ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալիևն իր կնոջը նշանակել է Ադրբեջանի առաջին փոխնախագահ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեքշաբթի ստորագրել է իր կնոջը՝ Մեհրիբան Ալիևային, Ադրբեջանի առաջին փոխնախագահ նշանակելու վերաբերյալ հրամանագիր, հայտնում է «Թրենդ» գործակալությունը:
 
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 26-ին Ադրբեջանում կայացել էր երկրի սահմանադրությունում փոփոխություններ կատարելու վերաբերյալ հանրաքվե:

Սահմանադրական փոփոխություններով նախատեսվում է նախագահի պաշտոնավարման ժամկետը հինգ տարուց երկարաձգել յոթի, ներդնել առաջին փոխնախագահի և փոխնախագահների պաշտոններ, ինչպես նաև նվազեցնել երկրի նախագահի և պատգամավորի թեկնածուների համար գործող տարիքային շեմը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular