Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ պարտադիր պատվաստումներ պետք է ստանալ այս կամ այն երկիր մեկնելուց առաջ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երբ մարդը որոշում է ճամփորդել, բացահայտել նոր երկրներ ու մշակույթներ, ոչ քիչ դեպքերում նաեւ ենթարկվում է որեւէ վարակիչ հիվանդություն ձեռք բերելու վտանգին:

Կան մի շարք երկրներ, որտեղ այցելելու դեպքում պարտադիր է կամ ուղղակի խորհուրդ է տրվում որոշ հիվանդությունների դեմ ստանալ կանխարգելիչ պատվաստումներ:

Պարտադիր պատվաստումն ամբողջ աշխարհում ընդամենը մեկն է` դեղին տենդի դեմ: Վերջինս փոխանցվում է հատուկ տեսակի մոծակների միջոցով: Ուղեկցվում է բարձր ջերմությամբ, ուժեղ գլխացավով, մեջքի եւ վերջույթների մկանների ցավերով, սրտխառնոցով եւ փսխումով:

Մահ սպառնում է հիվանդների 5‐20 տոկոսին, իսկ համաճարակի դեպքում կարող են մահանալ հիվանդների 50‐60 տոկոսը:

կոչվում է, պարտադիր պահանջվում է աֆրիկյան եւ լատինաամերիկյան երկրներ մուտք գործել ցանկացողներից` անկախ թե նրանք որտեղից են ժամանում: «Այդ հավաստագիրը պարտադիր է այն երկրներում, որտեղ դեղին տենդի առումով համաճարակային իրավիճակը հանգիստ չէ: Երեւի գիտեք, որ Բրազիլիայում հենց այս պահին դեղին տենդի բռնկում կա: Նույն բռնկումը գրանցվում է նաեւ Անգոլայում, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում»,‐ մեր զրույցում ասաց Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:

Դեղին տենդի դեմ, ըստ նրա, ճամփորդները պետք է պատվաստում ստանան ոչ ուշ, քան մեկնելուց 10 օր առաջ, որովհետեւ պաշտպանական մեխանիզմները զարգանում են տասը օրվա ընթացքում: Կան նաեւ խորհուրդ տրվող պատվաստումներ` կախված տվյալ երկրի համաճարակային իրավիճակից: «Օրինակ Հնդկաստան մեկնողներին խորհուրդ է տրվում, որ անպայման պատվաստվեն հեպատիտ Ա‐ի դեմ: Մանավանդ եթե այդ այցելությունը երկարաժամկետ է, ու մարդն օգտվելու է հասարակական սննդի վայրերից»,‐ հավելեց Գայանե Սահակյանը:

Իսկ ահա եվրոպական երկրներ մեկնել ցանկացողներին առաջարկվում է պատվաստվել կարմրուկի ու կարմրախտի դեմ: «Կենտրոնական Եվրոպայի երկրներում, օրինակ` Բուլղարիայում, Ռումինիայում, Գերմանիայում, Ռուսաստանի Դաշնությունում, այդ առումով համաճարակային իրավիճակն անհանգիստ է»,‐ պարզաբանեց մեր զրուցակիցը: Նաեւ պոլիոմելիտի դեմ է խորհուրդ տրվում պատվաստվել, եթե անձը որոշել է մեկնել օրինակ Աֆղանստան կամ Պակիստան.

«Այդ երկրները պոլիոմելիտի առումով էնդեմիկ են, ու ժամանակ առ ժամանակ այնտեղ բնական վիրուսով պոլիոմելիտի դեպքեր գրանցվում են ու տարածվում աշխարհի տարբեր երկրներում, որտեղ հիվանդությունը վաղուց չի հանդիպել»: Իսկ վարակիչ հիվանդությունների առումով վտանգ ներկայացնող երկրների մասին տեղեկատվությունը մշակում է Առողջապահության համաշխարհային «Քաղաքացիներին խորհրդատվություն տրամադրելիս մենք օգտվում ենք ընդհանուր առմամբ երկու տեղեկատվական աղբյուրից:

Մեկը առողջապահության համաշխարհային կազմակերպության` ճանապարհորդների համար նախատեսված պաշտոնական կայքն է, որը հենց այդպես էլ կոչվում է` ճանապարհորդների առողջություն, եւ կա ԱՄՆ‐ի հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի հատուկ պաշտոնական կայքէջը, որտեղ ցանկացած երկրի վերաբերյալ կարելի է գտնել, թե ինչ կանխարգելիչ միջոցառուներ են խորհուրդ տրվում»,‐ ասաց Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը: Զբոսաշրջիկները Հայաստանից այլ երկրներ մեկնելիս պատվաստում ստանալու նպատակով պետք է դիմեն ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն, որտեղ գործում է հատուկ կաբինետ` թե պատվաստումներ իրականացնելու եւ թե խորհրդատվություն տրամադրելու համար: Այն դեպքերում, եթե վերոնշյալ երկրներ այցելությունները պաշտոնական են, պատվաստումներն անվճար են, իսկ եթե ճամփորդությունը զբոսաշրջային է կամ անձնական այլ նպատակներով, իրականացվում են վճարովի պատվաստումներ: Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից, սակայն, դրանց արժեքի մասին հստակ տեղեկատվություն չկարողացանք պարզել: Այստեղից նշում էին, որ պատվաստումների գինը պայմանավորված է, թե պատվաստանյութերի մրցույթում ինչ կազմակերպություն է հաղթել, ինչ գնով, ինչ սերիայի պատվաստանյութ է մատակարարվել եւ այլն

: Այսօրվա դրությամբ տվյալներ տրամադրելու հետ կապված էլ ասացին, որ համապատասխան մասնագետը գործուղման է: Ամեն դեպքում ասացին, որ դեղին տենդի դեմ պատվաստումների արժեքը, նախորդ յոթ‐ութ տարիների ընթացքում, ինչ դա նաեւ Հայաստանում է իրականացվում, տատանվել է 5‐20 հազար դրամի սահմաններում: Մնացածներինը` 5‐10 հազարի:

Դեղին տենդի դեմ մեկ անգամ ստացած պատվաստումը բավարար է ամբողջ կյանքում դրանից պաշտպանված լինելու համար: Իսկ օրինակ կարմրուկի ու կարմրախտի, ինչպես նաեւ պոլիոմելիտի դեպքում կարող է անհրաժեշտ լինել պատվաստում` 2‐3 դեղաչափով` յուրաքանչյուրը մեկ ամիս պարբերականությամբ:

Հետեւաբար հարկավոր է, որ ճանապարհորդել Իսկ եթե մարդը չի հիշում պատվաստումային իր կարգավիճակը, այսինքն` թե ժամանակին ո՞ր հիվանդությունների դեմ է ստացել կանխարգելիչ պատվաստում կամ ստացե՞լ է արդյոք, ապա Գայանե Սահակյանի վստահեցմամբ, կրկնակի պատվաստումը չի կարող վնասակար լինել

