ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


17-ամյա տղան ուշքի է եկել սեփական դիակիզումից առաջ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հնդկաստանից 17-ամյա Կումար Մարեւադը կոմայից դուրս է եկել սեփական հուղարկավորության ճանապարհին: Տղայի ազգականները համոզված էին, որ նա մահացել է, եւ պատրաստվում էին նրա դիակիզել:

Մինչ այդ Կումարին մի քանի շաբաթ առաջ շունը կծել էր, որից հետո նա ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոցում էր: Նրա վիճակը գնալով վատանում էր, եւ անցյալ շաբաթ բժիշկները ազգականներին հայտնել են, որ Կումարը ողջ չի մնա: Այդ ժամանակ որոշվել է անջատել կենսապահովման արհեստական սարքերը: Կումարը դադարել է շնչել եւ շարժվել, իսկ նրա ազգականները որոշել են հուղարկավորությունն արագ կազմակերպել եւ նրան դիակիզել:

Երբ ազգականների եւ համագյուղացիների թաղման թափորը գյուղից 1,5 կմ հեռացել է, Կումարն անսպասելի կոմայից դուրս է եկել, բացել աչքերը, սկսել արագ-արագ շնչել եւ ձեռքերը շարժել: Հուղարկավորության վախեցած մասնակիցները տղային անմիջապես հետ են տարել հիվանդանոց, եւ նրան կրկին միացրել են կենսապահովման սարքերին:

Ներկայումս Կումարը կայուն ծանր վիճակում է եւ անհրաժեշտ դեղեր է ստանում, իսկ բժիշկները ենթադրում են, որ նրան փրկելու շանսեր կան: Նրանց կարծիքով՝ Կումարի մոտ մենինգոէնցեֆալիտ է՝ ինֆեկցիա, որն առաջացել է շան կծելուց հետո:

NEWS.am Medicine

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular