ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շուշան Երիցյանի և Մերի Հակոբյանի թանկարժեք նվերը Տաթև Սարգսյանի 25-ամյակին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Tert.am-ը գրում է.Դերասանուհի Տաթև Սարգսյանը երեկ նշել է ծննդյան 25–ամյակը, ինչի կապակցությամբ ընկերների հետ հավաքույթ է կազմակերպել Երևանի ժամանցի վայրերից մեկում։ Կայքի հետ զրույցում Տաթևն ասաց, որ տարեդարձի առթիվ ամենամեծ անակնկալն իրեն մատուցել են Շուշան Երիցյանը և Մերի Հակոբյանը։

«Կեսգիշերին Մերին և Շուշանը եկան մեր տուն՝ ինձ շնորհավորելու։ Ինձ համար դա շատ անսպասելի էր, ընդհանրապես պատրաստված չէի։ Որոշեցինք գնալ Երևանի ակումբներից մեկը և տոնել տարեդարձս»,– ասաց նա ու հավելեց, որ ընկերուհիների նվերն իրեն  անակնկալի է բերել։

«Բոլորը գիտեն, որ փոքրիկ երազանքս էր այս տարի մեկնել Իտալիա։ Մերին և Շուշանն ինձ նվիրել են ուղեգիր դեպի Իտալիայի 7 քաղաք։ Ինձ դա շատ ուրախացրեց։ Կարծում եմ՝ հավատարիմ մարդկանց կողմից գնահատված լինելն ամենակարևոր բաներից է։ Գուցե շատերին չնչին բան թվա, բայց շատ հաճելի և ուրախ անակնկալ էր ինձ համար։ Գուցե այնպես ստացվի, որ միասին գնանք։ Շատ ավելի հաճելի կլինի»,– ասաց Տաթևը։

Դերասանուհին նշեց, որ տարեդարձի երեկույթին երկար չի նախապատրաստվել։ «Ես նույնիսկ մեկ շաբաթ առաջվանից չեմ պատրաստվել տարեդարձիս։ Հենց երեկ ցերեկն եմ պատվիրել տորթը, կողմնորոշվել, թե ուր կգնանք, սակայն լավագույն տարեդարձերիցս մեկն էր։ Երբ կյանքումդ ամեն ինչ ներդաշնակ է, հատուկ բաների հետևից չես ընկնում։  Կարծում եմ՝ այս տարիքում շատ ավելի կարևոր բան եմ ձեռք բերել՝ հավատարիմ մարդկանցով շրջապատված լինելը,– ասաց նա ու հավելեց, որ սկսում է վախենալ տարիքից։ –Ինձ թվում է՝ դեռ 20 տարեկան եմ:)»։

Դերասանուհին ևս մեկ օր կնշի տարեդարձը, այս անգամ՝ ընտանիքի անդամների հետ։

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular