Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 14 ապրիլ)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ –Անգոլա՝ Երիտասարդության օր, Բանգլադեշ՝ Բենգալական Նոր տարի, Վրաստան՝ Մայրենի լեզվի օր, Մյանմա՝ Ջրի փառատոն, Սալվադոր, Հաիթի, Հոնդուրաս և Վենեսուելա՝ Պանամերիկյան օր, Կորեայի հանրապետություն՝ Սև օր։


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ


1860– ծնվել է նշանավոր պատմաբան Լեոն:
1864 – ծնվել է բանաստեղծ Հովհաննես Հովհաննիսյանը։
1879 – ծնվել է նկարիչ Վահրամ Գայֆեճյանը։
1882 – ծնվել է երգչուհի, մանկավարժ Նադեժդա Կարդյանը։
1909– Կիլիկիայի Ադանայի և Հալեպի վիլայեթների քաղաքներում Օսմանյան Թուրքիան իրականացրել է Ադանայի կոտորածը, ինչի հետևանքով զոհվել է մոտ 30 000 հայ:
1914– ծնվել է նշանավոր բանաստեղծ Համո Սահյանը:
1915 –ծնվել է դերասանուհի Նինա Հովսեփյանը։
1928– բացվել է Երևանի ադրբեջանական պետական շրջիկ թատրոնը:
1931 –ծնվել է բանաստեղծ Թաթուլ Բոլորչյանը։
1991 - Երևանում հիմնվում է Հայաստանի ազգային պահպանողական կուսակցությունը։
1992 – սպանվել է Արցախի քաղաքական և պետական գործիչ Արթուր Մկրտչյանը։
1994-ԱՊՀ երկրները Ռուսաստանի նախաձեռնությամբ և Ադրբեջանի և Հայաստանի անմիջական մասնակցությամբ ընդունել են հայտարարություն, որտեղ կոնկրետ դրված է եղել կրակի դադարեցման և ղարաբաղյան հակամարտության կարգավորման անհրաժեշտության հարցը;
2006- Հունգարական դատարանը ցմահ բանտարկության է դատապարտել Ռամիլ  Սաֆարովին։
2008-գեներալ-֊գնդապետ Սեյրան Օհանյանը նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի պաշտպանության նախարար, իսկ Էդվարդ Նալբանդյանը՝ Հայաստանի արտգործնախարար։
2015-տեղի է ունեցել Քիմ Քարադաշյանի դստեր մկրտությունը Երուսաղեմի Սրբոց Հակոբեանց մայրավանքում։
2016- հայ դիրքապահների կողմից հետ է մղվել հակառակորդի հատուկ նշանակության ջոկատայինների կողմից ԼՂՀ հարավային ուղղությամբ ձեռնարկված գործողությունը:
2018- Ազատության հրապարակից հանրահավաքի հազարավոր մասնակիցներ շարժվել են Ֆրանսիայի հրապարակ՝ այսպիսով արգելափակելով Մաշտոց – Բաղրամյան – Սայաթ Նովա բանուկ փողոցների միջև երթևեկությունը: Ընդ որում, Փաշինյանը հայտարարել է, որ եթե մարդկանց քանակն ավելանա, իրենք առաջ են շարժվելու և հարակից փողոցների երթևեկությունը ևս արգելափակելու են:
2020- Արցախում տեղի է ունեցել նախագահի ընտրության երկրորդ փուլը, որի արդյունքում Արայիկ Հարությունյանը դարձել է Արցախի նախագահ:


ԱՇԽԱՐՀՈՒՄ


43 մ․թ․ա․—տեղի է ունեցել Ֆորում Կալլորումի ճակատամարտը Գայ Վիբիա Պասի Ցետրոնիանի ղեկավարած Կեսարի կողմնակիցների  և Մարկ Անտոնիոյի բանակի միջև, որը ավարտվել է վերջինիս պարտությամբ։
216 —ծնվել է բաբելոնյան քարոզիչ, պարսկական դուալիստական կրոնի՝ Մանիհեյության հիմնադիր Մանին, որը իրեն հայտարարել էր առաքյալ։
972 —Հռոմի Սուրբ Պետրոսի տաճարում ամուսնացել են Օտտոն 2-րդը և բյուզանդական արքայադուստր Ֆեոֆանոն։
1471 —Անգլիայում Կարմիր և Սպիտակ վարդերի պատերազմի ընթացքում տեղի է ունեցել Բարտետի ճակատամարտը թագավոր Էդվարդ 4-րդի գլխավորած բանակի և գրաֆ Ռիչարդ Ուորլիկի գլխավորած լանկաստերների միջև;
1611 —թագաժառանգ Ֆեդերիկո Ցեզին առաջին անգամ օգտագործել է «աստղադիտակ» բառը։
1618 —Սիբիրում Տոմ գետի մոտ ափ է իջել կազակնի մի խումբ և սկսել Կուզնեցկի կայանի շինարարությունը (ներկայիս Նովոկուզնեցկ քաղաքը)։
1687 —Անգլիայի թագավոր Յակոբ 2-րդը հավասար իրավունքներ է շնորհել կաթոլիկներին և բողոքականներին։
1759 –վախճանվել է գերմանա-անգլիական երաժիշտ Գեորգ Ֆրիդրիխ Հենդելը:
1849 - Հունգարիան Լայոշ Կոշութի գլխավորությամբ անկախություն է ձեռք բերել Ավստրիայից։
1862 –ծնվել է ռուս պետական գործիչ Պյոտր Ստոլիպինը։
1865 —մահափորձի հետևանքով մահացու վիրավորվել է ԱՄՆ-ի 16-րդ նախագահ Աբրահամ Լինկոլնը։
 1871 —Գերմանիայում հիմնադրվել է խորհրդարանը՝ ռայխստագը։
 1909-ստեղծվել է անգլո-պարսկական նավթային ընկերությունը (ներկայիս «British Petroleum»-ը)։
1912- բրիտանական Տիտանիկ ուղևորային նավը ժամը 11։40-ին բախվել է սառցաբեկորին և խորտակվել  հաջորդ օրը։
1917- վախճանվել է լեհ բժիշկ, Էսպերանտո միջազգային լեզվի ստեղծող Լյուդվիկ Լազարուս Զամենհոֆը:
1927 – Շվեդական Գոտիբորգ քաղաքում արտադրվել է առաջին «Volvo» ավտոմեքենան։
1930 –վախճանվել է ռուս բանաստեղծ Վլադիմիր Մայակովսկին։
1933 –ծնվել է ռուս գրող Բորիս Ստրուգացկին։
1945- Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ բրիտանական մոտ 500 ռմբակոծիչների ռմբահարման արդյունքում փաստացի ոչնչացվել է Պոտսդամ քաղաքի պատմական կենտրոնը։
1956 — Չարլզ Գինսբերգը, Չարլզ Անդերսոնը և Ռեյ Դոլբին ցուցադրել են իրենց հայտնագործությունը՝ առաջին վիդեոմագնիտոֆոնը։
1978 - Թբիլիսիում տեղի են ունեցել ցույցեր ուղղված վրացերենի կարգավիճակը փոխելու դեմ։
1983 —Մեծ Բրիտանիայում սկսվել են վաճառվել ռադիոհեռախոսներ։
1986 —վախճանվել է ֆրանսիացի գրող, փիլիսոփա, ֆեմինիզմի գաղափարախոս Սիմոնա դե Բովուարը։
1991 —Վան Գոգի թանգարանից գողացել են 20 նկարներ, որոնց մոտավոր արժեքը կազմել է մոտ 500 միլիոն դոլլար։
2010-Իսլանդիայում ժայթկել է Էյյաֆյադլաեյոկյուդլ հրաբուխը, որի արդյունքում մթնոլորտ արտանետված մոխրի պատճառով դադարեցվել են ավիափոխադրումները Հյուսիսային Եվրոպայում։
2022-ՌԴ սևծովյան նավատորմի ֆլագման «Մոսկվա» կրեյսերը խորտակվել է ուկրաինական «Նեպտուն» հրթիռային համակարգի հարվածից:
Կ.Խաչիկյան

 

