ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բախումներ հրահրողներից մեկը եղել է «միլիցիայի վարչության պետը». Մուրադ Մուրադյան

ԻՐԱՎՈՒՆՔ

Արարատի մարզի Մասիս քաղաքում փետրվարի 23-ի երեկոյան հանրապետականների  միջեւ բախումներ հրահրողներից մեկը եղել է ոստիկանության վարչության պետը։ Այս մասին այսօր՝ փետրվարի 24-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մուրադ Մուրադյանը՝ չհնչեցնելով կոնկրետ անուններ: Նա նշեց, որ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ մանրամասներ չի կարող հաղորդել, որովեհետ այդ պահին Մասիսում չի գտնվել: Նա նշեց, որ եղել է Հրազդանի կիրճում եւ մասնակցել միջոցառման:

«Գնում եմ շտաբ՝ պարզելու համար, թե կոնկրետ ինչ է եղել, չեմ կարող ասել այժմ: Այն որ մյուս կողմը չափն անցել է՝ հաստատ է։ Ես կպարզեմ եւ կներկայացնեմ պարագլուխների անունները: Միջադեպը հրահրողներին հիմնական սատարողներից մեկը միլիցիայի վարչության պետն է եղել, ես ցավում եմ, որ դուք չգիտեք՝ ինչ է կատարվում մարզում»,-ասաց նա։

Նշենք, որ տեղի ունեցածի վերաբերյալ ոստիկանության Մասիսի բաժնում հետաքննություն է իրականացվում։

Ավելի վաղ մամուլում գրվել էր, որ Հանրապետական պատգամավոր Մուրադ Մուրադյանի եւ ՀՀԿ-ական Արայիկ Գրիգորյանի թիմակիցների միջեւ բախումներ են եղել: Վեճը ծագել է այն պատճառով, որ Մուրադ Մուրադյանի որդիների ընկերներից մի քանիսն անցել են Գրիգորյանների կողմը՝ նշելով, որ խորհրդարանական ընտրություններին պաշտպանելու են նրա թեկնածությունը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular