Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (02 փետրվար)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Ջրաճահճային խանդակների բուսականության պահպանման միջազգային օր, ԱՄՆ և Կանադա՝ Արջամկան օրը, Ադրբեջան՝ Երիտասարդության օր, Ռուսաստան՝ Մարտական փառքի օր, Էստոնիա՝ Մոմերի օր և Տարտուի պայմանագրի կնքման օր:


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ


891 –վախճանվել է Բագրատունիների թագավորության հիմնադիր, հայոց առաջին Բագրատունի թագավոր Աշոտ Ա Մեծը:
1852- Կ. Պոլսում Կարապետ Ութուճյանի խմբագրությամբ լույս է տեսել «Մասիս» պարբերականի առաջին համարը:
1885– ծնվել է նշանավոր գրող Կոստան Զարյանը։
1894 –ծնվել է դերասան, ռեժիսոր, դրամատուրգ, թատերական գործիչ Վաղարշ Վաղարշյանը:
1921– ծնվել է օպերային երգիչ, բարիտոն Միհրան Երկաթը:
1961-վախճանվել է հայ խորհրդային արևելագետ, ակադեմիկոս, Հայաստանի Գիտությունների ակադեմիայի առաջին նախագահ, Էրմիտաժի նախկին տնօրեն  Իոսիֆ Օրբելին:
 1998- կայացել է «Հանրապետություն» պատգամավորական խմբի անդամների արտահոսք «Երկրապահ» պատգամավորական խումբ: 
-հրաժարական է ներկայացրել Երևանի քաղաքապետ Վանո Սիրադեղյանը:
2007- Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամները միաձայն խորհրդի նախագահ են ընտրել Ալեքսան Հարությունյանին: 
2011-Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը հրաժարական է ներկայացրել:
2021-կալանավորվել է գործարար Դավիթ Գալստյանը կամ Պատրոն Դավիթը, ըստ նախաքննական մարմինի նա բանակին խարդախության միջոցով մատակարարվել է 70-ականների արտադրության զինամթերք և խոշոր չափի վնաս է հասցրել պետությանը։
2022-Վահագն Խաչատուրյանն առաջադրվել է ՀՀ նախագահի պաշտոնում:


ԱՇԽԱՐՀՈՒՄ


506 —թագավոր Ալարիխի հրամանով մշակվել և հրապարակվել են  օրենքներ, որոնք հայտնի են «Հռոմեկան օրենքներ վեստգոթերի համար» (լատիներեն Lex romanorum Visigothorum) կամ «Ալարիխի կրճատումներ» (լատիներեն Breviairum Alaricionum) անվանումներով:
629 —Ճապոնիայի 34-րդ կայսր է դարձել  Դզյոմէյը:
962 —Օտտոն 1-ինը դարձել է Հռոմեական Սրբազան կայսրության կայսր: 
1141 — Անգլիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ տեղի է ունեցել ճակատամարտը Լինկոլնի մոտ թագավոր Ստեֆանի և թագուհի Մաթիլդեա Շոթլանդացու կողմնակիցների միջև, որի արդյունքում Ստեֆանի բանակը ջախջախվել է, որն էլ հնարավորություն է տվել Մաթիլդային զավթել իշխանությունը Անգլիայում:
1238 —մոնղոլ-թաթարական Բատիր խանի կողմից կողոպտվել է Մոսկվան: 
1421 —չինական նոր տարվա տոնակատարությունների շրջանակոըմ կայսր Չժո Դին Պեկինում հանդիսավորությամբ բացել է նորակառույց Արգելված քաղաքը: 
1536 —իսպանացի կոնկիսկադոր Պեդրո դե Մենդոսան Լա-Պլատյի արևմտյան ափին հիմնադրել է Բուենես-Այրես բնակավայրը, որը հետագայում դարձել է Արգենտինայի մայրաքաղաքը:
1542 —Ադալո-եթովպիական պատերազմի ժամանակ Բասենտի ճակատամարտում Քրիշտովան դե Գամմայի ղեկավարած պորտուգալական բանակը ջախջախել է Ադալի սուլթանատի մուսուլմանական բանակին:
1709 – Խաղաղ օվկիանոսում գտնվող Մաս-ա-Տերա անմարդաբնակ կղզուց նավ են վերցրել նավաստի Ալեքսանդր Սելկիրկին: Նա հանդիսացել է Դանիել Դեֆոյի հանրահայտ «Ռոբինզոն Կրուզո» վեպի հերոսի նախատիպը, իսկ այդ կղզին ներկայումս կոչվում է Ռոբինզոն Կրուզոյի կղզի։
1848 –Գուադալուպե-Իդալգոյի պայմանագրով  ավարտվել է Ամերիկա-մեքսիկական պատերազմը, ԱՄՆ-ը լիակատար հաղթանակ է տոնել Մեքսիկայի նկատմամբ։
-Կալիֆորնիական ոսկու տենդի ժամանակ Սան-Ֆրանցիսկոյի նավահանգստում կայանել է չինացի էմիգրանտներով բեռնված առաջին նավը:
1868 —կայսրամետ Սացումա և Տյոսյու կոմսությունների միության ուժերով գրավվել է Օսակա ամրոցը, որը հանդիսանում էր Տոկուգավա սյոգունների տոհմի հենարանը: 
1878 - Հունաստանը պատերազմ է հայտարարել Թուրքիային:
1882 – ծնվել է իռլանդացի գրող Ջեյմս Ջոյսը։
1886 —ԱՄՆ-ում առաջին անգամ պաշտոնապես նշել են Արջամկան օրը:
1892 —Մերելենդ նահանգի Բալթիմոր բնակավայրի բնակիչ Ուիլյամ Պեյնտերը ստացել է շշի հերմետիկ փակման համար իր ստեղծած թագանման թիթեղյա խցանի արտոնագիրը:
1918 –ծնվել է խորհրդային կինոռեժիսոր, օպերատոր և սցենարիստ Իզրայիլ Գոլդշտեյնը:
 —Ռուսաստանում Ժողովրդական կոմիսարների խորհուրդը ընդունել է  «Եկեղեցին պետությունից և դպրոցից առանձնացնելու մասին» դեկրետը:
1925 –վախճանվել է  ֆինն բանագետ Անտի Աարնեն:
1929 - Էստոնիան իրեն անկախ է հռչակել Ռուսաստանից:
1935 —հանցագործությունների բացահայտման գիտական մեթոդների լաբորատորիայի աշխատակից Լեոնարդ Կիլերը ներկայացրել է իր ստեղծած սարքը՝ պոլիգրաֆը, որը հայտնի է Ստի դետեկտոր անունով:
1943 –Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ  փաստացի ավարտվել է Ստալինգրադի ճակատամարտը, որը այդ  պատերազմի ամենակարևոր ճակատամարտերից մեկն էր։
1970– վախճանվել է անգլիացի մաթեմատիկոս, փիլիսոփա և հասարակական գործիչ Բերտրան Ռասելը։
1970 —Մյունխենում առաջին անգամ իրականացվել է նյարդի փոխպատվաստման վիրահատություն: 
1977– ծնվել է կոլումբիացի աշխարհահռչակ երգչուհի, պարուհի, պրոդյուսեր Շակիրան։
1982- նպատակ ունենալով ճնշել «Մուսուլման-եղբայրներ» խմբավորման ապստամբությունը սիրիական զինված ուժերը հրետանային պատրաստությունից հետո գրոհել և գրավել են Համա քաղաքը:.
1998 –վախճանվել է լեհ հրաբուխաբան Հարուն Թազիեֆը:
2008 —վախճանվել է ամերիկացի գենետիկ և բիոքիմիկ Ջոշուա Լեդերբերգը:
2020- Ավելի քան 20 մարդ է զոհվել Տանզանիայում եկեղեցական արարողության ժամանակ տեղի ունեցած հրմշտոցի հետևանքով:
Կ.Խաչիկյան