Հիմա․ Կիրանցը՝ շրջափակման մեջՃՏՊ Երևան-Իջևան ճանապարհին․ վիրավորներ կանՇոյգուն հանդես է եկել հայտարարությամբՓաշինյանը մի խումբ ՔՊ-ականների գործուղել է ԱՄՆՆիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության կենթարկե՞ն․ գործն ուղղարկվել է ԱԱԾԿարճ ժամանակ անց այսպիսի իրականություն կունենանքՀրթիռակոծվել է Թել Ավիվը Հայաստանը պետք է պատասխան տա․ Զախարովայի կոշտ հայտարարությունըԿիրանցում կատարվողը՝ դաս բոլորի համար Քարվաճառում ադրբեջանցի զինվորականներ են վիրավորվել2 օր գազ չի լինելու հետևյալ հասցեներում Մոսկվայում տեղի կունենա «Ազնավուր-100» խորագրով համերգ Վարչախումբը սադրում է ՌուսաստանինՂրիմի հայերն այցելել են Անապայի և Նովոռոսիյսկի հայկական եկեղեցիներ Երբ կլինի մայիս ամսվա կենսաթոշակի վճարումը Առեղծվածային դեպք Երևանում․ 17-ամյա տղայի դի է հայտնաբերվել«Ոչ մի շանս չենք թողնում հակառակորդին»Կարծում եմ՝ ես դեռ լավագույնն եմ․ Իբրահիմովիչ Խոշոր վթար՝ Վայոց ձորում. «UAZ» բեռնատարը հայտնվել է ձորում, վիրավոր կա Նոր մանրամասներ 13-ամյա Լիլիայի մահվան դեպքից«Զսպե՛ք ձեզ»․ ԱԺ-ում կրքերը բորբոքվեցինԲացառիկ կադրեր՝ Բերքաբերի ջրամբարից (տեսանյութ)«Հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում. ինչպե՞ս զարգացնել տարածաշրջանային ֆուտբոլը առանց ՖԻՖԱ-ի»Դավիթն այդպես էլ 18 տարեկան չդարձավՆախաքննության ընթացքում մեր մասնակցությամբ որևէ քննչական գործողություն չի իրականացվել․ պաշտպանԱրտակարգ․ «Mercedes» է պայթել․ վիրավորներ կանԼոս Անջելեսը՝ հանուն ՏավուշիՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից. «Ժողովուրդ» Թույլ չեն տվել գյուղ մտնել․ ի՞նչ իրավիճակ է եղել Կիրանցում գիշերը«Վատ լուր Հայաստանի համար. Ադրբեջանի սահմանադրությունը չի ճանաչում հետխորհրդային սահմանները»2006թ. Երևան-Սոչի չվերթ կատարելիս աղետի է ենթարկվել «Արմավիա» ավիաընկերության A-320 օդանավը. պատմության այս օրը (03 մայիս)Մեծաքանակ զենք-զինամթերք է հանձնվելԶախարովան զգուշացրել է Արշակ Կարապետյանի առաջարկը Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու վերաբերյալ մասնագիտական քննարկումների լայն դաշտ է բացելԹբիլիսիում իրավիճակը լարված է․ ցուցարարները երեք պահանջ են ներկայացրել Քյոխը բացահայտում էԹուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg Սամսոնյանի և Սաղաթելյանի գործով նախաքննությունն ավարտվել է․ գործը կուղարկվի դատարան Ռուբլին կտրուկ թանկացավԿարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը` Freedom House -ի զեկույցում. «Ժողովուրդ» Ճանապարհից երևում են նշաձողերը․ «Հրապարակ» Լուսանկարում պատկերված անձը որոնվում է ԱՆ կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ . «Ժողովուրդ» ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմութան դատաստանի․ «Հրապարակ» Ռոբերտ Քոչարյանը պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում. «Ժողովուրդ» Հայրենիքի հանձնմանն անձամբ հետևել է ՌՈ պետ Աշոտ Զաքարյանը․ «Հրապարակ» Նաիրա Հովսեփյանը լքեց ԲԴԽ պաշտոնը, բայց կշարունակի մնալ դատավոր. ԲԴԽ անդամներն են համոզել «Ժողովուրդ» 70-ամյա փարպեցին ևս մասնակցում է բողոքի ակցիաներին․ «Հրապարակ» Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն ՊետրոսյանՓաշինյանի գլխավորությամբ «ՔՊ» նիստ է տեղի ունեցել․ քննարկվել են կրթության ոլորտի բարեփոխումները «Հայրենիքը պետությունն է» հայեցակարգի դիտանկյունից
Ամենադիտված