ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ես բոլորի հետ հեշտ եմ աշխատում՝ առանց ինչ-որ խնդիրներ ստեղծելու». Սոնա Շահգելդյանը՝ «Դոմինո»-ում այլևս չնկարահանվելու մասին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

«Արմենիա TV»–ի եթերում շատ շուտով կմեկնարկի «Դոմինո» սիթքոմի չորրորդ եթերաշրջանը: Սիթքոմի ռեժիսորը հարցազրույցներից մեկում հայտնել էր, որ երգչուհի Սոնա Շահգելդյանն այլևս չի նկարահանվելու ֆիլմում:

Past.am-ը զրուցել է սիրված երգչուհու հետ՝ պարզելու, թե ինչն է դրա պատճառը.

«Նոր եթերաշրջանում մի քանի դերասաններ չեն նկարահանվում, այդ թվում՝ նաև ես: Բայց ինչ-որ խնդիր չկա դրա մեջ, ուղղակի սցենարային առումով փոփոխություններ կան: «Դոմինոն» արդեն վերջանալու է, ինչքան գիտեմ, այս եթերաշրջանից հետո չի շարունակվելու: Եթե չեմ սխալվում, մի քանի սերիա է լինելու ընդամենը, որոնց միգուցե նաև ես մասնակցեմ»:

 

Խոսելով իր՝ կինոարվեստում ուժերը փորձելու որոշման մասին, երգչուհին նշեց.

«Սա արդեն իմ 3-րդ փորձն էր կիոասպարեզում: Ինձ համար հեշտ է այս ոլորտում աշխատել, որովհետև, մինչ այժմ պրոֆեսիոնալների հետ եմ աշխատել, և թե՛ կերպարային առումով, թե՛ մնացած հարցերում կարողանում ենք ընդհանուր հայտարարի գալ: Ընդհանրապես, ես բոլորի հետ հեշտ եմ աշխատում՝ առանց ինչ-որ խնդիրներ ստեղծելու»:

Հարցին, թե արդյոք կարևորու՞մ է դերասանական կրթությունը՝ ֆիլմերում նկարահանվելու համար, երգչուհին պատասխանեց.

«Իհարկե, կարևորում եմ դերասանական կրթությունը և կրթությունը, առհասարակ, բոլոր ոլորտներում: Բայց միայն կրթությունը դեռ ոչինչ չի նշանակում: Կան մարդիկ, ովքեր դերասանական կրթություն ունեն, բայց այդքան էլ լավ չեն տիրապետում իրենց կերպարին: Կարծում եմ՝ տաղանդը պետք է մարդու միջից լինի՝ ի վերուստ տրված: Իհարկե, ինքդ քեզ վրա աշխատելն էլ է շատ կարևոր»:

 

Սոնայի խոսքով՝ ապագայում իրեն ուրիշ կերպարներում տեսնելու հնարավորություն կունենանք.

«Նոր կերպարներում հանդես գալու առաջարկներ, իհարկե, կան, բայց դեռ վերջնական որոշում չեմ կայացրել: Լուրջ եմ վերաբերվում դերի ընտրության հարցին, քանի որ գլխավորը միայն հեռուստատեսությամբ երևալը չէ: Պետք է միշտ լավ բան մատուցես, որ հանդիսատեսն սպասի քեզ: Փառք Աստծո, մինչև հիմա ինչ խաղացել եմ, լավ է ստացվել»:

 

Իսկ ինչ վերաբերում է երգչուհու կարիերային՝

«Երեք նոր երգ եմ ձայնագրում՝ տարբեր ոճերի, և տեսահոլովակ եմ նախապատրաստում, որը, հավանաբար, մինչև ամառ կներկայացնեմ ձեր ուշադրությանը: Նաև դրսում համերգներ եմ պլանավորում: Կարծում եմ՝ պարտադիր չէ ամեն օր հեռուստացույցով երևալ, ես ապացուցելու ոչինչ չունեմ: Ես կարող եմ տարվա մեջ ընդամենը մի քանի աշխատանք ներկայացնել, բայց ինչպես նշեցի՝ ինձ համար կարևորը լավ, որակյալ բան մատուցելն է, որ ինքս իմ աշխատանքից գոհ մնամ»:

 

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular