Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 07 ապրիլ)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Ռուանդայի ցեղասպանության զոհերի հիշատակի համաշխարհային օր,  Առողջության համաշխարհային օր, Հայաստան՝ Մայրության և գեղեցկության օր, Մոզամբիկ՝ Կանանց օր, Ռուանդա՝ Ցեղասպանության հիշատակի օր, Ռուսաստան՝ Զոհված ստորջրյա նավաստիների օր։ 


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ


1864— Շուշիում հիմնվել է Շուշիի Մարիամյան օրիորդաց դպրոցը, որը կանանց կրթության սկիզբն է դրել Արցախում։
1858 –ծնվել է  գրող, դրամատուրգ Ալեքսանդր Շիրվանզադեն։
1915-թուրքերի հարձակումով սկսվել են Վանի ինքնապաշտպանական մարտերը։ Երկուստեք կատաղի հրաձգություն է սկսվում։ Վանեցիները հաջողությամբ հետ են մղել հակառակորդի գրոհները և ոչնչացնել թշնամու մի շարք դիրքեր և ամրություններ։ 
1922- Մոսկվայում հիմնվել է Հայ արվեստի տունը:
1937 –ծնվել է հայ ռեժիսոր, դերասան Վարուժան Խտշյանը։
1979- բացվել է Երևանի Երիտասարդության պալատը:
1995 –վախճանվել է դերասանուհի Լենա Փաշինյանը։
2006-Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ֆադեյ Սարգսյանը հրաժարական է ներկայացրել: 
2013-Շիրակի մարզի Վահրամաբերդ համայնքում տեղի է ունեցել արտակարգ դեպք. ռուսական զորքերի տանկային հրաձգարանի տարածքում ականի պայթյունից զոհվել են Վահրամաբերդ գյուղի երկու երեխաներ։
2015-«100-ամյակը առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը և «Հիմնադիր խորհրդարան»-ի ևս 4 անդամներ ձերբակալվել են ապրիլի 24-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու կասկածանքով։
2016-ապրիլյան պատերազմից հետո առաջին անգամ գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Թալիշի) ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը ձեռնարկել են դիվերսիոն հետախուզական գործողություն, բայց տալով մեկ զոհ հետ են շպրտվել։
2019- «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության 12-րդ արտահերթ համագումարում վարչության նախագահի պաշտոնում միաձայն ընտրվել է «Սասուն» կամավորական ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը:
2020- Արցախում արձանագրվել է կորոնավիրուսային վարակի առաջին դեպքը:
2021- Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ «ՎԵՏՕ» շարժման նախաձեռնած կանանց ակցիան կառավարության շենքի մոտ ավարտվել է բռնություններով, կոշտ ուժի կիրառմամբ ոստիկանները մի խումբ կանանց են բերման ենթարկել։


ԱՇԽԱՐՀՈՒՄ


1498 —վախճանվել է ֆրանսիայի թագավոր Կարլ 8-րդ Վալուան;
1506 —ծնվել է իսպանացի կաթլիկ սուրբ, ճապոնիայի և Հնդկաստանի քարոզիչ Ֆրանցիսկ Կսավերսկին։
1614 –վախճանվել է հույն նկարիչ Էլ Գրեկոն։
1652— հոլանդացի ճանապարհորդ Յան վան Ռիբեկը Հարավային Աֆրիկայում հիմնել է Քեյփթաուն բնակավայրը։
1738 —Հռոմի պապ Կլիմենտ 12-րդը հատուկ բուլլայով մեղադրել է ազատ քարագործներին՝ մասոններին, երկերասիանության, ցուցամոլության, հերետիկոսության և այլանդակությունների մեջ, մեղքերի շարքում հատուկ նշվել է նրանց գործունեության խորհրդավորությունը և գաղտնիությունը։ 
1762 —վախճանվել է իտալացի հանրահայտ ջութակագործ Պիետրո Գվարներին։
1767 —Բիրմա-Սիամական պատերազմի ընթացքում բիրմայական ուժերի կողմից գրոհով վերցվել և լրիվ ավերվել է Այուտտախա քաղաքը, որը հանդիսացել է համանուն պետության մայրաքաղաքը։
1770 –ծնվել է  անգլիացի բանաստեղծ Ուիլյամ Վորդսվորթը։
1772 –ծնվել է ֆրանսիացի ուտոպիստ սոցիալիստ Շառլ Ֆուրիեն։
1795— Ֆրանսիայում ընդունվել է օրենք, որը սահմանել է մետրը և կիլոգրամը որպես չափման միավոր։
1795 –վախճանվել է  թուրք սուլթան Աբդուլ Համիդ 1-ինը։
1823 —վախճանվել է ֆրանսիացի գիտնական և գյուտարար Ժակ Ալեքսանդր Շարլը, որը հանդիսանում է օդապարիկի հայտնագործողը։
1827 —անգլիացի դեղագործ Ջոն Ուոկերը սկսել է վաճառել իր ստեղծած ծծմբե լուցկիները։
1836 —վախճանվել է անգլիացի գրող, լրագրող և փիլիսոփա Ուիլյամ Գոդվինը, որը հանդիսանում է ուտիլիտարիզմի և անարխիզմի հիմնադիրը։
 1926 —բրիտանուհի Վիոլետտա Գիբսոնը սպանության նպատակով կրակել է Իտալիայի դիկտատոր Բենիտո Մուսոլինիի վրա, սակայն արձակած գնդակը միայն մասնակի վնասել է Մուսոլինիի քիթը։
1927— ամերիկացի գիտնական Հերբերտ Այվսը իրականացրել է աշխարհում առաջին հեռուստահեռարձակումը մեծ տարածության վրա (Նյու Ջերսիից Նյու Յորք), փոխանցելով ԱՄՆ-ի այն ժամանակվա առևտրի նախարար Հերբերտ Հուվերի պատկերը, որը հետագայում դարձել է ԱՄՆ-ի նախագահ։
1939— ծնվել է ամերիկացի նշանավոր ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլան («Կնքահայրը», «Ապոկալիպսիսը հիմա»)։
1939- ֆաշիստական Իտալիան հարձակվել է Ալբանիայի վրա։
1945 —Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ամերիկյան ռմբակոծիչները խորտակել են ճապոնական  «Յամատո» ֆլագմանը, որի արդյունքում զոհվել է ավելի քան 3 000 մարդ։
1946-ԽՍՀՄ-ի կազմում կազմավորվել է Քյոնինսբերգի մարզը՝ ներկայիս Կալինինգրադի մարզը։
1947 –վախճանվել է ամերիկացի գործարար Հենրի Ֆորդը։
1954— ծնվել է Հոնկոնգցի հանրաճանաչ դերասան, ռեժիսոր, կասկադյոր Ջեքի Չանը։ 1957 —Նյու-Յորքի վերջին տրոլեյբուսը իրականացրել է իր վերջին երթուղին։ 
1969—հրապարակվել է RFC-1-ը,  այդ օրը համարվում է ինտերնետի ստեղծման խորհրդանշական օր։
1989 —Նորվեգական ծովում խորտակվել է խորհրդային «Կոմսոմոլեց» ատոմային սուզանավը։
1994 —սկսվել է ցեղասպանությունը Ռուանդայում (սպանվել են թիկնազորի բելգիացիները և վարչապետը, ընդհանուր հաշվով 100 օրվա ընթացքում սպանվել է մոտ 937 000 մարդ)։
2003- ամերիկյա–իրաքյան պատերազմի ժամանակ ամերիկյան բանակը գրավել է Բաղդադը։
Կ.Խաչիկյան

 

Երևանի Աճառյան փողոցում գործող հյուրանոցի մոտ 35-ամյա տղամարդու առերևույթ սպանության դեպքով քրեական հետապնդում է հարուցվել 2 անձի նկատմամբՉփորձե՛ք հատել կարմիր գծերը, այլապես կհիշեցնեմ ձեզ իմ մասնագիտությունը. Արշակ Կարապետյան Հայրը փորձել է հանել 17-ամյա որդու աչքըՄոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել․ ՎարդապետյանՔիքբռնցքամարտիկ Էդուարդ Մարգարյանը՝ Ռուսաստանի գավաթի կրկնակի հաղթող Իմ նշանդրեքն է․ Ռաֆայել ԵրանոսյանՀիմա․ Կիրանցը՝ շրջափակման մեջՃՏՊ Երևան-Իջևան ճանապարհին․ վիրավորներ կանՇոյգուն հանդես է եկել հայտարարությամբՓաշինյանը մի խումբ ՔՊ-ականների գործուղել է ԱՄՆՆիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության կենթարկե՞ն․ գործն ուղղարկվել է ԱԱԾԿարճ ժամանակ անց այսպիսի իրականություն կունենանքՀրթիռակոծվել է Թել Ավիվը Հայաստանը պետք է պատասխան տա․ Զախարովայի կոշտ հայտարարությունըԿիրանցում կատարվողը՝ դաս բոլորի համար Քարվաճառում ադրբեջանցի զինվորականներ են վիրավորվել2 օր գազ չի լինելու հետևյալ հասցեներում Մոսկվայում տեղի կունենա «Ազնավուր-100» խորագրով համերգ Վարչախումբը սադրում է ՌուսաստանինՂրիմի հայերն այցելել են Անապայի և Նովոռոսիյսկի հայկական եկեղեցիներ Երբ կլինի մայիս ամսվա կենսաթոշակի վճարումը Առեղծվածային դեպք Երևանում․ 17-ամյա տղայի դի է հայտնաբերվել«Ոչ մի շանս չենք թողնում հակառակորդին»Կարծում եմ՝ ես դեռ լավագույնն եմ․ Իբրահիմովիչ Խոշոր վթար՝ Վայոց ձորում. «UAZ» բեռնատարը հայտնվել է ձորում, վիրավոր կա Նոր մանրամասներ 13-ամյա Լիլիայի մահվան դեպքից«Զսպե՛ք ձեզ»․ ԱԺ-ում կրքերը բորբոքվեցինԲացառիկ կադրեր՝ Բերքաբերի ջրամբարից (տեսանյութ)«Հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում. ինչպե՞ս զարգացնել տարածաշրջանային ֆուտբոլը առանց ՖԻՖԱ-ի»Դավիթն այդպես էլ 18 տարեկան չդարձավՆախաքննության ընթացքում մեր մասնակցությամբ որևէ քննչական գործողություն չի իրականացվել․ պաշտպանԱրտակարգ․ «Mercedes» է պայթել․ վիրավորներ կանԼոս Անջելեսը՝ հանուն ՏավուշիՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից. «Ժողովուրդ» Թույլ չեն տվել գյուղ մտնել․ ի՞նչ իրավիճակ է եղել Կիրանցում գիշերը«Վատ լուր Հայաստանի համար. Ադրբեջանի սահմանադրությունը չի ճանաչում հետխորհրդային սահմանները»2006թ. Երևան-Սոչի չվերթ կատարելիս աղետի է ենթարկվել «Արմավիա» ավիաընկերության A-320 օդանավը. պատմության այս օրը (03 մայիս)Մեծաքանակ զենք-զինամթերք է հանձնվելԶախարովան զգուշացրել է Արշակ Կարապետյանի առաջարկը Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու վերաբերյալ մասնագիտական քննարկումների լայն դաշտ է բացելԹբիլիսիում իրավիճակը լարված է․ ցուցարարները երեք պահանջ են ներկայացրել Քյոխը բացահայտում էԹուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg Սամսոնյանի և Սաղաթելյանի գործով նախաքննությունն ավարտվել է․ գործը կուղարկվի դատարան Ռուբլին կտրուկ թանկացավԿարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը` Freedom House -ի զեկույցում. «Ժողովուրդ» Ճանապարհից երևում են նշաձողերը․ «Հրապարակ» Լուսանկարում պատկերված անձը որոնվում է ԱՆ կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ . «Ժողովուրդ» ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմութան դատաստանի․ «Հրապարակ»
Ամենադիտված