Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 փետրվար)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Բելոռուս, Ղրղզստան, Ռուսաստան, Տաջիկստան, Հարավային Օսիա, Մերձդնեստր՝ Հայրենիքի պաշտպանի օր, Բրունեյ՝ Ազգային օր, Գայանա՝ Հանրապետության օր, Ճապոնիա՝ Կայսրի ծննդյան օր:
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1893 –ծնվել է բանասեր և արևելագետ Կարապետ Մելիք-Օհանջանյանը:
1907 –ծնվել է կինոռեժիսոր և սցենարիստ Վիլյամ Հայկազյանը:
1932- Երևանում լույս է տեսել Հայաստանի գրողների միության օրգան «Գրական թերթ»-ի առաջին համարը:
1932 –ծնվել է ճարտարապետ Արթուր Թարխանյանը:
1936- Թիֆլիսում բացվել է Հայկական մշակույթի տունը:
1940 –ծնվել է գեղանկարչուհի Ծովինար Բեքարյանը:
1940 –ծնվել է բանաստեղծ Երվանդ Պետրոսյանը:
1945-Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ երբ պարզ է դարձել, որ Գերմանիան գնում է դեպի պարտություն, Թուրքիան խզել է դիվանագիտական հարաբերությունները վերջինիս հետ և պատերազմ հայտարարել Գերմանիային ու Ճապոնիային՝ նրանց դեմ չարձակելով և ոչ մի գնդակ։
1959- Երևանում հիմնադրվել է Արաբական երկրների հետ բարեկամության և մշակութային կապի խորհրդային ընկերության հայկական բաժանմունքը:
1975 –վախճանվել է նկարիչ Մինաս Ավետիսյանը:
1987 –վախճանվել է բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս Վազգեն Օվյանը:
2005-Հայաստանի կառավության շենքի առջև բողոքի ցույց են կազմակերպել սոցիալական քարտեր չցանկացած, չստացած և դրա արդյունքնում կենսաթոշակ չստացած քաղաքացիները:
2008 –կապված նախագահական ընտրությունների արդյունքների հետ հրաժարական են ներկայացրել Հայաստանի արտգործնախարարության մի շարք դիվանագետներ և դեսպաններ: Նախագահ Քոչարյանը խորհրդակցություններ է անցկացրել ԶՈւ, Ոստիկանության և ԱԱԾ անվտանգության ծառայության ղեկավար կազմերի հետ: 
2012- Կառավարությունը ամբողջությամբ զրոյացանել է 1996-2008 ժամանակահատվածում հողի հարկի ու գույքահարկի գծով կուտակված պարտքերը:
2016- Հայաստանի չորրորդ օմբուդսմեն է դարձել Արման Թաթոյանը:
2018 –վախճանվել է հայկական արմատներով խորհրդային կոնստրուկտոր Գեորգի Միրզոևը:
2020-կապված կորոնավիրուսային համաճարակի հետ դադարեցվել է Իրան-Հայաստան օդային հաղորդակցությունը ու արգելվել է Մեղրիի անցակետով անձանց մուտքը Հայաստան:
ԱՇԽԱՐՀՈՒՄ
1685 – ծնվել է գերմանացի մեծ երգահան Գեորգ Ֆրիդրիխ Հենդելը, որը երկար տարիներ ապրել և ստեղծագործել է Անգլիայում:
1744 —ծնվել է Ռոտշիլդների տոհմի հիմնադիր Մայեր Համշել Ռոտշիլդը: 
1821 – վախճանվել է անգլիացի բանաստեղծ Ջոն Քիթսը:
1847 —ամերիկա-մեքսիկական պատերազմի ժամանակ սկսվել է Բուենա-Վիստայի վճռորոշ ճակատամարտը:
 1855 – վախճանվել է գերմանացի մաթեմատիկոս, աստղագետ Կառլ Գաուսը:
1874 —անգլիացի մայոր Ուոլտեր Ուինգֆիլդը արտոնագրել է  իր կողմից «Sphairistike» անվանված խաղը, որը ներկայումս հայտնի է թենիս անունով:
1878 – ծնվել է ռուս նկարիչ, կոնստրուկտիվիտ, սուպրեմատիզմի հիմնադիր Կազիմիր Մալևիչը:
1883 –ծնվել գերմանացի փիլիսոփա  Կառլ Յասպերսը:
1886- Չարլզ Մարթին Հոլն առաջին անգամ ստացել է մաքուր ալյումինիում:
1893 – Ռուդոլֆ Դիզելը արտոնագրել է իր ստեղծած շարժիչը՝ դիզելային շարժիչը:
1903 —Կուբան ԱՄՆ-ին է հավերժ օգտագործման հանձնել Գուանտանամո ռազմաբազան:
1905 —ԱՄՆ-ի Չիկագո քաղաքում իրավաբան Պոլ Պերսին հիմնադրել է առաջին Ռոտարի ակումբը:
1918 —Կայսերական Գերմանիան վերջնագիր է ներկայացրել Խորհրդային Ռուսաստանին:
1941 —առաջին անգամ ստացել են մաքուր պլուտոնիում:
1944 – ծնվել է ռուս ճանաչված դերասան Օլեգ Յանկովսկին:
1944- ԽՍՀՄ-ում սկսվում է չեչենների և ինգուշների տեղահանությունը դեպի Կենտրոնական Ասիա:
1945 – Ջո Ռոզենտալը նկարել է հայտնի «Իվոձիմայի վրա դրոշ բարձրացնելը» լուսանկարը, այն ԱՄՆ-ում դարձել է Երկրորդ համաշխարհային պատերազմի թեմայով ամենաարժեքավոր և ճանաչվող լուսանկարներից ու բոլոր ժամանակների ամենաշատ վերահրատարակվող լուսանկարներից մեկը:
1947 – ստեղծվել է ԻՍՕ ստանդարտացման միջազգային կազմակերպությունը:
1953 —Անգլիայում համաներում է հայտարարվել Երկրորդ համաշխարհային պատերազմի 14 000 դասալիքների նկատմամբ:
1955 –վախճանվել է ֆրանսիացի բանաստեղծ Պոլ Լուի Շառլ Մարի Կլոդելը:
1992-տեղի է ունեցել 16-րդ Ձմեռային Օլիմպիական խաղերի փակման արարողությունը (Ալբերվիլ, Ֆրանսիա):
1997 —ռուսական ուղեծրային «Միր»կայանում, երբ այնտեղ է եղել ռուս-ամերիկյան համատեղ անձնակազմ,  հրդեհ է բռնկվել:
1999 —Հարավսլավիայի կառավարությունը պայմանավորվածություններ է ձեռք բերել Կոսովոյի անջատողականների հետ: 
2006 —Մոսկվայում փլվել է Բասմանյան շուկան:
2008-Ուգանդայում դադարել է քաղաքացիական պատերազմը:
2022-վախճանվել է հայտնի ռոք երաժիշտ Մարկ Լանեգանը:
Կ.Խաչիկյան

 

ՀՀ-ում ամուսնության նպատակով առևանգել են անչափահասի Պայքարը Կիրանցից պետք է տեղափոխել ԵրևանԾանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է Գերիների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող հանձնաժողովի քարտուղարի բացառիկ հարցազրույցըՈԻՂԻՂ. Հրատապ. Բագրատ Սրբազանը հայտարարեց ՝ տավուշցիների հետ գալիս են ԵրևանԱՄՆ-ում սկանդալ է ծագել ադրբեջանամետ կոնգրեսականի հետ Կիրանցն՝ այս պահին3 շաբաթ է ուշքի չենք գալիս․ «Ուրալ»-ի վթարից զոհված Ժոզեֆի մայրը պատմում է Բրազիլիայում ուժեղ ջրհեղեղի հետևանքով զոհվել է 39 մարդ. կան տասնյակ անհետ կորածներ Կոչումներ ստանալը մայիսի 28-ին կտեսնենք. Արշակ ԿարապետյանԹուրքիայում ավտոբուս է վթարվել․ կան զոհեր և վիրավորներ (տեսանյութ)ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ Փաստաբանների համար հարկերը կավելանան, վճարողը՝ հպարտ հարկատուն է լինելուՆախարարը հրաժեշտ կտա պաշտոնին. չի բացառվում նաև ձերբակալումըԶգուշացեք․ ջերմաստիճանի նվազում և կարկուտ է սպասվում60-ամյա Գարեգին Հ․-ն հիվանդանոցի ճանապարհին մահացավ Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնըՀայտնվել ենք մի իրավիճակում, երբ պետության ղեկավարի շահերը 100 տոկոսով հակասում են պետության շահին. ԲոզոյանԻնչպե՞ս ապականել դատական համակարգը. ձեռնարկ՝ Փաշինյանից Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի՝ Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու հայտարարությունը լրջորեն մտահոգել է գործող իշխանություններինՀնդկաստանը Հայաստանի համար արդիականացնում է ATAGS հրետանային համակարգը Ուղիղ․ նոր փուլ ենք մտնում․ ԱԺԲՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ Մեծ ֆուտբոլն ու աշխարհաքաղաքականությունը. ի՞նչ ճակատագիր կունենա Արցախի ֆուտբոլային թիմը. «Փաստ»Մեսսին՝ MLS-ի ամսվա լավագույն ֆուտբոլիստ Եկատերինբուրգը գիշերը պատվել է առատ ձյունով, ձյան շերտը հասնում է 10 սմ-ի «Ադրբեջանը փորձում է խորամանկել». «Փաստ»Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները կսկսվեն առաջիկա օրերին1913թ. Երևանում սկսել է գործել հեռախոսային ցանցը. պատմության այս օրը (04 մայիս)Երևանում արտակարգ է․ տներ են հեղեղվել«Մեծացրեցի, ուղարկեցի բանակ ու մի եռագույն դրոշ ստացա, ուրիշ ոչինչ. ամեն րոպե Արտյոմիս ծիծաղով, իր անուշ տեսքով եմ ապրում». Արտյոմ Հակոբյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Քարինտակում. «Փաստ»Աճ ռուբլու շուկայումԵրևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ (լուսանկար) Աշխարհաքաղաքական բախման տարածաշրջանային հեռանկարը. «Փաստ»Սահմռկեցուցիչ դեպք՝ Շիրակի մարզում․ 3 և 5 տարեկան երեխաները այրվել են «Հայաստանի իշխանությունների տրամաբանությամբ, քանի իրենք զիջում են, նախորդ զիջումները հետին պլան են մղվում». «Փաստ»3 մետրանոց փոսից տղամարդու դի են հանելՎթար է եղել․ ջուր չի լինիՕբյեկտիվ ու ամբողջական լինելու դեպքում հաջորդ զեկույցներն անհամեմատ խիստ են լինելու. «Փաստ»Տյումենում ձյուն է սկսվել (տեսանյութ) «Եկեղեցին մեզ տանում է մեծ դարձի ճանապարհով, այսօր տեղի է ունենում արթնացում, բայց այն պետք է համակարգվածություն ունենա». «Փաստ»Համայնքային ոստիկանություն կստեղծեն․ «Հրապարակ» Ոսկյա իրերի վաճառքի գործարքների՝ ԱԱՀ-ով հարկման բազան կվերանայվի. «Փաստ»Ովքեր ում դեմ են դուրս եկել. «Փաստ»Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանող․ «Ժողովուրդ» Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից․«Հրապարակ» Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ ԲԴԽ անդամ է դարձել Ռոբերտ Քոչարյանին կալանավորած Արմեն Դանիելյանը․ «Ժողովուրդ» Ոստիկանը պետք է լավ վարձատրվի և լավ հագնվի․ «Հրապարակ» Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում. «Փաստ»
Ամենադիտված