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
За что ведется борьба? «Паст»Отказавшись от церкви, Конституции, истории, кем мы становимся, на что похож глава государства, который хочет создать новый народ? Аршак КарапетянПытаются найти «альтернативы» и мобилизовать сателлитов: «Паст»Кто взял на себя «покровительство» за агрессивное поведение полиции? «Паст»Пашинян обеспокоен предстоящим митингомДля администрации действовать в тайне от общественности превратили в заветную ценностьАдминистрация разозлилась от слова «просьба»Имеем дело с марионеточным правительством, управляемым иностранцами, целью которого является идентичность армянского народа: Аршак КарапетянПервый звонок для Мгера Григоряна«Паст». Труфальдино из Армении или Пашинян «кинет» стороны, либо они «кинут» его Беззубое поведение США по отношению к Азербайджану еще больше обостряет аппетит АлиеваОпасения Никола Пашиняна больше невозможно скрытьВ Симферополе откроется выставка «Традиционные мотивы крымских армян» Армянские спортсмены завоевали 16 медалей на чемпионате Европы по грэпплингу «От линий к слову»: в Центре восточной литературы в Москве представлены работы художника Тиграна СарапянаВ результате делимитации 2 жилых дома села Киранц останутся на территории Азербайджана – СМИПолицейские перекрыли также улицу Мелик-Адамяна Алма-Атинская декларация на самом деле в пользу Азербайджана, а действующий режим направляет этот документ против нас и выполняет все требования турецко-азербайджанского тандема։ Аршак КарапетянПолиция перед зданием правительства проводит жесткие задержанияЗавтра скажут, что не должны называть себя армянами, остался один шаг: А. КарапетянРоссия ужесточает риторикуСНБ и прокуратура ждутПашиняну ожидало тяжелое испытание в ДанииХристианская вера является одной из важнейших основ армянской государственности. Аршак КарапетянАрмения встала на путь диктатуры: Аршак КарапетянВ поисках козла отпущенияПочему режим нервничает?Прозрачный намек Путина: новые отношения с соседямиПолиции было приказано жестко реагировать на протестующихСамбисты Армении на чемпионате Европы завоевали 18 медалей Пашинян отбыл в Данию Следуя примеру Apple, Samsung отказалась от создания беспилотных автомобилей Теперь тоже потребовал «реки крови»? «Паст»Мэр Еревана принял представителей Всемирного банка «Айакве» представит в прокуратуру сообщение о преступлении, связанное с «демаркацией» Тавушской границы: «Паст»Генсек ООН призвал расследовать смерть сотрудника организации в Рафахе Эти люди не понимают, что такое Родина: Аршак КарапетянСовместная работа по сохранению духовного и культурного наследия Арцаха «Трибунал Армянской национальной гордости» станет механизмом прецедентного права для стран мира: Аршак КарапетянБаграт Србазан вошел в здание Союза журналистов Армении Хачик Асрян предлагает кандидатуру Аршака Карапетяна։ «Паст»Сборная Армении завоевала 12 медалей на чемпионате Европы по ушуВардан Восканян: Площадь, заполненная десятками тысяч людей Священной борьбы, сломала стереотипыЗавтра к забастовке присоединятся и встретятся со студентами иранист Вардан Восканян и тюрколог Варужан ГегамянШойгу назначен секретарем Совета Безопасности РФГраждане, присоединившиеся к движению во имя Родины, перекрыли межгосударственную дорогу Армения-Грузия на участке БаграташенаПашинян освободил от должности председателя Комитета по туризмуАлен Симонян: «Армения привержена мирной повестке дня»Пашиняна обвиняют в распространении тезисов, отрицающих Геноцид армянЛидер движения «Всеармянский фронт» представляет атмосферу, царящую в силовых структурах
Самое популярное