաջին հիդրոէլեկտրակայանը։

1921 —ԽՍՀՄ Սովնարկոմը հանգստի և տոն օրերի մասին օրենք է ընդունել։

1930 –ծնվել է երկրաբան Լիդա Թադևոսյանը։

1932-հայկական ԽՍՀ կառավարությունը որոշել է  Երևանի կոնսերվատորիայի օպերայի դասարանի բազայի վրա ստեղծել ստացիոնար օպերային թատրոն։

1998-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Կոտ դը Իվուարի հետ։

2004- Երևանում ստորագրվել է Իրան - Հայաստան գազամուղ խողովակաշարի կառուցման հիմնական պայմանագիրը: 

2007- ԿԸՀ-ն վավերացրել է համամասնական ընտրությունների նախնական արդյունքները, ըստ որի խորհրդարանական ընտրությունների 5 տոկոսի շեմը հաղթահարել են հինգ կուսակցություն` ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ, ՕԵԿ և «ժառանգություն» կուսակցությունը։

2010-Երևանում մեկնարկել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային 27-րդ համաժողովը։

2010 –վախճանվել է ամերիկահայ կիրառական մաթեմատիկոս Փոլ Գարաբեդյանը։ 2012-ԿԸՀ-ն ամփոփել է ընտրությունների վերջնական արդյունքները, ըստ որի հինգերորդ գումարման Ազգային ժողովի 131 տեղից 69-ը ՀՀԿ-ինն է, 37-ը՝ ԲՀԿ-ինը, 7-ը՝ ՀԱԿ-ինը, 6-ական՝ ՀՅԴ-ինը և ՕԵԿ-ինը, 5-ը՝ «Ժառանգությանը»։

2014-Հայաստանի և Ֆրանսիայի նախագահների ներկայությամբ Երևանի Մաշտոցի պողոտայում գտնվող պուրակը հանդիսավորությամբ անվանակոչվել է Ֆրանսիայի ազգային հերոս, բանաստեղծ Միսաք Մանուշյանի անունով:

2021-առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը հատել են Հայաստանի պետական սահմանը, խորացել 3,5 կիլոմետր և փորձել պարփակել Սև լիճը:

2022-Էդմոն Մարուքյանը հրապարակել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանին Հայաստանի ներկայացրած 6 կետերը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1501 —Ամերիգո Վեսպուչին ուղևորվել է ճանապարհորդության Արևմուտք, որի ժամական էլ հասկացել է, որ Կոլոմբոսը հայտնագործել է նոր մայրցամաք։

1568 —տեղի է ունեցել Լանգսայդի ճակատամարտը, որը ստիպել է Շոտլանդիայի թագուհի Մարի Ստյուարտին փախչել Անգլիա, իսկ Շոտլանդիայում հաստատվել է ռեգենտ գրաֆ Մորեի ռեժիմը։

1619 —Հաագայում մահապատժի է ենթարկվել Յոհան Օլդենբարնեվելտը, որը մեղադրվել է պետական դավաճանության մեջ։

1637 —Ֆրանսիայում կարդինալ Ռիշելյեն մտածելով իր թշմանիների և սեփական անվտանգության մասին հրամայել է կլորացնել սննդի ընդունման ժամանակ օգտագործվող դանակների սուր ծայրերը, որով իսկ ստեղծել է ճաշասեղանի դանակը։

1647 —հզոր երկրաշարժի արդյունքում համարյա ամբողջությամբ քանդվել է Սանտյագո քաղաքը, որը եղել է Չիլիիի Գեներալ-կապիտանության մայրաքաղաք։

1696 —Ցին կայսրի բանակը Տերելեջեի ճակատամարտում ջախջախել է Գալդան-Բոշոգտուին։

1787 —կապիտան Արթուր Ֆիլիպի ղեկավարած աքսորյալների Առաջին նավատորմը դուրս է եկել Պորտսմուտից, որպեսզի աքսորյալների առաջին գաղութը հիմնադրի Ավստրալիայում։

1829-Պուշկինը Մոսկվայից ուղևորվել է Կովկաս զինվորական ծառայության։

1830— Էկվադորը դուրս է եկել Մեծ Կոլումբիայի կազմից և հռչակել իրեն հանրապետություն։

1836— սկսվել են Ռուսաստանի առաջին երկաթգծի կառուցման աշխատանքները։

1840— ծնվել է ֆրանսիացի գրող, թատերագիր Ալֆոնս Դոդեն։

1871 —Վատիկանը ընդգրկվել է Իտալական թագավորության մեջ, իսկ Պապի ինքնուրույնությունը սահմանափակվել է Վատիկանի պալատով, հռոմեական լատինական եկեղեցով, մերձքաղաքային պապական ռեզիդենցիայով և հրաշագեղ վատիկանյան այգիներով։

1888 —Բրազիլիայում չեղարկվել է ստրկությունը։

1895-կազմավորվել է Չիլիի ֆուտբոլի ֆեդերացիան։

-Ռուսաստանի ցար Նիկոլայ 2-րդը բանակի սպառազինության մեջ է ընդունել Նագան տեսակի ատրճանակը։

-ԱՄՆ-ում վառվել է գյուտարար Նիկոլա Տեսլայի լաբորատորիան, կրակի են մատնվել փորձերի և հետազոտությունների բոլոր գրառումները։

1913- Ֆաթիմայում՝ Պորտուգալիայում, երևացել է Մարիամ Աստվածամոր տեսիլքը։

1919 —սկսվել է սպիտակ գրվարդիական գեներալ Յուդենիչի հարձակումը Պետերբուրգի վրա։

1920 —Մանչեստերում տեղի ունեցած ատամնաբույժների համաժողովում շաքարը համարվել է ատամների հիվանդությունների առաջացման գլխավոր պատճառ, և առաջարկվել է շաքար օգտագործելուց հետո անպայման խմել չոր շամպայն։

1930— սպանվել է վերջին վայրի պարկավոր գայլը, իսկ 1936 թվականին Ավստրալիայի կենդանաբանական այգիներից մեկում սատկել է այդ կենդանիների վերջին ներկայացուցիչը։

–վախճանվել է նորվեգացի բևեռախույզ Ֆրիտյոֆ Նանսենը։

1950—անգլիական Սիլվերստոունում  տեղի է ունեցել առաջին «Ֆորմուլա 1» ավտոմրցաշարը։

1954 —իր առաջին թռիչքն է իրականացրել ամերիկյան փորձնական Կալլետ КН-15 ուղղաթիռը։

1956 –վախճանվել է ռուս գրող Ալեքսանդր Ֆադեևը։

1981— թուրք ահաբեկիչ Մեհմեդ Ալի Աջան Թուրքիայում Հռոմի պապ Հովհաննես Պողոս 2-րդի վրա մահափորձ է կատարել։

1991- «Apple» կորպորացիան վաճառքի է հանել «Macintosh System 7.0»-ը։

2005— Ուզբեկստանի Անդիժան քաղաքում տեղի ուենցած ցույցերի հետևանքով զոհվել են հարյուրավոր մարդիկ։

2014 —Թուրքիայի Սոմ հանքահորում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 282 մարդ։

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Имеем дело с марионеточным правительством, управляемым иностранцами, целью которого является идентичность армянского народа: Аршак КарапетянПервый звонок для Мгера Григоряна«Паст». Труфальдино из Армении или Пашинян «кинет» стороны, либо они «кинут» его Беззубое поведение США по отношению к Азербайджану еще больше обостряет аппетит АлиеваОпасения Никола Пашиняна больше невозможно скрытьВ Симферополе откроется выставка «Традиционные мотивы крымских армян» Армянские спортсмены завоевали 16 медалей на чемпионате Европы по грэпплингу «От линий к слову»: в Центре восточной литературы в Москве представлены работы художника Тиграна СарапянаВ результате делимитации 2 жилых дома села Киранц останутся на территории Азербайджана – СМИПолицейские перекрыли также улицу Мелик-Адамяна Алма-Атинская декларация на самом деле в пользу Азербайджана, а действующий режим направляет этот документ против нас и выполняет все требования турецко-азербайджанского тандема։ Аршак КарапетянПолиция перед зданием правительства проводит жесткие задержанияЗавтра скажут, что не должны называть себя армянами, остался один шаг: А. КарапетянРоссия ужесточает риторикуСНБ и прокуратура ждутПашиняну ожидало тяжелое испытание в ДанииХристианская вера является одной из важнейших основ армянской государственности. Аршак КарапетянАрмения встала на путь диктатуры: Аршак КарапетянВ поисках козла отпущенияПочему режим нервничает?Прозрачный намек Путина: новые отношения с соседямиПолиции было приказано жестко реагировать на протестующихСамбисты Армении на чемпионате Европы завоевали 18 медалей Пашинян отбыл в Данию Следуя примеру Apple, Samsung отказалась от создания беспилотных автомобилей Теперь тоже потребовал «реки крови»? «Паст»Мэр Еревана принял представителей Всемирного банка «Айакве» представит в прокуратуру сообщение о преступлении, связанное с «демаркацией» Тавушской границы: «Паст»Генсек ООН призвал расследовать смерть сотрудника организации в Рафахе Эти люди не понимают, что такое Родина: Аршак КарапетянСовместная работа по сохранению духовного и культурного наследия Арцаха «Трибунал Армянской национальной гордости» станет механизмом прецедентного права для стран мира: Аршак КарапетянБаграт Србазан вошел в здание Союза журналистов Армении Хачик Асрян предлагает кандидатуру Аршака Карапетяна։ «Паст»Сборная Армении завоевала 12 медалей на чемпионате Европы по ушуВардан Восканян: Площадь, заполненная десятками тысяч людей Священной борьбы, сломала стереотипыЗавтра к забастовке присоединятся и встретятся со студентами иранист Вардан Восканян и тюрколог Варужан ГегамянШойгу назначен секретарем Совета Безопасности РФГраждане, присоединившиеся к движению во имя Родины, перекрыли межгосударственную дорогу Армения-Грузия на участке БаграташенаПашинян освободил от должности председателя Комитета по туризмуАлен Симонян: «Армения привержена мирной повестке дня»Пашиняна обвиняют в распространении тезисов, отрицающих Геноцид армянЛидер движения «Всеармянский фронт» представляет атмосферу, царящую в силовых структурахПутин укрепляет свои позиции: Шойгу лишили должности министраКто должен стать следующим Премьер-Министром Армении? «Факт». Финансирование Армении за полгода на сумму в 100 миллионов долларовИменно в результате этого движения процесс выдачи каким-то образом был приостановлен: СогомонянЗакон только для граждан? Аршак КарапетянУже в следующем квартале лидер крупных налогоплательщиков снова изменится: «Паст»Самбист Маис Нерсисян стал чемпионом Европы
Самое популярное