ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ո՞ւմ էր ձեռնտու Օսկանյանի տղայի ու բարեկամի ձերբակալությունը․․

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ամեն օր համարյա, լրատվամիջոցները մի սուր թեմա են գտնում, որը ներկայացնում են հանրությանը, հետո այն փոխանցվում է սոցիալական ցանցերին ու սարից գահավիժող ձնագնդի պես թեման սկսում է մեծանալ, տարբեր երանգներ ընդունել։

Երեկվա թեման նախկին արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի որդու և ազգականի ձերբակալությունն էր։

Փորձել եմ ամբողջացնել հանրության տրամադրվածությունն այս հարցի նկատմամբ։ Ամբողջացնելով այն, եզրահանգում եմ արել՝ Օսկանյանի տղայի ու բարեկամի ձերբակալությունն այս պահին ում էր ձեռնտու։

Չխորանալով այն հանգամանքի մեջ, որ բոլոր պաշտոնյաների վրա էլ, հասկանալի, պատճառով, կոմպրոմատներ կան, որովհետև, հենց այնպես, սեփական քրտինքով ոչ ոք չի հարստացել ու շարքային քաղաքացիներին ճնշելու լծակներ գտել։

Այդ առումով հանրության համար զարմանալի չէ, երբ որևէ պաշտոնյա, պաշտոնյայի որդի կամ հարազատ հայտնվի քրեական պատասխանատվության առաջ։ Օսկանյանի որդին կամ հարազատը բացառություն չեն։

Փող ունեն, պարտք են տալիս, հետո տղայականով չոքում կոկորդին՝ տուր կամ կոկորդդ կտրելու ենք։ Փաստը զարմանալի չի հանրության համար, որովհետև հա՜ էլ դա է, զարմանալին այն է, որ այդ փաստը օգտագործվում է այն ժամանակ, երբ նախընտրական շրջան է։ Կարելի էր մեկ այլ ձևով, առանց հնչեղություն տալու, կարծում եմ համապատասխան մարմիններն այդ ձևերն ավելի լավ գիտեն, Օսկանյանի տղայի ու բարեկամի «սանձերը քաշել»։

Բայց ձերբակալման աղմուկը հանրության մոտ առաջացնում է կարծիք, որ սկսվե՜ց․․․ ձերբալությունները, բռնությունները․․․ Ինչու՞ հատկապես Օսկանյանի որդին, խոսվում է դաշինքի մյուս պարագլուխների հետագա սանկցիաների մասին։ Սա հանրության գերակշիռ մասի մոտեցումն է։ Ասեմ, որ այդ ձերբակալությունը առաջին հերթին՝ քաղաքական առումով, ձեռնտու չէ իշխանություններին։

Ձեռնտու չէ, որովհետև հասարակության զգալի հատվածի մոտ կարծիք կձևավորվի, որ այդ դաշինքը հենց միակ ընդդիմադիր ուժն է, որի դեմ էլ սկսվել է հետապնդումը։ Իսկ քաղաքական հալածյալները իրենց տեղը գտնում են մայր ժողովրդի թևերի տակ։ Իշխանության վերին թևը այնպիսի ոսկերչական ճշգրտությամբ է հարցերին մոտենում, որ նման պարագայում, կարծում եմ, նման ավելորդ աղմուկ չէր ստեղծի։ Առավել ևս, ոսկերչորեն կհաշվարկեր, որ դա իրեն միայն գլխացավանք կարող է պատճառել։

Ավելին, հանրության մեջ կարծիք կարմատավորվի, որ, իրոք, այդ դաշինքը ընդդիմադիր է ու ընդդիմությունից հույս չունեցող հանրությունը գլուխը կթեքի դեպի այդ դաշինքը, հույս ունենալավ, որ այն կլինի վիճակից դուրս գալու մի փոքրիկ լուսակետ։ Դա ինչքանո՞վ է ձեռնտու իշխանությանը, եթե այդ դաշինքն իրոք ընդդիմադիր է․․․ Իսկ ա՜յ հակառակ պարագայում, երբ այդ դաշինքն էլ թատերական ներկայացման մաս լինի, լիովին արդարացնում է նման գործընթացը ու դրանից հետո շարունակվող մնացած հետևանքները։

Հասմիկ Բաբաջանյան

Նյութի աղբյուրը ` hraparak.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular