ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ահա թե ինչու է պետք ստուգել երեխայի ոտքերը, եթե նա լացում է առանց պատճառի (լուսանկարներ)

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Շատ ծնողների սարսափեցնում է իրավիճակը, երբ փոքր երեխան լացում է առանց պատճառի. նա կուշտ է, մաքուր և առողջ, սակայն անհայտ պատճառներով չի կարողանում հանգստանալ:

AdMe.ru-ն պատմել է երեխաների անբացատրելի լացի պատճառներից մեկի մասին, որն իրական սպառնալիք է թաքցնում իր մեջ և որի մասին տեղյակ չէ ծնողների մեծամասնությունը:

Դժվար է հավատալ, սակայն երեխայի անհանգստության պատճառ կարող է դառնալ նրա գուլպայի մեջ ընկած մազը, որն ամուր փաթաթվում է մատի շուրջ, ինչին նպաստում են նրա անկանոն շարժումները: Մազն ուժեղ ցավ է առաջացնում և խոչընդոտում արյան շրջանառությունը, ինչը կարող է հանգեցնել նույնիսկ մատի անդամահատման: Ժամանակի ընթացքում դժվարանում է մազը նկատելը, քանի որ դրա շուրջ գտնվող հյուսվածքներն այտուցվում են:

Սքոթ և Ջեսիքա Ուոքերները երիտասարդ ծնողներ են, որոնք հայտնվել են այդպիսի իրավիճակում: Նրանց փոքրիկ դուստրը լացել է ամբողջ օրը, թվում էր` անպատճառ: Ջեսիքան հանել է աղջկա գուլպաները` հույս ունենալով, որ դա կհանգստացնի նրան, և պատահաբար նկատել է, որ երեխայի ոտքի մատն ուժեղ այտուցվել և կարմրել է: Պարզվել է, որ պատճառը եղել է մատի շուրջ փաթաթված մազը, և կինն այն հեռացրել է ունելիի օգնությամբ:

Իհարկե, սա հազվադեպ երևույթ է, սակայն որոշ ընտանիքներ պարբերաբար բախվում են դրան, և անհրաժեշտ է հիշել նմանատիպ սպառնալիքի գոյության մասին:

 

 

 

 
 
 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular