ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Սասնա ծռեր»-ից Արթուր Սողոմոնյանը պարբերաբար հրաժարվել է բուժօգնությունից. ՔԿՎ-ի պարզաբանումը

ԻՐԱՎՈՒՆՔ

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող «Սասնա ծռեր» խմբի անդամ Արթուր Սողոմոնյանը պարբերաբար հրաժարվել է բուժօգնությունից: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժինը:

Հաղորդագրությունում ասվում է.

«ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Արթուր Սողոմոնյանի պաշտպանը զանգվածային լրատվության միջոցներում, անդրադառնալով իր պաշտպանյալի առողջական վիճակին, մասնավորապես նշել է, որ նրա «առողջական վիճակը ծանր է, սակայն նրան բուժօգնություն չեն ցուցաբերում»:

Վերոգրյալի կապակցությամբ հայտնում ենք, որ Ա. Սողոմոնյանը պարբերաբար հրաժարվել է բուժօգնությունից:

Փետրվարի 22-ին հրավիրված մաշկաբանի, վիրաբույժի, թերապեւտի եւ հիմնարկի բուժսպասարկման բաժնի պետի նեղ մասնագիտական խորհրդատվությունից հետո վերջիններս համատեղ բժշկական զննության են ենթարկել Ա. Սողոմոնյանին:

Կատարվել է անհրաժեշտ վիրաբուժական միջամտություն եւ նշանակվել դեղորայքային բուժում:

Ներկայումս Ա. Սողոմոնյանը գտնվում է բուժանձնակազմի դինամիկ հսկողության ներքո:

Ավելի վաղ NEWS.am-ը զրուցել էր Արթուր Սողոմոնյանի շահերի պաշտպան Մուշեղ Շուշանյանի հետ, ով նշել էր, որ իր պաշտպանյալի մոտ ի հատ է եկել ֆուրոնկուլյոզ հիվանդությունը, որն իրենից ենթադրում է դեմքի, գլխի եւ մարմնի տարբեր հատվածներում թարախային բշտիկների գոյացում: Մուշեղ Շուշանյանի խոսքով, այս հիվանդությունը Արթուր Սողոմոնյանի մոտ ի հայտ է եկել «Նուբարաշեն» ՔԿՀ տեղափոխվելուց հետո՝ 2016թ.‐ի օգոստոսի 12‐ին. «Նա շատ անգամ դիմել է ՔԿՀ ղեկավարությանը, բայց հետեւողական բուժօգնություն չի ցուցաբերվել»:

«Սասնա ծռերի» անդամի մաշկին թարախային բշտիկներ են գոյացել, նրա առողջական վիճակը վատացել է

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular