Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (16 փետրվար)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Հյուսիսային Կորեա՝ Շողշողացող աստղի օր (Կիմ Չեն Իրի ծննդյան օր), Լիտվա՝ Պետականության վերականգնման օր:


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1861-Ռուսաստանի կայսր Ալեքսանդր 2-րդի մանիֆեստով կայսրությունում վերացրել է ճորտատիրությունը: Նկատի ունենալով, որ Երևանի, Բաքվի և Ելիզավետպոլի նահանգներում ճորտատիրություն չի եղել ստեղծվել է հանձնաժողով, որը պետք է այդ նահանգների համար մշակեր մեկ ընդհանուր կանոնադրություն: 
1916 - Առաջին աշխարհամարտում գեեներալ Յուդենիչի ղեկավարած ռուսական զորքերը գրավել են Հյուսիս-արևելյան Թուրքիայի Էրզրում քաղաքը։ 
1919 – Նյու Յորքում ցուցադրվել է Հայոց Ցեղասպանության մասին առաջին ֆիլմը` «Հոգիների աճուրդ»-ը։
1919 –ծնվել է Երուսաղեմի Հայոց Պատրիարք Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանը:
1921- խմբապետներ Մարտիրոսի, Սմբատի, Կարո Սասունու խմբերը շրջապատել են Երևանը, իսկ Հայաստանում մնացած դաշնակցության առաջնորդներն ստանձնել են խորհրդային իշխանության դեմ ապստամբության ընդհանուր ղեկավարությունը:
1953 – ծնվել է թուրք պատմագիր, սոցիոլոգ Թաներ Աքչամը, որը առաջին թուրք գիտնականներից մեկն է, ով ճանաչել և բացահայտորեն քննարկել է Հայոց Ցեղասպանությունը։
1959 –ծնվել է Արցախի քաղաքական և պետական գործիչ, ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ, ազգագրագետ Արթուր Մկրտչյանը:
1965– ծնվել է հայտնի հեռացատկորդ, Եվրոպայի, ԽՍՀՄ-ի ու հանրապետության բազմակի չեմպիոն, Եվրոպայի ռեկորդակիր Ռոբերտ Էմմիյանը։
1966 –ծնվել է ջութակահար Նարինե Դելլալյանը:
1976- ԱՍԱԼԱ-ի գրոհայինների կողմից Բեյրութ քաղաքում սպանվել է թուրքական դեսպանատան առաջին քարտուղար Օկտար Սիրիտը:
2001- Փարիզի Աստվածամոր տաճարում համերգ է տվել Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը:
2006 – Եվրոխորհրդարանը ընդունել է բանաձև, որտեղ դատապարտել է Ջուղայի խաչքարերի, ինչպես նաև Ադրբեջանի տարածքում այլ պատմական հուշարձանների ոչնչացումը և պահանջել է թույլատրել այդ տարածքներ Եվրոխորհրդարանի պատվիրակների այցերը։
2006-Ադրբեջանի Ազգայնական-ժողովրդավարական կուսակցությունը («Բոզ ուրդ») նախորդ տարվա մարդ է ճանաչել 2004 թվականի փետրվարին Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին:          2017 Խաչատուր Քոքոբելյանի գլխավորած «Ազատ դեմոկրատներ»-ը միավորվել են  Բագրատյանի «Ազատություն» կուսակցության հետ և իրենց վարչապետի թեկնածու հայտարարել Բագրատյանին:
2018- Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը պատգամավոր Հրայր Թովմասյանի (ՀՀԿ) թեկնածությունն է առաջադրել Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնում:


ԱՇԽԱՐՀՈՒՄ


1222 —ծնվել է ճապոնադի բուդդայական քարոզիչ, նիտիրէն-սյու ուսմունքի հիմնադիր  Նիտիրէնը:
1568 —իսպանական ինկվիզիցիան մահվան դատավճիռ է կայացրել Նիդեռլանդների ամբողջ բնակչության նկատմամբ:
1698 —ծնվել է ֆրանսիացի գիտնական Պիեռ Բուգերը, որը հանդիսանում է տելեմետրիայի հիմնադիրներից մեկը:
1704 —վարշավյան կոնֆեդերացիան գահընկեց է արել Ավգուստ Ուժեղին և հայտարարել է Անթագավորություն, որն էլ պատճառ է դարձել Լեհաստանում քաղաքացիական պատերազմի սկսվելու:
1722 —Ռուսաստանում Պետրոս 1-ինը հրատարակել է հրամանագիր, ըստ որի թագի ժառանգորդին նշանակում է նախկին թագավորը, այլ ոչ թե թագը ժառանգվում է ըստ ավագության:
1804 —ծնվել է ֆրանսիացի գրող, քննադատ և լրագրող Ժյուլ-Գաբրիել Ժենենը:
1837 —Մեն կղզու մոտ խորտակվել է անգլիական «Jane and Margaret» առագաստանավը, որի արդյունքում զոհվել է 200 մարդ:
1868 –ծնվել է ավստրիացի ազգագրագետ ու լեզվաբան Վիլհելմ Շմիդտը:
1822 —ծնվել է անգլիացի հետազոտող Ֆրենսիս Գալտոնը, որը հանդիսանում է ինտելեկտի որոշման առաջին թեստերի հեղինակը: 
1871 —վախճանվել է կովկասյան լեռնականների առաջնորդ, Հյուսիս –Կովկասյան իմամատի ղեկավար Իմամ Շամիլը:
1893-ծնվել է ԽՍՀՄ մարշալ, զորահրամանատար, քաղաքացիական պատերազմի հերոս Միխաիլ Տուխաչևսկին:
1918– Լիտվան հռչակել է իր անկախությունը Գերմանիայից ու Ռուսաստանից։
1919 —խորհրդային Ռուսաստանի Նարկոմատի կոլեգիան որոշում է ընդունել կազմակերպել սրբերի գերեզմանների բացում:
1921- վրացական Շուլավերի գյուղում կազմավորվել է Վրաստանի Հեղկոմը, որն էլ օգնության խնդրանքով դիմել է Խորհրդային Ռուսաստանին, սկսվել է Վրաստանի խորհրդայնացումը:
1923 —Հովարդ քարտերը բացել է Թութանհամոն փարավոնի դամբարանը:
1934 – Ավստրիայում ավարտվել է 4 օր տևած քաղաքացիական պատերազմը։
1936 - Տեղի է ունեցել չորրորդ Ձմեռային Օլիմպիական խաղերի փակման հանդիսավոր արարողությունը (Գառմիշ Պարտենկիրխեն, Գերմանիա):
1957 —ԽՍՀՄ-ում սահմանվել է  «Խեղդվողներին փրկելու համար» շքանշանը:
1968 – ԱՄՆ-ի Ալաբամա նահանգի Հեյլեվիլ քաղաքում սկսել է գործել «911» փրկարար ծառայության առաջին ստորաբաժանումը։
1976 —ԽՍՀՄ-ում Կամսկու ավտոգործարանի հոսքագծից դուրս է եկել առաջին ԿԱՄԱԶ մակնիշի բեռնատարը:
1978 —ստեղծվել է հայտարարությունների առաջին համակարգչային տախտակը՝  BBS-ը:
1986 - Խորհրդային Միությունը գործարկել է Միր ուղեծիրական կայանը։
1999 – Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում տեղի են ունեցել ահաբեկչական պայթյուններ, որոնց հետևանքով զոհվել է 16 մարդ, վնասվածքներ են ստացել մոտ 100-ը։
2005 – սկսել է գործել Կիոտոյի արձանագրությունը։
2016 —վախճանվել է եգիպտացի դիվանագետ Բուտրոս-Բուտրոս-Ղալին:
Կ.Խաչիկյան

 

Բրազիլիայում ուժեղ ջրհեղեղի հետևանքով զոհվել է 39 մարդ. կան տասնյակ անհետ կորածներ Կոչումներ ստանալը մայիսի 28-ին կտեսնենք. Արշակ ԿարապետյանԹուրքիայում ավտոբուս է վթարվել․ կան զոհեր և վիրավորներ (տեսանյութ)ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Նախարարը հրաժեշտ կտա պաշտոնին. չի բացառվում նաև ձերբակալումըԶգուշացեք․ ջերմաստիճանի նվազում և կարկուտ է սպասվում60-ամյա Գարեգին Հ․-ն հիվանդանոցի ճանապարհին մահացավ Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնըՀայտնվել ենք մի իրավիճակում, երբ պետության ղեկավարի շահերը 100 տոկոսով հակասում են պետության շահին. ԲոզոյանԻնչպե՞ս ապականել դատական համակարգը. ձեռնարկ՝ Փաշինյանից Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի՝ Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու հայտարարությունը լրջորեն մտահոգել է գործող իշխանություններինՀնդկաստանը Հայաստանի համար արդիականացնում է ATAGS հրետանային համակարգը Ուղիղ․ նոր փուլ ենք մտնում․ ԱԺԲՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ Մեծ ֆուտբոլն ու աշխարհաքաղաքականությունը. ի՞նչ ճակատագիր կունենա Արցախի ֆուտբոլային թիմը. «Փաստ»Մեսսին՝ MLS-ի ամսվա լավագույն ֆուտբոլիստ Եկատերինբուրգը գիշերը պատվել է առատ ձյունով, ձյան շերտը հասնում է 10 սմ-ի «Ադրբեջանը փորձում է խորամանկել». «Փաստ»Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները կսկսվեն առաջիկա օրերին1913թ. Երևանում սկսել է գործել հեռախոսային ցանցը. պատմության այս օրը (04 մայիս)Երևանում արտակարգ է․ տներ են հեղեղվել«Մեծացրեցի, ուղարկեցի բանակ ու մի եռագույն դրոշ ստացա, ուրիշ ոչինչ. ամեն րոպե Արտյոմիս ծիծաղով, իր անուշ տեսքով եմ ապրում». Արտյոմ Հակոբյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Քարինտակում. «Փաստ»Աճ ռուբլու շուկայումԵրևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ (լուսանկար) Աշխարհաքաղաքական բախման տարածաշրջանային հեռանկարը. «Փաստ»Սահմռկեցուցիչ դեպք՝ Շիրակի մարզում․ 3 և 5 տարեկան երեխաները այրվել են «Հայաստանի իշխանությունների տրամաբանությամբ, քանի իրենք զիջում են, նախորդ զիջումները հետին պլան են մղվում». «Փաստ»3 մետրանոց փոսից տղամարդու դի են հանելՎթար է եղել․ ջուր չի լինիՕբյեկտիվ ու ամբողջական լինելու դեպքում հաջորդ զեկույցներն անհամեմատ խիստ են լինելու. «Փաստ»Տյումենում ձյուն է սկսվել (տեսանյութ) «Եկեղեցին մեզ տանում է մեծ դարձի ճանապարհով, այսօր տեղի է ունենում արթնացում, բայց այն պետք է համակարգվածություն ունենա». «Փաստ»Համայնքային ոստիկանություն կստեղծեն․ «Հրապարակ» Ոսկյա իրերի վաճառքի գործարքների՝ ԱԱՀ-ով հարկման բազան կվերանայվի. «Փաստ»Ովքեր ում դեմ են դուրս եկել. «Փաստ»Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանող․ «Ժողովուրդ» Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից․«Հրապարակ» Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ ԲԴԽ անդամ է դարձել Ռոբերտ Քոչարյանին կալանավորած Արմեն Դանիելյանը․ «Ժողովուրդ» Ոստիկանը պետք է լավ վարձատրվի և լավ հագնվի․ «Հրապարակ» Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում. «Փաստ»«Մի բարձի աշխատեք» պետական համակարգում․ «Ժողովուրդ» Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ. «Հրապարակ» Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ»Գլխավոր դատախազն ստացել է դիմումս և ուսումնասիրության փուլում է․ Մեսրոպ ԱռաքելյանՈւկրաինայի գոյությունը կախված է մեզնից․ եթե զենքի մատակարարումը դադարեցնենք, ապա պատերազմը 2 շաբաթից կավարտվի, և Ուկրաինան կպարտվի․ ԲորելՓաշինյանը մերժել է Ֆրանսիայի նախագահի խնդրանքը․ 168.amՌուսաստանն արգելել է շաքարավազի արտահանումը մինչև ամառվա վերջՄամուլի ազատության միջազգային օրը Հայաստանում փոդքասթի համահեղինակներ են կալանավորված
Ամենադիտված