Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (10 մարտ)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Հարավային Կորեա՝ Աշխատանքի օր, Ուկրաինա՝ Հողագործի օր, 

Ռուսաստան՝ Արխիվների օր, Տիբեթ՝ Տիբեթի ապստամբության օր , Լաոս՝ Ուսուցչի օր, Ադրբեջան՝ Ազգային թատրոնի օր, Մյանմա՝ Չոր սեզոնի սկզբի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1868-առաջին անգամ  «Նաում» թատրոնում իտալական օպերային խմբի կողմից հատվածներ են ներկայացվել Չուխաջյանի «Արշակ 2-րդ» օպերայից։

1904- ծնվել է հայ խորհրդային երգահան Լևոն Խոջա-Էյնաթովը։

1926- ծնվել է  ժողովրդական արտիստ, դիրիժոր Արամ Քաթանյանը։

1935- ծնվել է  հոգևոր երգիչ, բանասեր Խորեն Պալյանը։

1945- վախճանվել է Հայաստանի Առաջին Հանրապետության երկրորդ վարչապետ Ալեքսանդր Խատիսյանը։

1949 —ծնվել է բուլղարահայ ֆանտաստ գրող Հակոբ Մելքոնյանը։

 1986- վախճանվել է   ամերիկահայ գրող Արամ Հայկազը։

1988- «Սովետական Ղարաբաղ» օրաթերթը տպագրել է նյութեր, որտեղ հիշատակվել են «Սումգայիթում իրականացված վայրագությունները»։

1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Բելգիայի և Ուզբեկստանի հետ։

2000 —վախճանվել է խորհրդահայ ֆիզիկոս-քիմիկոս, ակադեմիկոս Քրիստափոր Բաղդասարյանը։

2008-ձերբակալվել են Ալեքսանդր Արզումանյանը և Արարատ Զուրաբյանը։

- Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկու փոփոխություն է կատարել արտակարգ դրության մասին իր հրամանագրում և ուժը կորցրած են ճանաչվել որոշ կետեր։

2013-Նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները վիճարկող ընդդիմադիր առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հանրահավաքից հետո հացադուլ է սկսել Երևանի Ազատության հրապարակում։

2015-Ջորջ Քլունին և Ռուբեն Վարդանյանը ազդարարել են նոր մարդասիրական «Ավրորա»  մրցանակի ստեղծումը, որը շնորհվելու է  հանուն ուրիշների փրկության իրենց կյանքը վտանգած մարդկանց։

2020- Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել իսպանական «Սևիլիայի» նախկին գլխավոր մարզիչ, 64-ամյա Խոակին Կապարոսը:

2021-կտրուկ շրջադարձ է տեղի ունեցան Բանակի սպայակույտի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնազրկելու պատմության շուրջ։ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքում գրել է, որ Գասպարյանն  իրավունքի ուժով համարվում է պաշտոնից ազատված: Դրանից շատ չանցած ուղերձ է տարածել գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը հայտնելով, որ իր ծառայությունը հայրենիքին շարունակելու է այլ կարգավիճակով և դիմել է վարչական դատարան:

2022- վախճանվել է գրող, արձակագիր, հրապարակախոս, հասարակական-քաղաքական գործիչ Ալվարդ Պետրոսյանը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1503- ծնվել է  Սրբազան Հռոմի կայսր Ֆերդինանդ 1-ինը։

1535- իսպանացի ծովագնացները Խաղաղ օվկիանոսում Էկվադորից 972 կմ դեպի արևմուտք հայտնաբերել են Գալապագոսյան կղզիները։

1628 —ծնվել է իտալացի բուսաբան և բժիշկ Մարչելլո Մալպինգին, որը հանդիսանում է բույսերի և կենդանիների միկրոսկոպիկ անատոմիայի հիմնադիրներից մեկը։

 1670 —վախճանվել է գերմանացի ալքիմիկ, քիմիկոս, դեղագործ և բժիշկ Հովհանես Ռուդոլֆի Գլաուբերը։

1735- ռուսական զորքերը դուրս են բերվել Բաքվից։

1772- ծնվել է  գերմանացի բանաստեղծ Ֆրիդրիխ Շլեգելը։

1804- Ֆրանսիան պաշտոնապես Լուիզիանան հանձնել է ԱՄՆ-ին։

1813 —Գերմանիայում սահմանվել է  «Երկաթյա խաչ» ռազմական շքանշանը։

1832-վախճանվել է  իտալացի կոմպոզիտոր Մուցիո Կլեմենտին։

1861- վախճանվել է ուկրաինացի բանաստեղծ Տարաս Շևչենկոն։

1862 —ԱՄՆ-ի դաշնային կառավարության կողմից երկրում առաջին անգամ թողարկվել են թղթադրամներ։

1872- վախճանվել է   իտալացի լրագրող և քաղաքական գործիչ Ջուզեպպե Մացցինին։

1876 —հեռախոսի ատոնագիր ստանալուց երեք օր անց Ալեքսանդր Բելլին վերջապես հաջողվել է զանգել իր օգնական Թոմաս Ուոտսոնին, որը գտնվում էր հարևան սենյակում։ 

1879-ծնվել է  գերմանացի գրող Յակով Վասերմանը։

1893 —Փղոսկրի Ափը դարձել է ֆրանսիական գաղութ։

1905- Լոնդոնում հիմնադրվել է «Չելսի» անգլիական ֆուտբոլային ակումբը։ 

1910 —Չինաստանում արգելվել է ստրկությունը։

1920- ծնվել է  ֆրանսիացի գրող և դրամատուրգ Բորիս Վիան։

1940 - ծնվել է ամերիկացի ճանաչված կինոդերասան և մարտարվեստների վարպետ Չակ Նորիսը։

1940- վախճանվել է ռուս գրող և դրամատուրգ Միխայիլ Բուլգակովը։

1945- ԱՄՆ-ի Ռազմա-օդային ուժերը ռմբակոծել են Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոն, ինչի հետևանքով զոհվել է մոտ 100 000 մարդ։

1952 —Կուբայում Ֆուլխենստինո Բատիստան իրականացրել է հեղաշրջում և իրեն նշանակել  «ժամանակավոր նախագահ»։

1953- «New York Herald Tribune» թերթում առաջին անգամ տպագրվել է հանրահայտ ժպիտիկի (սմայլիկ) նախատիպը։

1957- ծնվել է Ալ Քաիդա ահաբեկչական կազմակերպության հիմնադիրներից մեկը հանդիսացող Ուսամա բեն Լադենը։

1958- ծնվել է  դերասանուհի Շերոն Սթոունը։

1967 —ԱՄՆ-ի ավիացիան իրականացրել է Հյուսիսային Վիետնամի արդյունաբերական օբյեկտների առաջին հզոր ռմբակոծությունը։

 1970 —նպատակ ունենալով դադարեցնել թեոլոգիական խմորումները և խթանել էմիգրացիան Իսրայելի Քնիսեդը որոշել է, որ հրեաներ են համարվում ոչ միայն «հրեուհուց ծնվածները», այլ նաև այն բոլոր այն ոչ հրեաները, որոնք ընդունել են հուդայականությունը։

1977-ԱՄՆ-ի, Ավստրալիայի, Հնդկաստանի, ՀԱՀ-ի  աստղագետների մի քանի խմբեր  հայտնաբերել են Ուրանի օղակները։

1982 —տեղի է ունեցել մոլորակների քիչ հանդիպող շքերթ բոլոր 9-ը մոլորակները հավաքվել են Արեգակից այն կողմ 95 աստիճանի սեկտորում։

 2001 — վախճանվել է «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» հեռուստահաղորդման հեղինակ, ռեժիսյոր, հեռուստահաղորդավար Վլադիմիր Վորոշիլովը։

2018 —վախճանվել է ֆրանսիացի մոդելյեր «Givenchy» մոդելային տան հիմնադիր Յուբեր դե Ժիվանշին։

Կ.Խաչիկյան

Հայ պատգամավորները ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալի հետ հանդիպմանը բարձր են գնահատել գործակալության ներդրումը Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման գործումԱնվերապահ աջակցություն ենք հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը․ «Այլընտրանքային նախագծեր»«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե ԴավթյանԲայրամովն ու Ֆիդանը քննարկել են Բաքու-Անկարա դաշնակցային հարաբերություններըՀայոց Հայրապետը հորդորել է երիտասարդներին լինել միաբան, ամուր պահել սերը հայրենիքի նկատմամբՈգին հաղթելու է դուխին․ Արթուր ՎանեցյանԵկեղեցին իր պատմական առաքելության մեջ է՝ ազգապաշտպանության և ազգապահպանության․ Արմեն ԱշոտյանԲագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Իջևան (տեսանյութ)Ականջալուր եղեք Սրբազանին․ Քանի ուշ չէ, ականջալուր եղեք․ Հրանտ Մելիք-Շահնազարյան«Մենք պատրաստ ենք». երթին միացան Կոնսերվատորիայի ուսանողները (տեսանյութ)Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը երթով գալիս է Երևան․ ուղիղԱդրբեջանում ԱՄՆ դեսպանը մեկնաբանել է, թե ինչու չի մեկնում ՇուշիՔայլերթի մասնակիցները հասան Սևքար (տեսանյութ)Հեռու չէ այն օրը, երբ դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ կռիվ տվողները` ազատության մեջ. Տիգրան ԱբրահամյանՎրաստանի նախագահը կառավարությանը մեղադրել Է երկրի ընթացքը փոխելու համար Սահմանադրության վրա հարձակման մեջԱդրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև փոխշահավետ գործընկերություն է հաստատվել․ ԿոլոմինաՌԴ ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու նկատմամբՄայիսի 9-ին մենք Աստծո կամոք կլինենք Երևանում. Բագրատ Սրբազան. Լուսանկարներ Aysor.amՂազախստանը պատրաստ է բանակցելու համար հարթակ տրամադրել ոչ միայն Հայաստանին ու Ադրբեջանին, այլև Ռուսաստանին և Ուկրաինային․ ԴեսպանՆիկոլն ու Ալիևը ռազմական սադրա՞նք են պատրաստումԷջմիածնից քաղաքացիները միանում են դեպի Երևան քայլերթինԱռաջին կադրերը Կիրանցից մեկնարկած քայլերից (տեսանյութ)ՀՀ-ում ամուսնության նպատակով առևանգել են անչափահասի Պայքարը Կիրանցից պետք է տեղափոխել ԵրևանԾանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է Գերիների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող հանձնաժողովի քարտուղարի բացառիկ հարցազրույցըՈԻՂԻՂ. Հրատապ. Բագրատ Սրբազանը հայտարարեց ՝ տավուշցիների հետ գալիս են ԵրևանԱՄՆ-ում սկանդալ է ծագել ադրբեջանամետ կոնգրեսականի հետ Կիրանցն՝ այս պահին3 շաբաթ է ուշքի չենք գալիս․ «Ուրալ»-ի վթարից զոհված Ժոզեֆի մայրը պատմում է Բրազիլիայում ուժեղ ջրհեղեղի հետևանքով զոհվել է 39 մարդ. կան տասնյակ անհետ կորածներ Կոչումներ ստանալը մայիսի 28-ին կտեսնենք. Արշակ ԿարապետյանԹուրքիայում ավտոբուս է վթարվել․ կան զոհեր և վիրավորներ (տեսանյութ)ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ Փաստաբանների համար հարկերը կավելանան, վճարողը՝ հպարտ հարկատուն է լինելուՆախարարը հրաժեշտ կտա պաշտոնին. չի բացառվում նաև ձերբակալումըԶգուշացեք․ ջերմաստիճանի նվազում և կարկուտ է սպասվում60-ամյա Գարեգին Հ․-ն հիվանդանոցի ճանապարհին մահացավ Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնըՀայտնվել ենք մի իրավիճակում, երբ պետության ղեկավարի շահերը 100 տոկոսով հակասում են պետության շահին. ԲոզոյանԻնչպե՞ս ապականել դատական համակարգը. ձեռնարկ՝ Փաշինյանից Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի՝ Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու հայտարարությունը լրջորեն մտահոգել է գործող իշխանություններինՀնդկաստանը Հայաստանի համար արդիականացնում է ATAGS հրետանային համակարգը Ուղիղ․ նոր փուլ ենք մտնում․ ԱԺԲՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ Մեծ ֆուտբոլն ու աշխարհաքաղաքականությունը. ի՞նչ ճակատագիր կունենա Արցախի ֆուտբոլային թիմը. «Փաստ»Մեսսին՝ MLS-ի ամսվա լավագույն ֆուտբոլիստ Եկատերինբուրգը գիշերը պատվել է առատ ձյունով, ձյան շերտը հասնում է 10 սմ-ի «Ադրբեջանը փորձում է խորամանկել». «Փաստ»Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները կսկսվեն առաջիկա օրերին
Ամենադիտված