Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 փետրվար)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Բարության ինքնաբուխ արտահայտման համաշխարհային օր, Կոսովո՝ Անկախության օր, Ռուսաստան՝ Ուսանողական ջոկատների օր, Հին Հռոմ՝ Կվիրինալին: 


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ


440– վախճանվել է Հայոց գրերի ստեղծող և հայ ինքնուրույն ու թարգմանական գրականության սկզբնավորող, հայագիր դպրոցի հիմնադիր և հայերի առաջին ուսուցիչ, լուսավորիչ, քրիստոնեության քարոզիչ Մեսրոպ Մաշտոցը։
1824 – ծնվել է դրամագետ, Վիեննայի Մխիթարյան միաբանության անդամ Կղեմես Սիպիլյանը, որը շրջագայելով Հայաստանի, Անդրկովկասի, Պարսկաստանի, Փոքր Ասիայի, Միջագետքի և Կիլիկիայի մի շարք վայրերում հավաքել և ուսումնասիրել է հայկական դրամները, դրամագիտական նյութեր և այլ հնություններ։
1885 –ծնվել է դերասանուհի Նինա Մանուչարյանը:
1887– ծնվել է նշանավոր լեզվաբան, լեզվագետ Գրիգոր Ղափանցյանը։
1919 –վախճանվել է Հարավային Կովկասում և Հյուսիսային Կովկասում հեղափոխական շարժումների մասնակից Աղասի Շահինյանը:
1924 – ծնվել է Խորհրդային Միության հայտնի հայ հետախույզ, պետանվտանգության կոմիտեի գնդապետ, Խորհրդային Միության հերոս Գևորգ Վարդանյանը։
1945 –ծնվել է բանաստեղծ, թարգմանիչ Դավիթ Հովհաննեսը:
1947 –ծնվել է դերասան Լևոն Շարաֆյանը:
1947 —ԽՍՀՄ-ում սկսվել է հեռարձակվել «Ամերիկայի ձայն» ռադիոկայանը:
1950 –վախճանվել է գեղանկարիչ, գրաֆիկ Տիգրան Փոլատը:
1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Բրազիլիայի հետ:
1994 –վախճանվել է պարուհի, երգչուհի Արև Բաղդասարյանը:
-ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ հետախուզական  Су-24МР-ին ուղեկցելիս Հայաստանի Վեդու շրջանի տարածքում խփվել է ադրբեջանակն МиГ-21 ինքնաթիռը, օդաչուն կատապուլտվել է և գերի ընկել:
2003- Երևանում տեղի է ունեցել նախագահի թեկնածու Ստեփան Դեմիրճյանի ու իր աջակիցների  վերջին տարիների ամենաբազմամարդ հանրահավաքը:
2006-Հայաստանի մարդու իրավունքների նոր պաշտպան է դարձել իշխող կոալիցիայի կողմից առաջադրված Արմեն Հարությունյանը, որը մինչ այդ Հայաստանի կառավարման ակադեմիայի ռեկտորն էր:
2011- ՀՀ նախագահի նստավայրում քաղաքական կոալիցիայի կողմերի` Հայաստանի Հանրապետական կուսակցության, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և «Օրինաց երկիր» կուսակցության միջև ստորագրվել է «Քաղաքական կոալիցիայի հայտարարություն»:
2015-Բերման են ենթարկվել ԲՀԿ-ի մոտ երկու տասնյակ անդամներ:
2020- Հանկարծամահ է եղել անվանի լուսանկարիչ, վավերագիր ու լրագրող Գերման Ավագյանը։


ԱՇԽԱՐՀՈՒՄ
1454 —Բուրգունդիայի հերցոգ Ֆիլիպ 3-րդ Բարին տվել է Ֆազանի երդումը և պարտավորվել մասնակցել Հռոմի պապի նախատեսվող խաչակրաց արշավանքին:
1500 —տեղի է ունեցել ճակատամարտ Հեմմինգշտեդտի մոտ, որի ժամանակ դանիական թագավորական բանակը ջախջախվել է Դիտմարշենի հանրապետության գյուղացիական աշխարհազորի կողմից:
1600 —ըստ աշխարհիկ դատարանի որոշման Ջորդանո Բրունոյին հանձնել են ինկվիզիցիային, որպիսի այրեն Փարիզի Ծաղիկների հրապարակում, որը և տեղի է ունեցել:
1673– վախճանվել է ֆրանսիացի նշանավոր դրամատուրգ, դերասան Մոլիերը։
1720 —Իսպանիայի և Քառյակ դաշինքի միջև կնքվել է Հաագայի հաշտության պայմանագիրը, որը վերջ է դրել Քառյակ դաշինքի պատերազմին:
1781 —ծնվել է ֆրանսիացի բժիշկ Ռենե Լաեննիկը, որը հայտնագործել է ստետոսկոպը և հանդիսանում է բժշկության մեջ կլինիկո-անատոմիական հետազոտման մեթոդի հիմնադիրներից մեկը:
 1792 –ծնվել է Ռուսաստանի եվրոպական հատվածը և Սկանդինավիան ուսումնասիրող Կարլ Էռնստ ֆոն Բերը, որը հանդիսանում է սաղմնաբանության հիմնադիրը: 
1796 —ծնվել է գերմանացի Ճապոնիայի հետազոտող ֆիլլիպ Ֆրանց ֆոն Զիբոլդը:
1814 —Մորմանի մոտ Նապոլեոնի բանակը ջախջախել է գրաֆ Պալենի ղեկավարած ռուսական բանակին:
1852 —Սանկտ-Պետերբուրգում բացվել է էրմիտաժը:
1864 —տեղի է ունեցել սուզանավի առաջին մարտական օգտագործման հաջողված դեպքը. Չարլտոնի նավահանգստում Կոնֆեդերացիայի «Հանլի» սուզանավը խորտակել է Միության «Հաուսատոնիկ» ռազմանավը:
1877 —ծնվել է ֆրանսիացի զինվորական և քաղաքական գործիչ Անդրե Մաժինոն: 
1904 – Միլանի «Լա Սկալա» թատրոնում կայացել է Ջակոմո Պուչինիի նշանավոր «Մադամ Բատերֆլայ» օպերայի առաջնախաղը։
1968 – ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Սփրիգֆիլդ քաղաքում բացվել է Բասկետբոլի փառքի սրահը։
1979 –Չինաստանի ժողովրադա-ազատագրական բանակը ներխուժել է Վիետնամ, սկսվել է վիետնամա-չինական պատերազմը։
1993 —հիմնադրվել է ռուսաստանյան «Գազպրոմ» ընկերությունը:
2003 –վախճանվել է խորհրդային կինոռեժիսոր, օպերատոր և սցենարիստ Իզրայիլ Գոլդշտեյնը:
2008 – Կոսովոն հայտարարել է իր անկախությունը Սերբիայից։
Կ.Խաչիկյան

 

Էջմիածնից քաղաքացիները միանում են դեպի Երևան քայլերթինԱռաջին կադրերը Կիրանցից մեկնարկած քայլերից (տեսանյութ)ՀՀ-ում ամուսնության նպատակով առևանգել են անչափահասի Պայքարը Կիրանցից պետք է տեղափոխել ԵրևանԾանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է Գերիների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող հանձնաժողովի քարտուղարի բացառիկ հարցազրույցըՈԻՂԻՂ. Հրատապ. Բագրատ Սրբազանը հայտարարեց ՝ տավուշցիների հետ գալիս են ԵրևանԱՄՆ-ում սկանդալ է ծագել ադրբեջանամետ կոնգրեսականի հետ Կիրանցն՝ այս պահին3 շաբաթ է ուշքի չենք գալիս․ «Ուրալ»-ի վթարից զոհված Ժոզեֆի մայրը պատմում է Բրազիլիայում ուժեղ ջրհեղեղի հետևանքով զոհվել է 39 մարդ. կան տասնյակ անհետ կորածներ Կոչումներ ստանալը մայիսի 28-ին կտեսնենք. Արշակ ԿարապետյանԹուրքիայում ավտոբուս է վթարվել․ կան զոհեր և վիրավորներ (տեսանյութ)ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ Փաստաբանների համար հարկերը կավելանան, վճարողը՝ հպարտ հարկատուն է լինելուՆախարարը հրաժեշտ կտա պաշտոնին. չի բացառվում նաև ձերբակալումըԶգուշացեք․ ջերմաստիճանի նվազում և կարկուտ է սպասվում60-ամյա Գարեգին Հ․-ն հիվանդանոցի ճանապարհին մահացավ Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնըՀայտնվել ենք մի իրավիճակում, երբ պետության ղեկավարի շահերը 100 տոկոսով հակասում են պետության շահին. ԲոզոյանԻնչպե՞ս ապականել դատական համակարգը. ձեռնարկ՝ Փաշինյանից Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի՝ Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու հայտարարությունը լրջորեն մտահոգել է գործող իշխանություններինՀնդկաստանը Հայաստանի համար արդիականացնում է ATAGS հրետանային համակարգը Ուղիղ․ նոր փուլ ենք մտնում․ ԱԺԲՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ Մեծ ֆուտբոլն ու աշխարհաքաղաքականությունը. ի՞նչ ճակատագիր կունենա Արցախի ֆուտբոլային թիմը. «Փաստ»Մեսսին՝ MLS-ի ամսվա լավագույն ֆուտբոլիստ Եկատերինբուրգը գիշերը պատվել է առատ ձյունով, ձյան շերտը հասնում է 10 սմ-ի «Ադրբեջանը փորձում է խորամանկել». «Փաստ»Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները կսկսվեն առաջիկա օրերին1913թ. Երևանում սկսել է գործել հեռախոսային ցանցը. պատմության այս օրը (04 մայիս)Երևանում արտակարգ է․ տներ են հեղեղվել«Մեծացրեցի, ուղարկեցի բանակ ու մի եռագույն դրոշ ստացա, ուրիշ ոչինչ. ամեն րոպե Արտյոմիս ծիծաղով, իր անուշ տեսքով եմ ապրում». Արտյոմ Հակոբյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Քարինտակում. «Փաստ»Աճ ռուբլու շուկայումԵրևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ (լուսանկար) Աշխարհաքաղաքական բախման տարածաշրջանային հեռանկարը. «Փաստ»Սահմռկեցուցիչ դեպք՝ Շիրակի մարզում․ 3 և 5 տարեկան երեխաները այրվել են «Հայաստանի իշխանությունների տրամաբանությամբ, քանի իրենք զիջում են, նախորդ զիջումները հետին պլան են մղվում». «Փաստ»3 մետրանոց փոսից տղամարդու դի են հանելՎթար է եղել․ ջուր չի լինիՕբյեկտիվ ու ամբողջական լինելու դեպքում հաջորդ զեկույցներն անհամեմատ խիստ են լինելու. «Փաստ»Տյումենում ձյուն է սկսվել (տեսանյութ) «Եկեղեցին մեզ տանում է մեծ դարձի ճանապարհով, այսօր տեղի է ունենում արթնացում, բայց այն պետք է համակարգվածություն ունենա». «Փաստ»Համայնքային ոստիկանություն կստեղծեն․ «Հրապարակ» Ոսկյա իրերի վաճառքի գործարքների՝ ԱԱՀ-ով հարկման բազան կվերանայվի. «Փաստ»Ովքեր ում դեմ են դուրս եկել. «Փաստ»Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանող․ «Ժողովուրդ» Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից․«Հրապարակ» Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ ԲԴԽ անդամ է դարձել Ռոբերտ Քոչարյանին կալանավորած Արմեն Դանիելյանը․ «Ժողովուրդ»
Ամենադիտված