Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Անհարմար» հարցերի պատասխաններ, որոնք մենք հաճախ չենք համարձակվում բարձրաձայնել

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

1. Ինչո՞ւ են մատներին գորտնուկներ առաջանում։

 Հայտնի է, որ մարդու պտկուռուցքների վիրուսն է գորտնուկների առաջացման պատճառ հանդիսանում։ Այս վիրուսի ավելի քան 100 տեսակ կա՝ սկսած շատ վարակիչ տեսակներից, որոնց դեպքերում մարմնի ինտիմ հատվածներում են գորտնուկներ առաջանում, մինչև ավելի մեղմ տեսակները, որոնց դեպքում գորտնուկներով պատվում են միայն ձեռքերն ու մատները։

Երբ այս վիրուսն ախտահարում է մաշկի արտաքին շերտը, ինչը սովորաբար տեղի է ունենում կտրվածքից կամ քերծվածքից հետո, այն, որպես կանոն, խթանում է բջիջների բուռն աճը վերնամաշկի արտաքին շերտի վրա։ Հենց այս կերպ են առաջանում բարորակ նորագոյացությունները, որոնք մենք անվանում ենք գորտնուկ։

2. Ինչո՞ւ ենք մենք տրորում կապտուկը ու պոկում վերքի կեղևը։ 

Կապտուկները վնասվածքի բավականին տարածված տեսակներ են։ Դրանք առաջանում են մաշկի տակ գտնվող արյունատար անոթների պատռվածքից, որն էլ իր հերթին սովորաբար հարվածից է առաջանում։ Վնասվածքը հանգեցնում է բորբոքման, որն ակտիվացնում է մկանների ու մաշկի ցավային ընկալիչները, այսինքն՝ կապտուկը սեղմելիս մենք ցավ ենք զգում։

Այսպիսով, ինչո՞ւ ենք մենք հաճախ տրորում կամ սեղմում այն մասը, որտեղ արյունահավաք կա։ Պարզվում է, որ դա ցավազրկման ինքնատիպ եղանակ է։ Երբ մենք տրորում ենք ցավոտ մասը, դա նպաստում է, որ մաշկի վրա ակտիվանան այլ ընկալիչները, օրինակ՝ ճնշման, թույլ հպման ու ջերմաստիճանի փոփոխության զգացողությունները։ Կարճ ժամանակահատվածով ակտիվացնելով մյուս ընկալիչները՝ մենք մեղմացնում ենք ցավը ու թեթևության զգացում ունենում։

Վերքերի կեղևի հեռացումը ճիշտ հակառակ երևույթն է, սակայն այս գործողությունը ևս տեղի է ունենում բնազդաբար։ Որոշ փորձագետներ համարում են, որ սա նախորդ դարերի մնացուկ է, այն դարերի, երբ մեր նախնիները հիգիենան պահպանելու համար ստիպված էին լիզել ու քորել իրենց մաշկը։ Կեղևը նման է բնական սպեղանու, որը ծածկում է ապաքինվող վերքը։ Վերքն սկսում է քոր գալ, ինչի պատճառով մենք հաճախ ենք ուշադրություն դարձնում դրա վրա։

3. Հնարավո՞ր է մահանալ ծերությունից

 

Իրականում սա հնարավոր չէ։ Կենդանի բջիջների կյանքի տևողությունը սահմանափակ է։ Օրգանիզմը երբեք չի մեռնի զուտ այն պատճառով, որ նրա բջիջները չափազանց շատ են ծերացել։ Այնուամենայնիվ, ծեր բջիջները չափազանց թույլ են, ինչը կարող է հանգեցնել օրգանների աշխատանքի խափանումներին կամ դրանց լիակատար անաշխատունակությանը։ Սա նաև նշանակում է, որ ծեր ու հիվանդ բջիջները չեն կարող նույնքան հեշտությամբ պայքարել հիվանդությունների դեմ, որքան երիտասարդ բջիջները։ Դա հանգեցնում է նրան, որ հիվանդությունները, որոնք երիտասարդ օրգանիզմի համար գրեթե աննկատ են անցնում, կարող են մահացու լինել տարեց մարդկանց համար։

4. Ինչո՞ւ է մարդ վախից տակը թրջում։

Այս ամենի մեղավորը մեր ուղեղն է։ Որքան էլ զարմանալի թվա, երբ մարդ միզելու կարիք է զգում, միզելու բուն գործողությունը կառավարվում է ուղեղի կողմից։ Սովորաբար ուղեղի ճակատային հատվածից արգելակիչ ազդանշաններ են ուղարկվում օրգանիզմին, որոնք թույլ չի տալիս մեզ, որպեսզի մենք միզենք մինչև զուգարան հասնելը։ Սթրեսային իրավիճակներում այդ ազդանշանները կարող են չեղարկվել լիմբիկ համակարգի կողմից։ Երբ մենք անհանգստացած կամ վախեցած ենք, լիմբիկ համակարգից արձակվող էլեկտրական ազդանշաններն այնքան ինտենսիվ են դառնում, որ ուղեղի արմատը դժվարանում է իրագործել ճակատային հատվածից արձակվող հրահանգները։ Ահա թե ինչու են որոշ մարդիկ տակները թրջում հուզմունքից ու վախից։

5. Ինչո՞ւ է գլխապտույտի ժամանակ սրտխառնոց առաջանում։

Պատասխանը շատ պարզ է. մեր ուղեղը մտածում է, որ իրեն թունավորել են։ Սրտխառնոցի առաջացման երեք հիմնական պատճառ կարող է լինել. ինչ-որ բան գրգռում է մեր ուղեղը, ինչ-որ բան գրգռում է մեր մարսողական համակարգը կամ մեզ մոտ հորմոնալ փոփոխություններ են տեղի ունենում։

6. Ինչո՞ւ են մեր մազերը սպիտակում։


Մազերի գույնն ամբողջովին կախված է պիգմենտների արտազատումից։ Այդ իսկ պատճառով էլ մազերի գույնը ժամանակի ընթացքում փոփոխվում է։ Երբ մարդ ծերանում է, օրգանիզմն աստիճանաբար դադարում է արտադրել տվյալ պիգմենտները, և մազերը վերադառնում են իրենց բնականոն վիճակին, այսինքն՝ դառնում են մոխրագույն կամ սպիտակ։ Մազերի սպիտակելու տարիքը պայմանավորված է գենետիկական գործոններով, ահա թե ինչու որոշ մարդկանց մազերն անհամեմատ ավելի շուտ են սպիտակում, քան մյուսներինը։

7. Ինչու՞ տղամարդիկ պտուկներ ունեն։

Դեռևս սաղմնային փուլում տղամարդիկ ու կանայք միատեսակ են զարգանում։ Առաջին մի քանի շաբաթներին պտուղը ձևավորվում է «կնոջ կերպարանքով»։ Թե՛ աղջիկների, թե՛ տղաների մոտ ներարգանդային փուլում ձևավորվում են կարևոր օրգանները՝ սկսած ռեպրոդուկտիվ համակարգից մինչև պտուկները։ Տեստոստերոն հորմոնը գործի է անցնում բեղմնավորումից 60 օր անց (Y քրոմոսոմով սաղմերի մոտ)՝ փոխելով ուղեղի ու սեռական օրգանների գենետիկական ակտիվությունը։ Թեպետ տղամարդկանց մոտ կաթնագեղձերը դադարում են զարգանալ, կրծքերի պտուկները մնում են նրանց մարմնի վրա։

8. Ինչո՞ւ է քթածակերից մեկով շնչելն ավելի հեշտ, քան մյուսով շնչելը։

 

Պատկերավոր ասած՝ քթածակերը տարբեր հերթափոխերով աշխատող լավ գործընկերներ են։ Անգամ եթե մենք մրսած չենք, մեր քթածակերն իրար միջև կիսում են աշխատանքային ծանրաբեռնվածությունը։ Օդի մեծ մասը մտնում ու դուրս է գալիս մի քթածակով, մյուս քթածակով շատ ավելի քիչ օդ է անցնում։

Մի քանի ժամը մեկ մեր վեգետատիվ նյարդային համակարգը, որը կարգավորում է սրտի ռիթմը, նյութափոխանակությունը և այլ կարևոր ֆունկցիաները, որոնք մենք գիտակցաբար չենք վերահսկում, այնպես է անում, որպեսզի քթածակերից մեկը որոշ ժամանակով իր վրա վերցնի ծանրաբեռնվածության մեծ մասը։

 

Քաղաքացին մարիխուանայով փաթեթը գցել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետումՌԴ-ն Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում ռազմաքաղաքական տեղեկատվության արտահոսքի մասինՀայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն Որ հիվանդությունների դեպքում զինծառայությունից ազատվել հնարավոր չի լինիՆոր օրենք՝ դպրոցականների համարԼավ լուր ԼՂ-ից տեղահանված ուսուցիչների համարStop_nikol ակցիան կառավարության շենքի դիմաց. այս պահին ընթանում է նաև կառավարության նիստը «Պրոթեզով մարդ է, խի՞ եք տանում»․ քաղաքացիները՝ ոստիկանին Նավթի գները նվազել են Նոր մանրամասներ 36 կգ ոսկու գողության մասովԱրցախցիներ, ո՞ւր եք, ինչո՞ւ չեք միանում ՃՏՊ մահվան ելքովՉնայած «թերագնահատված» լինելուն, շարունակում են դանդաղորեն խզել հարաբերությունները. «Փաստ»Չեռնիգովում զոհերի թիվը հասել է 18-ի Մեկ օրում՝ երկու երկրաշարժԵՄ-ի ու ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպումները չեն արդարացրել Երևանի սպասելիքները. «Փաստ»Փաշինյանը վախեցե՞լ է, թե՞ կրկին փորձում է շեղել տավուշցիների ուշադրությունըԿիրանցի արոտավայրերը, այգիները, այլ հողեր անցնելու են Ադրբեջանին․ զեկույցՖանտազիաներ ու սառը հաշվարկ. ինչքանո՞վ են իրականում մոտ իրար Հայաստանն ու Հնդկաստանը «Ռոբիս ապրեցնելը դարձավ իմ կյանքի շարժիչ ուժը». Ռոբերտ Հայրապետյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ»Բժշկական օգնության և սպասարկման մի շարք տեսակների համար սահմանված տեխնիկական և կադրային պահանջները կվերանայվեն. «Փաստ»Ողբերգական վթար՝ Կոտայքում․ զոհ ու վիրավոր կանԾեծված երիտասարդին նոր մեղադրանք են առաջադրել. Փաշինյանը գնում է վա-բանկ՝ իր թիմը կուռ պահելու համար 1877թ. Ռուս-թուրքական պատերազմի ժամանակ գեներալ Արշակ Տեր-Ղուկասովի հրամանատարությամբ ազատագրվել է Բայազետը. պատմության այս օրը ( 18 ապրիլ)24 ժամ ջուր չի լինի հետևյալ հասցեներում Ո՞ւմ օրակարգն են սպասարկում. «Փաստ»Փաշինյանը գնում է բոլորովին հակառակ ուղղությամբ՝ նոր վտանգների տակ դնելով Հայաստանը. Արշակ Կարապետյան Սահմանին անցակետ կլինի․ նոր մանրամասներ երեկվա հանդիպումից11-մետրանոց հարվածաշար, հաղթական գնդակ․ ո՞ր թիմերը կհանդիպեն երկրորդ ՉԼ կիսաեզրափակչում Հայտնի է դատարանի որոշումըԻնչո՞վ է ազգային արժեհամակարգը խանգարում քայքայիչ ուժերին. «Փաստ»Սանկտ Պետերբուրգում ձյուն է տեղացել (տեսանյութ)Ռուբլին՝ ռեկորդային էժանԻնքնանպատակ փոփոխություններն ու տոտալ ձախողումները. «Փաստ»Ավտոբուսը Նոր Երզնկայում բախվել է քարե պարսպին․ 29 մարդ հոսպիտալացվել էՃապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել (տեսանյութ)«Հրապարակված ցուցանիշներն ու իրական պատկերն այսքան ցցուն երբեք չեն տարբերվել իրարից». «Փաստ»Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ» Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ»Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» ՊԵԿ-ը չգրանցված աշխատողների է հայտնաբերել նախկին պատգամավորի բիզնեսում. «Ժողովուրդ» Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում. «Փաստ»Օսկանյանին սպասելիս․ «Հրապարակ» ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկություն է․ ՔՊ-ականներն այս հարցում տարակարծություններ ունեն. «Ժողովուրդ» Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ»Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին․ «Հրապարակ» ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ» «Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ»Սանահինցիները «կանկախանան»․ «Հրապարակ» Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201. «Ժողովուրդ»
Ամենադիտված