ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մազերիցս հրաժարվել եմ առանց մի վայրկյան մտածելու. Անի Ղազարյան

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Tert.am-ը հարցազրույց ունի դերասանուհի Անի Ղազարյանի հետ: Զրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև.

Անի, ինչպե՞ս եք սկսել Ձեր առաջին քայլերը դերասանական ոլորտում։

–2006թ-ին ընդունվեցի Թատերական ինստիտուտի դերասանական բաժինը։ Երկրորդ կուրսում բեմադրեցինք «Բուրատինոյի արկածները» մանկական ներկայացումը, որտեղ մարմնավորում էի աղվես Ալիսային։ Այդ դերակատարումով աչքի ընկա և առաջարկ ստացա խաղալ Համազգային թատրոնում։ Այնտեղ ինձ միանգամից գլխավոր դեր վստահեցին: Այդ ժամանակ բեմադրվում էր Եվգենի Շվարցի «Վիշապը» պիեսը, որտեղ մարմնավորեցի գլխավոր հերոսուհուն՝ Էլզային։ Հենց այդտեղից էլ սկսվեցին առաջին քայլերս։

Երկար ժամանակ է՝ աշխատում եք թատրոնում, նկարահանվում եք կինոյում։ Ի վերջո, թատրո՞ն, թե՞ կինո։

–Ես չեմ կարող համեմատել թատրոնն ու կինոն։ Դրանք տարբեր աշխարհներ են ու երկուսն էլ շատ սիրելի ինձ համար։ Եթե անկեղծ լինեմ, պիտի ասեմ, որ առանց կինո կկարողանամ, բայց առանց թատրոնի չեմ պատկերացնում ինձ։

Վերջին շրջանում հեռուստասերիալներում չեք նկարահանվում։ Դա սկզբունքայի՞ն հարց է, թե՞ առաջարկները քիչ են, պահանջները` շատ։

–Սկզբունքային չէ, իհարկե: 2010-ին նկարահանվել եմ «Ու՞ր է իմ տղամարդը», 2013-ին՝ «Շտապ օգնություն 3D» սերիալներում։ Դրանցից հետո առաջարկներ, իհարկե, եղել են, բայց չեմ ցանկացել նկարահանվել։

-Ինչո՞ւ:

-Ինձ համար շատ կարևոր է սցենարը: Տվյալ առաջարկների մեջ չի եղել ինձ գրավող կամ հետաքրքրող սցենար։

–«Վարդապետի լռությունը» ֆիլմում Դուք հանուն դերի կտրեցիք Ձեր մազերը։ Կերպարային փոփոխության որոշումը հեշտությա՞մբ եք կայացրել։

–Այո, շատ հեշտությամբ։ Մազերիցս հրաժարվել եմ առանց մի վայրկյան մտածելու։ Դա իմ առաջին դերն էր կինոյում։ Ռեժիսոր Վիգեն Չալդրանյանից միանգամից գլխավոր դերի առաջարկ ստանալու դեպքում, կարծում եմ, շատերը կհամաձայնեին հրաժարվել իրենց մազերից: Ես իմ քայլի մեջ արտառոց ոչ մի բան չեմ տեսնում: Չէ՞ որ իմ մասնագիտությունն է այսպիսին` այսօր երկար վարսերով, վաղը՝ ճաղատ, այսօր գեր, վաղը՝ նիհար...

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular