ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թունավորում Արարատում. 6 տուժածներից 2-ը 6-ամյա աղջնակներ են

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Փետրվարի 22-ին, ժամը 23.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում է ստացվել, որ «թունավորում շմոլ գազով» ախտորոշմամբ Արարատ գյուղից իրենց մոտ են տեղափոխվել 37-ամյա Լիլիթ Ն.-ն, 27-ամյա Նելլի Ս.-ն, 54-ամյա Սիրանուշ Գ.-ն, 6-ամյա Սոֆիա Մ.-ն, 6-ամյա Սիրանուշ Մ.-ն եւ 59-ամյա Մարգարիտ Մ.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից  հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորումը ստացել են նույն օրը, ժամը 21.30-ի սահմաններում, Ռաֆֆու փողոցի թիվ 1 տան հյուրասենյակում տեղադրված փայտի վառարանի անսարքության պատճառով վառարանից տանը ծուխ լցվելու հետեւանքով:

Կատարվում է հետաքննություն:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular