Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (31 մարտ)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Ռեզերվային պատճենահանման համաշխարհային օր (բեկապի օր), Մալթա՝ Ազատության օր, ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգ՝ Սեսար Չավեսի օր, Կորեա՝ Հնագույն Խանսիկի տոն։


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ


1903 - ծնվել է  աղբյուրագետ Աշոտ Աբրահամյանը։
1907 - ծնվել է  կոնյակագործ Մարգար Սեդրակյանը։
1909- հեղաշրջման անհաջող փորձից հետո գահընկել է արվել Օսմանյան կայսրության սուլթան Աբդուլ Համիդ Բ-ն, որը հայ բնակչության ջարդերի պատճառով  ստացել էր «կարմիր սուլթան» անունը։
1917 - վախճանվել է    բանաստեղծ և թարգմանիչ Ալեքսանդր Ծատուրյանը։
1923 - ծնվել է  գրականագետ, թարգմանիչ Վազգեն Գևորգյանը:
1926 - ծնվել է  ռեժիսոր, բեմադրիչ Կիմ Արզումանյանը։
1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Եգիպտոսի հետ։
1993 - Արցախյան առաջին պատերազմի ժամանակ ազատագրվել է Արցախի նշանավոր վանքերից մեկը՝ Դադիվանքը։
2005-կառավարության  որոշմամբ, բազային կենսաթոշակը երկրում 3000 դրամից բարձրացվել է 4000 դրամի։
2008-ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը Հայաստանում դեսպանի պաշտոնում առաջադրել է Մարի Յովանովիչին, որը Միացյալ Նահանգների դեսպանն էր Ղրղըզստանում:
2009- Հայաստանի ազգային պատկերասրահի Հրազդանի մասնաճյուղից գողացել են Մարտիրոս Սարյանի, Մարիամ Ասլամազյանի, Գևորգ Բաշինջաղյանի և այլոց վրձնին պատկանող 18 կտավներ:
2013-«Ժառանգության» առաջնորդ Ռաֆֆի Հովհանիսյանը դադարեցրել է իր հացադուլ- «համեստ ծոմը» և հայտարարել, որ կսկսի այցելել Հայաստանի մարզեր:
2018-Գյումրիից մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի բողոքի քայլերթը՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի հետագա իշխանավարման։
2020- Արցախում կայացել են նախագահական ընտրություններ, որին մասնակցել են ընտրողների 72,7 տոկոսը;
2021-վախճանվել է Արցախի հերոս, Շուշիի ազատագրման ռազմագործողության հրամանատար, գեներալ Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը։
2022- ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը կալանավորվել է:


 ԱՇԽԱՐՀՈՒՄ
1284 —եպիսկոպոս էլին (Իլինսկին) հիմնադրել է Պիտերհաուզը, որը ներկայումս Քեմբրիջի համալսարանի ամենահին և ամենափոքր քոլեջն է։
1596- ծնվել է ֆրանսիացի փիլիսոփա, մաթեմատիկոս, ֆիզիկոս Ռենե Դեկարտը։
1631 –վախճանվել է  անգլիացի բանաստեղծ Ջոն Դոն։
1685 —ծնվել է բարոկկոյի դարաշրջանի ներկայացուցիչ, մեծ գերմանացի կոմպոզիտոր և երգեհոնահար Իոհան Սեբաստիան Բախը։ 
1727 —վախճանվել է անգլիացի ֆիզիկոս, մաթեմատիկոս և աստղագետ, դասական ֆիզիկայի հիմնադիրներից մեկը հանդիսացող Իսահակ Նյուտոնը։
1745- Ֆրանսիայի Վերսալ պալատում առաջին անգամ բեմադրվել է Ժան Ֆիլիպ Ռամոյի «Պլատեա» օպերան։
1770- անգլիացի ծովագնաց Ջեյմս Կուկը, հետազոտելով Նոր Զելանդիան և պարզելով, որ այն կղզի է, լքել է այն և ուղղություն վերցնում դեպի Ավստրալիա։
1814 —Լվիլետ բնակավայրում ստորագրվել է Փարիզի կապիտուլացիան, որը փաստացի վերջ է դրել Նապոլեոնական պատերազմներին, ֆրանսիական մայրաքաղաք են մտել ռուսական զորքերը Ալեքսանդր 1-ին ցարի ղեկավարությամբ։
1889- Փարիզում տեղի է ունեցել ճարտարապետ Գուստավ Էյֆելի ստեղծած  Էյֆելյան աշտարակի պաշտոնական բացումը։
1893 —ամերիկացի Ուիտկոմ Դժադսոնը հայտնագործել է կայծակաճարմանդը։
1900 —«Saturday Evening Post» թերթում հայտնվել է ավտոմեքենայի առաջին գովազդը, մի ֆիլադելֆիական ընկերություն այն տեղադրել է «Ավտոմեքենաներ, որոնք հաճույք են առաջացնում» կարգախոսով։ 
1901- թողարկվել է առաջին Մերսեդեսը՝ Mercedes 35PS-ը։
1909- սկսվել է Տիտանիկ նավի կառուցումը։
1913 —վախճանվել է մերիկացի ֆինանսիստ, արդյունաբերող, «Ջեներալ Էլեկտրիկ» ընկերության հիմնադիր Ջոն Պիրպոնտ Մորգանը։
1917- ԱՄՆ-ը Դանիայից 25 միլիոն դոլլարով գնել է Վիրջինյան կղզիները, որը բաղկացած է Ամերիկյան Վիրջինյան կղզիներից և Բրիտանական Վիրջինյան կղզիներից։
1918 - ԱՄՆ-ում առաջին անգամ մտցվել է «ամառային ժամանակ»:
1954 — ԽՍՀՄ-ը դիմել է ՆԱՏՕ-ին այդ կազմակերպության կազմ մտնելու խնդրանքով, որը մերժվել է։
1967 - ՆԱՏՕ-ից Ֆրանսիայի դուրս գալուց հետո դաշինքի կենտրոնակայանը տեղափոխվել է Բրյուսել՝ Բելգիա։
1967 —Ջիմի Հենդրիկսը առաջին անգամ լոնդոնյան Ֆինսբերի Պարկում համերգի ժամանակ այրել է իր կիթառը, որը հետագայում պարբերաբար է դարձել։
1979- վերջին բրիտանացի զինվորն է հեռացել Մալթայից։
1983 - վախճանվել է կրկեսի արտիստ, ծաղրածու Կարանդաշը։
1986- մեքսիկական ավիաընկերության Բոինգ-727-ը բախվել է լեռանը, զոհվել է 167 մարդ։
1991 - Վրաստանում հանրաքվեին ընտրողները քվեարկել են անկախության օգտին։
1994- «Ագռավը» ֆիլմի նկարահանումների ժամանակ պատահական կրակոցից վիրավորվել և վախճանվել է ամերիկացի դերասան Բրենդոն Լին՝ լեգենդար Բրյուս Լիի որդին։
1999- էկրան է բարձրացել ամենհայտնի գիտաֆանտաստիկ կինոնկարներից մեկը հանդիսացող «Մատրիցա» կինոնկարը։
2005 —Մայքլ Բրաունի ղեկավարած աստղագետների խումբը հայտնագործել է Մակեմակե գաճաճ մոլորակը։
2020 —վախճանվել է խորհրդային և ռուս գրող, բանաստեղծ, թարգմանիչ, սցենարիստ Լեոնիդ Զորինը (իսկական ազգանունը Զալցման): 
Կ.Խաչիկյան

Ղրիմի հայերն այցելել են Անապայի և Նովոռոսիյսկի հայկական եկեղեցիներ Երբ կլինի մայիս ամսվա կենսաթոշակի վճարումը Առեղծվածային դեպք Երևանում․ 17-ամյա տղայի դի է հայտնաբերվել«Ոչ մի շանս չենք թողնում հակառակորդին»Կարծում եմ՝ ես դեռ լավագույնն եմ․ Իբրահիմովիչ Խոշոր վթար՝ Վայոց ձորում. «UAZ» բեռնատարը հայտնվել է ձորում, վիրավոր կա Նոր մանրամասներ 13-ամյա Լիլիայի մահվան դեպքից«Զսպե՛ք ձեզ»․ ԱԺ-ում կրքերը բորբոքվեցինԲացառիկ կադրեր՝ Բերքաբերի ջրամբարից (տեսանյութ)«Հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում. ինչպե՞ս զարգացնել տարածաշրջանային ֆուտբոլը առանց ՖԻՖԱ-ի»Դավիթն այդպես էլ 18 տարեկան չդարձավՆախաքննության ընթացքում մեր մասնակցությամբ որևէ քննչական գործողություն չի իրականացվել․ պաշտպանԱրտակարգ․ «Mercedes» է պայթել․ վիրավորներ կանԼոս Անջելեսը՝ հանուն ՏավուշիՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից. «Ժողովուրդ» Թույլ չեն տվել գյուղ մտնել․ ի՞նչ իրավիճակ է եղել Կիրանցում գիշերը«Վատ լուր Հայաստանի համար. Ադրբեջանի սահմանադրությունը չի ճանաչում հետխորհրդային սահմանները»2006թ. Երևան-Սոչի չվերթ կատարելիս աղետի է ենթարկվել «Արմավիա» ավիաընկերության A-320 օդանավը. պատմության այս օրը (03 մայիս)Մեծաքանակ զենք-զինամթերք է հանձնվելԶախարովան զգուշացրել է Արշակ Կարապետյանի առաջարկը Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու վերաբերյալ մասնագիտական քննարկումների լայն դաշտ է բացելԹբիլիսիում իրավիճակը լարված է․ ցուցարարները երեք պահանջ են ներկայացրել Քյոխը բացահայտում էԹուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg Սամսոնյանի և Սաղաթելյանի գործով նախաքննությունն ավարտվել է․ գործը կուղարկվի դատարան Ռուբլին կտրուկ թանկացավԿարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը` Freedom House -ի զեկույցում. «Ժողովուրդ» Ճանապարհից երևում են նշաձողերը․ «Հրապարակ» Լուսանկարում պատկերված անձը որոնվում է ԱՆ կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ . «Ժողովուրդ» ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմութան դատաստանի․ «Հրապարակ» Ռոբերտ Քոչարյանը պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում. «Ժողովուրդ» Հայրենիքի հանձնմանն անձամբ հետևել է ՌՈ պետ Աշոտ Զաքարյանը․ «Հրապարակ» Նաիրա Հովսեփյանը լքեց ԲԴԽ պաշտոնը, բայց կշարունակի մնալ դատավոր. ԲԴԽ անդամներն են համոզել «Ժողովուրդ» 70-ամյա փարպեցին ևս մասնակցում է բողոքի ակցիաներին․ «Հրապարակ» Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն ՊետրոսյանՓաշինյանի գլխավորությամբ «ՔՊ» նիստ է տեղի ունեցել․ քննարկվել են կրթության ոլորտի բարեփոխումները «Հայրենիքը պետությունն է» հայեցակարգի դիտանկյունիցՊայքարը մտնում է վճռական փուլ, այս քարտեզն այլևս չի կարմրելու․ Սուրեն ՊետրոսյանԹուրքիան հարգում է Սիրիայի տարածքային ամբողջականությունը. մենք անհրաժեշտ ենք համարում Սիրիայում նոր սահմանադրության արագ ընդունումը․ Թուրքիայի պաշտպանության նախարարՓշալարեր են քաշում, որ թուրքերին բերեն մեր տներին հասցնեն. կիրանցցիԿիպրոսը ողջունում է Երևանի և Բաքվի միջև սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածությունըՊայքարը վճռական փուլ է մտնում, վաղը կներկայացնենք հետագա քայլերը․ Գառնիկ ԴանիելյանՎրաններն էլ չկան, 350 բնակիչ ունեցող գյուղում 3000 բերետավոր կա․ Կիրանցի բնակիչՎահան Քերոբյանի եղբայրը «Ես հաշտ չեմ Հայաստանը տալու հետ» գրությամբ պաստառով կառավարության շենքի մոտ էր․ «Հրապարակ»Մենք կգնանք ԱԺ-ում իմպիչմենտի գործընթացին, երբ փողոցում կլինի անհրաժեշտ և բավարար ուժ ժողովրդի կամքը պարտադրելու համար․ Իշխան ՍաղաթելյանԵթե ՆԱՏՕ-ի անդամ պետությունը զորք ուղարկի Ուկրաինա, դա նշանակում է, որ ՆԱՏՕ-ի և ՌԴ-ի միջև ուղիղ հակամարտություն կլինի․ դա կնշանակի երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբ․ Հունգարիայի ԱԳ նախարար«Թուրքին բերում են մեր տուն»․ Կիրանցի վարչական ղեկավարն ասում է՝ ոստիկանները չեն իմացել, որ տեսախցիկը ֆիքսում է՝ ինչպես են բռնության ենթարկում իրենցՌուսական կողմի վերահսկողության տակ է անցել նոր բնակավայրԹուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ BloombergՄԻՊ աշխատակազմն աշխատում է արտակարգ ռեժիմով՝ պայմանավորված Տավուշում և հանրապետության այլ մարզերում տեղի ունեցող բnղոքի ակցիաներով և հավաքներով
Ամենադիտված