1915թ. սկսվել է Հայոց մեծ եղեռնը պատմության այս օրը (24 ապրիլ)Ինչպես են գիշերը բերման ենթարկել տավուշցիներին (տեսանյութ) Էրդողանի նոր հանձնարարությունը ՓաշինյանինՔաղաքացին նախկին ճոպանուղու շենքի երկրորդ հարկից ընկել է զրոյական հարկ․ ի՞նչ է հայտնի Նավթի գներն աճել են Օր 5-րդ․ ճանապարհը շարունակում է փակ մնալՍուրեն Պետրոսյանին պատրաստվում են տեղափոխելԹուրքիայի և Ադրբեջանի պահանջները չկատարելու միակ տարբերակը Փաշինյանի ռեժիմից ազատվելն է. Արշակ ԿարապետյանՓաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ այլ տարածքներ չեն հանձնվելու․«Հրապարակ» Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանի այցին զուգահեռ քաղաքացիներին թույլ չեն տալիս բարձրանալ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (տեսանյութ)Ռուբլին և դոլարը կտրուկ էժանացել ենՊայթյուն-փլուզում է տեղի ունեցել, կա զոհՈստիկանների մեջ մի զանգված կար, որն առավել ագրեսիվ էր․ Առաջին իսկ վայրկյանից կոպիտ ու կոշտ էին, սպառնալիքներ էին հնչեցնում․ Բագրատ Սրբազան (Տեսանյութ)Փաշինյանի գլխավորությամբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ է տեղի ունեցելՊահեստազորի գնդապետ Մախսուդյանը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոցՄտահոգված ենք Հայաստանում ոստիկանական բռնության մասին հաղորդումների աճով․ Freedom HouseՏավուշում կատարվողը ստորություն է. Լևոն Քոչարյան (տեսանյութ)Բագրատ Սրբազանին հրել են, փորձել հեռացնել տարածքից (տեսանյութ)ՄԻՊ արագ արձագանքման խումբն այս պահին գտնվում է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնումԱվելի քան 20 քաղաքացի է բերման ենթարկվել Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհին (տեսանյութ)Ռուսաստանը կորցնում է Անդրկովկասը. Ադրբեջանից հեռանալուց հետո մենք կլքենք նաև Հայաստանը ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանըԲագրատաշենում ճանապարհ փակելիս ձերբակալվել է քաղաքագետ Սուրեն ՊետրոսյանըԱյն հակազդեցությունը և դիմադրությունը, որը կա Տավուշում, առաջիկա օրերին պիտի դառնա համահայաստանյան, համաժողովրդական․ ՍաղաթելյանԲոլոր պետական աշխատողներին հրահանգել են իրենց սոցիալական ցանցերի էջերից հեռացնել Արցախի հետ առնչություն ունեցող ցանկացած ինֆորմացիա Երբ-որ ես տեսնեմ, որ ինձանից շատ ակնկալողներ կան, իրավիճակի լուծման իմ տարբերակն ասելու եմ․ Սերժ ՍարգսյանՈւկրաինայում պաշտպանության փոխնախարարն ազատվել է աշխատանքիցՈստիկանությունը բիրտ ուժ է կիրառում․ լարված իրավիճակ՝ Բագրատաշեն–Ալավերդի ճանապարհին (տեսանյութ)Ջահերով երթ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 1,5 միլիոնից ավելի զոհերի հիշատակին՝ ուղիղԻնձ չեմ տեսնում այն երկրապահ կամավորական միության շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա․ Արայիկ Ղարիբյանը հրաժարվել է ԵԿՄ անդամակցությունիցԱռանց ընթացակարգերի որևէ գործողություն ապօրինություն է և ենթակա է դատապարտման քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածով. Սողոմոնյան Լեռնային Ղարաբաղից Հակարիի կամրջով Հայաստան եկած ռուս խաղաղպահները այսօր վերադարձել են Լեռնային Ղարաբաղ (տեսանյութ)Փաշինյանը և ՀՀ-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման և սահմանազատման գործընթացըՓաշինյանը փչացնում է Իրանի հետ հարաբերությունները Հայ մարմնամարզիկներն Իտալիայում կմասնակցեն Եվրոպայի առաջնությանըԿարմիրբերետավորները Բագրատաշենում փորձում են բացել բնակիչների փակած ճանապարհը (տեսանյութ)ԼՂ-ն լքած խաղաղապահները չեն կարող մնալ Հայաստանում․ Սարգիս ԽանդանյանՎարչախումբն արգելում է անցանկալի սփյուռքահայերի մուտքը ՀայաստանԷրդողանի նշած պատուհանը այս իշխանություններն են. Էրդողանն էլ գիտի, որ նրանք երկար չեն կարող մնալ․ Կիրո ՄանոյանԱյրում-Բագրատաշեն ճանապարհին մեծ թվով ոստիկանական ուժեր են կենտրոնացված․ բնակիչները պատրաստվում են ճանապարհը փակել (տեսանյութ)Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել ՏավուշԱԺ հանձնաժողովը մերժեց սահմանազատման վերաբերյալ ընդդիմության ներկայացրած նախագիծը«Էքսկլավների» հարցը լուծելու ենք սահմանազատման գործընթացով. Ալիև3 տարուց ավելի է, Հայաստանը խախտում է նոյեմբերի 9-ի հայտարարության Նախիջևանի դրույթը. ԱլիևՀաջորդը` Տիգրանաշեն Տավուշում սահման գծում է ոչ թե իշխանությունը, այլ՝ հանձնաժողովը. ՔՊ-ական Վահե ՂալումյանՇոյգուն անդրադարձել է Ուկրաինայի ԶՈՒ կորուստներին Ադրբեջանն ու Հայաստանն առավել քան մոտ են խաղաղությանը․ ԱլիևԱնվստահություն․ եթե ոչ՝ մանդատներից հրաժարում․ հայտարարություն
Ամենադիտված