ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մարզպետի սուտը. Կարեն Կարապետյանը կպատժի՞ Արամայիս Գրիգորյանին. տեսանյութ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Կարճ ժամանակ է ինչ Արարատի մարզպետ է նշանակվել Արամայիս Գրիգորյանը, բայց այս ընթացքում նորանշանակ մարզպետը հասցրել է բազմաթիվ խնդիրներ ստեղծել ՀՀԿ-ի համար: Արամայիս Գրիգորյանի նշանակումից հետո ՀՀԿ-ի հեղինակությունը բավական ընկել է մարզում: Արամայիս Գրիգորյանի առաջին աղմկահարույց քայլը մարզային ամենատարբեր պաշտոնյաների անհիմն պաշտոնանկ անելն էր,- գրում է Politik.am-ը:

Արտաշատի պոլիկլինիկայի տնօրենին Սերինե Հայրապետյանին պաշտոնանկ անելու փորձը վերջին անհաջող փորձն էր նորանշանակ մարզպետի համար: Պոլիկլինիկայի տնօրենը հրապարակային դարձրեց իր խնդիրը և բերեց հիմնավորումներ, որ մարզպետի պահանջը անօրինական է: Ի վերջո խնդիրն լուծում տվեց վարչապետ Կարեն Կարապետյանը: Նա կառավարության նիստի ժամանակ հրահանգեց արջի ծառայություններ չմատուցել ՀՀԿ-ին մարդկանց անհիմն աշխատանքից ազատելով:

Թվում էր, թե Կարեն Կարապետյանի նախատիքի խոսքերից հետո իրավիճակ կփոխվի, սակայն պարզվում է Գրիգորյանները մարզը իրենց ազդեցության զոնան են համարում ու փորձում են անել այն ինչ ցանկանում են: Այսօր հայտնի դարձավ, որ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի եղբոր՝ Արայիկ Գրիգորյանի հրահանգով իր կողմնակիցները Մասիս քաղաքում խնդիրներ են ստեղծել ՀՀԿ-ական մեկ այլ թեկնածու՝ Մուրադ Մուրադյանի համար: Ի վերջո ՀՀԿ-ական պատգամավորների միջև ծագած խնդիրը վերածվել է ծեծ ու ջարդի:

Մամուլի հրապարակումների համաձայն Արարատի մարզպետի եղբայր՝ Արայիկ Գրիգորյանը հայտարարել է, որ հարցը դեռ փակված չէ ու Մուրադ Մուրադյանի կողմնակիցները դեռևս իրենց պատիժը կստանան: Մուրադ Մուրադյանը Tert.am-ի հետ զրույցում հայտարարել է, որը այս պատմության մեջ մեղավորները Գրիգորյաններն են, իսկ Հայկական ժամանակ օրաթերթի հետ զրույցում ասել է, որ արդեն մեկ ու կես ամիս է ինչ մարզում լարված իրավիճակ է:

Հետաքրքիր է, որ ընդամենը մեկ օր առաջ Արամայիս Գրիգորյանը հայտարարել էր, որ մարզում լարվածություն չկա: Փաստորեն ՀՀԿ-ական մարզպետի խոսքերը, հերքում է հենց պատգամավորության ՀՀԿ-ական թեկնածուն: Մնում է սպասել և տեսնել, արդյո՞ք Կարեն Կարապետյանը կպատժի կուսակցության վարկանիշին վնասող մարդկանց:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular