Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 փետրվար)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Կաթոլիկ աշխարհում՝ Սուրբ Վալենտինի օրը, Բուլղարիա և Հյուսիսային Մակեդոնիա՝  «Տրիֆոն Զարեզան» (խաղողագործների օր), Լեհաստան՝ Էպիլեպսիայով հիվանդների օր, Ուկրաինա՝ Ռադիացիոն, քիմիական և բակտերիոլոգիական պաշտպանության զորքերի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1882 - ծնվել է   գրող Հայկանուշ Մառքը։

1884 - վախճանվել է  բանահավաք, բանասեր Սիմոն Ճուլարտյանը։

1902 —ծնվել է խորհրդահայ լեզվագետ, մոսկովյան ֆոնոլոգիական դպրոցի հիմնադիրներից մեկը հանդիսացող Ռուբեն Ավանեսովը։

1909 - ծնվել է    գրականագետ, թատերագետ, գրող Գառնիկ Ստեփանյանը։

1925– ծնվել է նշանավոր լեզվաբան, ակադեմիկոս Սերգեյ Աբրահամյանը:

1944- տեղի է ունեցել «Դավիթ Բեկ» ֆիլմի պրեմիերան Մոսկվայում։

1953 - ծնվել է    կինոյի և թատրոնի դերասան, բեմադրիչ Աշոտ Ադամյանը։

1958– ծնվել է ճանաչված շախմատիստ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը:

1958 - ծնվել է արցախյան ազատամարտի հերոս Վլադիմիր Բալայանը։

1961 - ծնվել է դերասան Հրաչյա Հարությունյանը։

1974– ծնվել է ճանաչված հումորիստ, հաղորդավար և շոումեն Գարիկ Մարտիրոսյանը:

1992- Ղարաբաղյան առաջին պատերազի ժամանակ ադրբեջանցինը ռուսներից առգրավել են յոթ ուղղաթիռ և դրա հիման վրա ստեղծել ուղղաթիռային էսկադրա։

-ԱՊՀ երկրների ղեկավարները ստորագրել են համագործակցության սկզբունքների և ստրատեգիական ուժերի կարգավիճակի մասին համաձայնագիրը։

2006- Բրազիլիայի Պորտո Ալեգրե քաղաքում սկսվել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի 9-րդ համագումարը, որում  նախագահել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը: 

2008-Հայաստանի առաջին նախագահ, նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանը Սյունիքի մարզում հայտարարել է, որ «Օրինաց երկիր»-ի առաջնորդ, նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանը «դավաճանություն կկատարի», եթե չմիանա իր գլխավորած շարժմանը: 

- «Զվարթնոց» օդանավակայանում, թռիչքից վայրկյաններ անց վայր է ընկել Երևան - Մինսկ չվերթն իրականացնող օդանավը: Օդանավի 18 ուղևորների և անձնակազմի 3 անդամների կյանքը հաջողվել է փրկել:

2009- ներդրվել է մետրոյի ուղեվարձի նոր ավտոմատացված համակարգ՝  նոր գույնի ու չափի ժետոններ և էլեկտրոնային քարտեր միևնույն արժեքով` 1 անցման համար 50 դրամ:

2018- Իսրայելի Քնեսեթը ձայների 41 դեմ, 28 կողմ և ոչ մի ձեռնպահ հարաբերակցությամբ մերժել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող նախագիծը։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

286 —Ըստ Ոսկե առասպելի կայսր Կլավդիոսի հրամանը չկատարելու պատճառով (գաղտնի պսակադրել է սիրահարներին) մահապատժի է ենթարկվել դաշտային բժիշկ և հոգևորական Վալենտինը։ 

842 —Լյուդովիկոս 2-րդ Գերմանացին և Կարլ 2-րդ Ճաղատը Ստրասբուրգյան երդումներ են տվել ռոմանական (հինֆրանսիական) լեզվով։ Այդ օրը համարվում է ֆրանսիական լեզվի ծննդյան օրը։

869 —ծնվել է սուրբ, բյուզանդացի քարոզիչ Կիրիլլը, որը իր եղբայր Մեֆոդիի հետ թարգմանել է Աստվածաշունչը հուներենից հին սլավոնական լեզվով։

1009 —քարոզիչ Բրունոն Բոնիֆացին սպանվել է Ռուսաստանի և Լիտվայի սահմանին։ Սա Լիտվա տեղանվանման ամենահին հիշատակությունն է ։ 

1349 —Սև մահվան՝ ժանտախտի տարածման մեջ, Ստրասբուրգում մեղադրվել և մահապատժի են ենթարկել մոտ 2 000 հրեա, որոնցից 900-ին կենդանի այրել են։ 

1602 –ծնվել է  իտալացի երգահան, երգեհոնահար Ֆրանչեսկո Կավալլին։

1779 –Հավայան կղզիներում սպանվել է անգլիացի ծովագնաց Ջեյմս Կուկը (ըստ վարկածի կերվել է տեղաբնակների կողմից)։ 

1829-տեղի է ունեցել «Օտարերկրուհի» օպերայի առաջնախաղը Միլանում։

1834 —Լիոնում սկսվել է ջուլհակների համընդհանուր գործադուլը, որի ժամանակ առաջին անգամ բարձրացվել է կարմիր դրոշ, որպես հեղափոխության և բանվորների պայքարի խորհրդանիշ։

1859– Օրեգոնը դարձել է ԱՄՆ-ի 33-րդ նահանգը:

1876 —ԱՄՆ-ում Ալեքսանդր Գրեխեմ Բելլը ստացել է  № 174465 արտոնագիրը իր  «խոսքի և այլ ձայների էլեկտրական ալիքներով հեռագրով փոխանցման ձև և սարք…» հայտնագործության համար, որը փաստացի եղել է հեռախոսը։

1912– Արիզոնան դարձել է ԱՄՆ-ի 48-րդ նահանգը:

1929– ԱՄՆ-ի Չիկագո քաղաքում խոշոր բախում է տեղի ունեցել Ալ Կապոնեի և գերմանա-իռլանդական գանգստերների միջև:

1930- լույս է տեսել Դեշիլ Հեմմեթի ամենահայտնի վեպը՝ «Մալթիական բազեն»։

1943 —Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Դոնի Ռոստովը ազատագրվել է գերմանա-ֆաշիստական օկուպացիայից։

1946-ԱՄՆ-ի բանակի բալիստիկ հետազոտությունների լաբորատորիայում գործարկվել է առաջին իրական աշխատող էլեկտրոնային համակարգիչը՝

ENIAC-ը։

1949– Իսրայելի ազգային ժողովում` Քնեսեթում տեղի է ունեցել առաջին նիստը:

1952- տեղի է ունեցել 6-րդ Ձմեռային Օլիմպիական խաղերի բացումը (Օսլո, Նորվեգիա)։

1964 - վախճանվել է  լիտվացի խորհրդային դերասան և ռեժիսոր Պյատրաս Կուբերտավիչյուսը։

1959– ծնվել է ամերիկյան օպերային երգչուհի, քնարերգական (լիրիկական) սոպրանո Ռենե Ֆլեմինգը:

1989 —իրանական իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլա Հոմեյնին տվել է ֆետվա հնդկացի գրող Սալման Ռուշդիի ֆիզիկական ոչնչացման վերաբերյալ, քանի որ նրա «Սատանայական բանաստեղծություններ» գիրքը մուսուլման-արմատականները համարել են իսլամը վիրավորող։ Այս ամենը քիչ հայտնի գրողին բերել է համաշխարհային հռչակ և միլիոնավոր դոլլարներ։

2003– սատկել է աշխարհում առաջին կլոնավորված կաթնասունը` Դոլլի ոչխարը:

2005– ստեղծվել է Յութուբ համացանցային վիդեո-նախագծային կայքը:

2011 —Արաբական գարնան ժամանակ սկսվել է ապստամբություն Բահրեյնում։ 

Կ.Խաչիկյան

 

Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է ՀՀ-ում ամուսնության նպատակով առևանգել են անչափահասիԳերիների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող հանձնաժողովի քարտուղարի բացառիկ հարցազրույցըՈԻՂԻՂ. Հրատապ. Բագրատ Սրբազանը հայտարարեց ՝ տավուշցիների հետ գալիս են ԵրևանԱՄՆ-ում սկանդալ է ծագել ադրբեջանամետ կոնգրեսականի հետ Կիրանցն՝ այս պահին3 շաբաթ է ուշքի չենք գալիս․ «Ուրալ»-ի վթարից զոհված Ժոզեֆի մայրը պատմում է Բրազիլիայում ուժեղ ջրհեղեղի հետևանքով զոհվել է 39 մարդ. կան տասնյակ անհետ կորածներ Կոչումներ ստանալը մայիսի 28-ին կտեսնենք. Արշակ ԿարապետյանԹուրքիայում ավտոբուս է վթարվել․ կան զոհեր և վիրավորներ (տեսանյութ)ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ Փաստաբանների համար հարկերը կավելանան, վճարողը՝ հպարտ հարկատուն է լինելուՆախարարը հրաժեշտ կտա պաշտոնին. չի բացառվում նաև ձերբակալումըԶգուշացեք․ ջերմաստիճանի նվազում և կարկուտ է սպասվում60-ամյա Գարեգին Հ․-ն հիվանդանոցի ճանապարհին մահացավ Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնըՀայտնվել ենք մի իրավիճակում, երբ պետության ղեկավարի շահերը 100 տոկոսով հակասում են պետության շահին. ԲոզոյանԻնչպե՞ս ապականել դատական համակարգը. ձեռնարկ՝ Փաշինյանից Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի՝ Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու հայտարարությունը լրջորեն մտահոգել է գործող իշխանություններինՀնդկաստանը Հայաստանի համար արդիականացնում է ATAGS հրետանային համակարգը Ուղիղ․ նոր փուլ ենք մտնում․ ԱԺԲՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ Մեծ ֆուտբոլն ու աշխարհաքաղաքականությունը. ի՞նչ ճակատագիր կունենա Արցախի ֆուտբոլային թիմը. «Փաստ»Մեսսին՝ MLS-ի ամսվա լավագույն ֆուտբոլիստ Եկատերինբուրգը գիշերը պատվել է առատ ձյունով, ձյան շերտը հասնում է 10 սմ-ի «Ադրբեջանը փորձում է խորամանկել». «Փաստ»Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները կսկսվեն առաջիկա օրերին1913թ. Երևանում սկսել է գործել հեռախոսային ցանցը. պատմության այս օրը (04 մայիս)Երևանում արտակարգ է․ տներ են հեղեղվել«Մեծացրեցի, ուղարկեցի բանակ ու մի եռագույն դրոշ ստացա, ուրիշ ոչինչ. ամեն րոպե Արտյոմիս ծիծաղով, իր անուշ տեսքով եմ ապրում». Արտյոմ Հակոբյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Քարինտակում. «Փաստ»Աճ ռուբլու շուկայումԵրևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ (լուսանկար) Աշխարհաքաղաքական բախման տարածաշրջանային հեռանկարը. «Փաստ»Սահմռկեցուցիչ դեպք՝ Շիրակի մարզում․ 3 և 5 տարեկան երեխաները այրվել են «Հայաստանի իշխանությունների տրամաբանությամբ, քանի իրենք զիջում են, նախորդ զիջումները հետին պլան են մղվում». «Փաստ»3 մետրանոց փոսից տղամարդու դի են հանելՎթար է եղել․ ջուր չի լինիՕբյեկտիվ ու ամբողջական լինելու դեպքում հաջորդ զեկույցներն անհամեմատ խիստ են լինելու. «Փաստ»Տյումենում ձյուն է սկսվել (տեսանյութ) «Եկեղեցին մեզ տանում է մեծ դարձի ճանապարհով, այսօր տեղի է ունենում արթնացում, բայց այն պետք է համակարգվածություն ունենա». «Փաստ»Համայնքային ոստիկանություն կստեղծեն․ «Հրապարակ» Ոսկյա իրերի վաճառքի գործարքների՝ ԱԱՀ-ով հարկման բազան կվերանայվի. «Փաստ»Ովքեր ում դեմ են դուրս եկել. «Փաստ»Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանող․ «Ժողովուրդ» Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից․«Հրապարակ» Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ ԲԴԽ անդամ է դարձել Ռոբերտ Քոչարյանին կալանավորած Արմեն Դանիելյանը․ «Ժողովուրդ» Ոստիկանը պետք է լավ վարձատրվի և լավ հագնվի․ «Հրապարակ» Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում. «Փաստ»«Մի բարձի աշխատեք» պետական համակարգում․ «Ժողովուրդ»
Ամենադիտված