ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գրիշո Ասատրյանը նվաճում է ժողովրդական երգարվեստը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Past.am-ը գրում է.

Օրերս Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում տեղի ունեցավ «Հայրենի երգ» ժողովրդական երգի ստուդիայի սաների հաշվետու համերգը: Գեղարվեստական ղեկավար՝ Սայաթ-Նովա աշուղական երգի մեներգիչ,«Ժողովրդական երգիչ» նախագծի բոլոր եթերաշրջանների գեղարվեստական ղեկավար, երգահան Մխիթար Քեցյանը իր սաների հետ պարգևեց վայելք ժողովրդական երգի սիրահարներին:



Վլադիլեն Բալյանի ու Շերամի երգացանկի երկրպագուները երանությամբ ըմբոշխնում էին բոլոր կատարումները: Երիտասարդ երգիչները պատիվ ունեին ելույթ ունենալ Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի նվագակցությամբ` գեղարվեստական ղեկավար, պրոֆեսոր,ՀՀ վաստակավոր արտիստ Նորայր Դավթյան: Համերգային երեկոն կատարյալ էր:

Դահլիճը ալեկոծվող ծովի էր նմանվում մանավանդ, երբ հայտարարվում էր 13-ամյա երգիչ Գրիշո Ասատրյանի անունը: Ամենափոքր մասնակցի ելույթի ընթացքում և ավարտին դահլիճը թնդում էր ծափերից (Օրերս Գրիշոյի կատարումները կլինեն համացանցում):

Պատանի երգչի հաջողությունները ոչ միայն ժառանգական էին, այլև Մխիթար Քեցյանի աշխատանքի արդյունք էր և նա սիրով արտահայտվեց.

Գրիշոն աստվածատուր տաղանդով օժտված երեխա է, խելացի, իր տարիքից հասուն է, արտակարգ զգում է ժողովրդական երգը, նա նաև փայլուն երաժշտական լսողություն ունեցող երաժիշտ է, (ջութակահար) միանշանակ վստահ եմ փառահեղ ապագա է նրան սպասվում:

-Ռիսկային չէ՞ր նրան վստահել Շերամի  «Դու իմ մուսան ես» երգը, ամեն դեպքում երեխա է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:





Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular