Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (06 մարտ)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Արդարամտության համաշխարհային օր, Գանա՝ Անկախության օր (Միացյալ Թագավորությունից՝ 1957 թ.), Ավստրալիա՝ Աշխատանքի օր, Գուամ՝ Մագելլանի օր, Մոնղոլիա՝ Մոնղոլական տպագրության օր, Ռուսաստան՝ Ատամնաբույժի օր։


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1830- Նորք գյուղը միացվել է Երևանին և դարձել նրա թաղամասերից մեկը:
1905- վախճանվել է նշանավոր կոմպոզիտոր Մակար Եկմալյանը։
1921- Երևանում ստեղծվել է «Արարատ» տրեստը, որի մեջ միավորվել են Շուստովի, Սարաջևի, Աֆրիկովի, նաև «Նա վերե» ընկերության և «Արաքս» գինու-կոնյակի գործարանները:
1922- Հայաստանի կառավարության նախագահ և ռազմական գործերի ժողկոմ Ալեքսանդր Մյասնիկյանի կարգադրությամբ Էջմիածին են վերադարձվել պատերազմի տարիներին ապահովության համար Մոսկվա փոխադրված հայերեն ձեռագրերը:
1924- հիմնադրվել է Հայաստանի պետական կենտրոնական դիվանը՝ արխիվը:
1926- Երևանում հիմնադրվել է առաջին կարի ֆաբրիկան։
1938- վախճանվել է  Խորեն Ամենայն Հայոց Կաթողիկոս Ա Տփղիսեցին։
1983- ծնվել է իրանահայ ֆուտբոլիստ, Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականի միակ քրիստոնյա ֆուտբոլիստ Անդրանիկ Թեյմուրյանը։
1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հատատել Սիրիայի հետ։
2006- Հայաստանում Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Էվանսը հետ է կանչվել իր Հայոց Ցեղասպանության վերաբերյալ  հայտարարությունների պատճառով։
2007-Շվեյցարիայի Լոզան քաղաքում սկսվել է Թուրքիայի աշխատավորական կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքի դատավարությունը, որը մեղադրվել է ռասիզմի մեջ՝ Հայոց ցեղասպանությունը «միջազգային սուտ» որակելու համար:
2011- Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում 40-ամյա ընդմիջումից հետո բեմադրվել է «Սայաթ-Նովա» օպերան:
2014- Արագածոտնի մարզի յոթ գյուղերի բնակիչներ փակել էին Աշտարակ-Ապարան ավտոմայրուղին պահանջելով, որ գյուղի հարևանությամբ ՀԷԿ չկառուցվի։
2020- Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է, որ ազատվել է ՊՆ խոսնակի պաշտոնից և ծառայությունը Զինված ուժերում շարունակելու է ռազմական կրթության ոլորտում։
2021- Բաղրամյան պողոտայում կայացել է ընդդիմության հանրահաված, որն ավարտվել է երթով, պահանջը եղել է վարչապետի հրաժարականը:  


ԱՇԽԱՐՀՈՒՄ


632 —Մուհամմեդը իրականացրել է իր վերջին քարոզը։
961 —բյուզանդական կայսր Նիկիֆոր Երկրորդը գրավել է Հանդակը, որով իսկ դադարել է գոյություն ունենալ Կրիտական էմիրությունը։
1204 —Անգլիայի թագավոր Հովհաննես Անհողի կողմից Շատո-Գայյարի պաշարումը ավարտվել է անհաջողությամբ, որի արդյունքում ֆրանսիայի թագավոր Ֆիլիպ 2-րդը այդ պահից փաստացի սկսել է վերահսկել  ամբողջ Նորմանդիան։
1475- ծնվել է Վերածննդի ժամանակաշրջանի իտալացի մեծ նկարիչ Միքելանջելոն։
1521 —Ֆերնան Մագելանը իր շուրջերկյա ճանապարհորդության ժամանակ հայտնագործել է Գուամ կղզին։
1617 —ֆրանսիացի Լուի էբերը ստացել է Քվեբեկում (Նոր Ֆրանսիա) առաջին ֆերմերային տնտեսություն հիմնելու թույլատրություն։
1665 —Լոնդոնում լույս է տեսել աշխարհում առաջին գիտական ամսագիրը («Թագավորական ընկերության փիլիսոփայական աշխատանքները»)։
1785- ծնվել է  լեհ կոմպոզիտոր Կարոլ Կուրպինսկին։
1790 —վաշինգտոնցի ատամնաբույժ և Ջորջ Վաշինգտոնի անձնական ատամնաբույժ Ջոն Լինվուդը ստեղծել է բժշկական բոր մեքենա։
1853 - Վենետիկում տեղի է ունեցել Ջուզեպպե Վերդիի «Տրավիատա» օպերայի պրեմիերան։
1869 —Դմիտրի Մենդելեևը Ռուսական քիմիական ընկերությանն է ներկայացրել  իր Պարբերական աղուսյակը։
1886- ծնվել է  ռուս խորհրդային երգչուհի (մեցցոսոպրանո) Նադեժդա Օբուխովան։
1899 —գերմանացի քիմիկոս Ֆելիքս Հոֆֆմանը արտոնագիր է ստացել ասպիրինի համար։
1900 —Սան-Ֆրանցիսկոյում գտել են մեռած չինացու․ ԱՄՆ-ում սկսվել է բուբոնային ժանտախտի առաջին համաճարակը։
1900- վախճանվել է  գերմանացի արդյունաբերող Գոթլիբ Դայմլերը։
1902- հիմնադրվել է իսպանական աշխարհահռչակ Ռեալ Մադրիդ ֆուտբոլային ակումբը։
1909- ծնվել է  լեհ գրող Ստանիսլավ Եժի Լեցը։
1925 —լույս է տեսել «Պիոներական պրավդա» թերթի առաջին համարը։
1926- ծնվել է լեհ ռեժիսոր, դրամատուրգ Անջեյ Վայդան։
1927- ծնվել է կոլումբիացի ճանաչված գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Գաբրիել Գարսիա Մարկեսը («Հարյուր տարվա մենություն»)։
1937- ծնվել է  առաջին կին տիեզերագնաց Վալենտինա Տերեշկովան։
1938 —Լոնդոնում տրոլեյբուսները փոխարինել են տրամվայներին։
1957- Գանան դարձել է անկախություն ձեռք բերած Ենթասահարայի երկրներից առաջինը։
1964- տեղի է ունեցել ՄԻԳ-25 ինքնաթիռի առաջին թռիչքը։
1964- ամերիկացի հայտնի բռնցքամարտիկ Կասիուս Քլեյը ընդունել է իսլամ և վերցրել Մուհամեդ Ալի նոր անուն ազգանունը։
1967- Ստալինի դուստր Սվետլանա Ալիլուևան Դելլիում քաղաքական ապաստան է խնդրել Միացյալ Նահանգներից։
1970- Անգլիայում The Beatles աշխարհահռչակ ռոք խումբը թողարկել է իր վերջին երգը՝ «Let It Be»-ն։
1972- ծնվել է  ամերիկացի բասկետբոլիստ, դերասան, ռեփեր Շաքիլ Օ'Նիլը։
1985 —ամերիկացի բռնցքամարտիկ Մայք Թայսոնը նոկաուտի ենթարկելով Հեկտոր Մերսեդեսին սկսել է իր պրոֆեսոնիալ կարիերան։
1990 —սպանվել է  «Հուրիեթ» թերթի ղեկավարներից մեկը հանդիսացող հանրահայտ թուրք լրագրող Չեթին Էմիչը։
1992- Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը, չկարողանալով դիմադրել զինված ընդդիմության կազմակերպած Խոջալուի դեպքերի ադրբեջանական զեղծարարություններին, հրաժարական է տվել։
1997 —Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետա  2-րդը բացել է իր առաջին պաշտոնական էջը համացանցում։
2016 —վախճանվել է ամերիկացի դերասանուհի, ԱՄՆ-ի 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանի կին Նէնսի Ռեյգանը։
 Կ.Խաչիկյան

Գերիների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող հանձնաժողովի քարտուղարի բացառիկ հարցազրույցըՈԻՂԻՂ. Հրատապ. Բագրատ Սրբազանը հայտարարեց ՝ տավուշցիների հետ գալիս են ԵրևանԱՄՆ-ում սկանդալ է ծագել ադրբեջանամետ կոնգրեսականի հետ Կիրանցն՝ այս պահին3 շաբաթ է ուշքի չենք գալիս․ «Ուրալ»-ի վթարից զոհված Ժոզեֆի մայրը պատմում է Բրազիլիայում ուժեղ ջրհեղեղի հետևանքով զոհվել է 39 մարդ. կան տասնյակ անհետ կորածներ Կոչումներ ստանալը մայիսի 28-ին կտեսնենք. Արշակ ԿարապետյանԹուրքիայում ավտոբուս է վթարվել․ կան զոհեր և վիրավորներ (տեսանյութ)ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Նախարարը հրաժեշտ կտա պաշտոնին. չի բացառվում նաև ձերբակալումըԶգուշացեք․ ջերմաստիճանի նվազում և կարկուտ է սպասվում60-ամյա Գարեգին Հ․-ն հիվանդանոցի ճանապարհին մահացավ Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնըՀայտնվել ենք մի իրավիճակում, երբ պետության ղեկավարի շահերը 100 տոկոսով հակասում են պետության շահին. ԲոզոյանԻնչպե՞ս ապականել դատական համակարգը. ձեռնարկ՝ Փաշինյանից Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի՝ Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու հայտարարությունը լրջորեն մտահոգել է գործող իշխանություններինՀնդկաստանը Հայաստանի համար արդիականացնում է ATAGS հրետանային համակարգը Ուղիղ․ նոր փուլ ենք մտնում․ ԱԺԲՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ Մեծ ֆուտբոլն ու աշխարհաքաղաքականությունը. ի՞նչ ճակատագիր կունենա Արցախի ֆուտբոլային թիմը. «Փաստ»Մեսսին՝ MLS-ի ամսվա լավագույն ֆուտբոլիստ Եկատերինբուրգը գիշերը պատվել է առատ ձյունով, ձյան շերտը հասնում է 10 սմ-ի «Ադրբեջանը փորձում է խորամանկել». «Փաստ»Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները կսկսվեն առաջիկա օրերին1913թ. Երևանում սկսել է գործել հեռախոսային ցանցը. պատմության այս օրը (04 մայիս)Երևանում արտակարգ է․ տներ են հեղեղվել«Մեծացրեցի, ուղարկեցի բանակ ու մի եռագույն դրոշ ստացա, ուրիշ ոչինչ. ամեն րոպե Արտյոմիս ծիծաղով, իր անուշ տեսքով եմ ապրում». Արտյոմ Հակոբյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Քարինտակում. «Փաստ»Աճ ռուբլու շուկայումԵրևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ (լուսանկար) Աշխարհաքաղաքական բախման տարածաշրջանային հեռանկարը. «Փաստ»Սահմռկեցուցիչ դեպք՝ Շիրակի մարզում․ 3 և 5 տարեկան երեխաները այրվել են «Հայաստանի իշխանությունների տրամաբանությամբ, քանի իրենք զիջում են, նախորդ զիջումները հետին պլան են մղվում». «Փաստ»3 մետրանոց փոսից տղամարդու դի են հանելՎթար է եղել․ ջուր չի լինիՕբյեկտիվ ու ամբողջական լինելու դեպքում հաջորդ զեկույցներն անհամեմատ խիստ են լինելու. «Փաստ»Տյումենում ձյուն է սկսվել (տեսանյութ) «Եկեղեցին մեզ տանում է մեծ դարձի ճանապարհով, այսօր տեղի է ունենում արթնացում, բայց այն պետք է համակարգվածություն ունենա». «Փաստ»Համայնքային ոստիկանություն կստեղծեն․ «Հրապարակ» Ոսկյա իրերի վաճառքի գործարքների՝ ԱԱՀ-ով հարկման բազան կվերանայվի. «Փաստ»Ովքեր ում դեմ են դուրս եկել. «Փաստ»Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանող․ «Ժողովուրդ» Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից․«Հրապարակ» Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ ԲԴԽ անդամ է դարձել Ռոբերտ Քոչարյանին կալանավորած Արմեն Դանիելյանը․ «Ժողովուրդ» Ոստիկանը պետք է լավ վարձատրվի և լավ հագնվի․ «Հրապարակ» Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում. «Փաստ»«Մի բարձի աշխատեք» պետական համակարգում․ «Ժողովուրդ» Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ. «Հրապարակ» Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ»
Ամենադիտված