Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ մասնակցություն է ունեցել բանակն ու անձամբ Սեյրան Օհանյանը Մարտի 1-ին. փաստեր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ով մարտի մեկի ողբերգական իրադարձությունների ժամանակ զբաղեցնում էր Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը, այժմ հայտնվելով ընդդիմադիր ճամբարում՝ խոստանում է բացահայտել Մարտի 1-ը, իսկ ավելի վաղ հերքել էր բանակի ներգրավվածությունը մարտի 1-ի իրադարձություններին. «Զինված ուժերը ոչ մի դերակատարություն չեն ունեցել: Մարտի 2-ից նրանք անցել են Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքի կարևոր օբյեկտների պաշտպանությանը, և այնտեղ հստակ երևում է, որ ես խնդրել եմ մեր ժողովրդին պաշտպանել հանդուրժողականություն»,- հայտարարել է Օհանյանը։
Սակայն այն, որ բանակն, այնուամենայնիվ, ունեցել է  ակտիվ դերակատարություն, վկայում են «Փաստահավաք» խմբի անդամներ Անդրանիկ Քոչարյանի և Սեդա Սաֆարյանի զեկույցները։

«Բանակի ներգրավումն ու մասնակցությունը հետընտրական  գործընթացներին և մարտի 1-2-ի  իրադարձություններին» վերնագրով զեկույցում Ս. Սաֆարյանն ու Ա. Քոչարյանը նշում են՝ 2008թ. մարտի 1-ին ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանը հրամանագիր է ստորագրել Երևան քաղաքում 20 օր ժամկետով «Արտակարգ դրություն հայտարարելու մասին»։ Նույն հրամանագրի 3-րդ կետով արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովումը վերապահվել է ՀՀ Ոստիկանությանն ու ՀՀ Պաշտպանության նախարարությանը: Որպեսզի ակնհայտ դառնա այն իրողությունը, որ արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովումը պաշտպանության նախարարությանը վերապահելով՝ ներգրավվել են ՀՀ Զինված ուժերը, վկայակոչենք 2008թ. մարտի 1-ի դրությամբ գործող Պաշտպանության մասին ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասըԶինված ուժերը ներառում են պաշտպանության նախարարության զորամասերի, զորախմբերի, զորամիավորումների, զինվորական կառավարման մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների, ռազմաուսումնական հաստատությունների ամբողջական համակարգը: Վկայակոչված օրենքի դրույթը լիովին բավարար է՝ եզրակացնելու համար, որ արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովումը ՀՀ պաշտպանության նախարարությանը վերապահելը նույնական է զինված ուժերին վերապահմանը: Իսկ «զինված ուժեր» ասվածը բանակն է»,- նշված է զեկույցում։

Նշվում է նաև, որ նախագահ Ռ. Քոչարյանը արտակարգ դրություն հայտարարելու մասին 01.03.2008թ. հրամանագրով աներկբա դուրս է եկել Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներից, կատարել է գործողություններ, որոնց համար լիազորված չի եղել ոչ Սահմանադրությամբ, ոչ էլ օրենքներով. «Արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագրով Երևան քաղաքում մտցրել է ռազմական դրությանը հատուկ սահմանափակումներ, բանակը ներգրավել է ներքաղաքական գործընթացներում, կատարել է իշխանազանցություն, ինչը հանգեցրել է ծանր հետևանքների՝ առնվազն 10 մարդ է սպանվել, հարյուրավորները վիրավորվել են, ՀՀ քաղաքացիներին, կազմակերպություններին ու պետությանը պատճառվել է միլիոնավոր դրամների վնաս, ճնշվել ու խափանվել են հազարավոր ՀՀ քաղաքացիների Սահմանադրական իրավունքների ու ազատությունների խաղաղ իրականացումը»:

Բանակը մասնակցել է նաև հետընտրական զարգացումներին

Զեկույցի հեղինակների տրամադրության տակ  կային բազմաթիվ փաստաթղթեր, լուսանկարներ, տեսաձայնագրություններ և այլ ապացույցներ, որոնք հիմք են տալիս պնդելու, որ մինչ արտակարգ դրություն հայտարարելու մասին 01.03.2008թ. ՀՀ նախագահի հրամանագիրը, ՀՀ զինված ուժերի կառավարման մարմիններն ու ստորաբաժանումները արդեն իսկ նախապատրաստված ու ներգրավված են եղել հետընտրական քաղաքական զարգացումներին ու նաև մարտի 1-ի ցերեկվա ու երեկոյան իրադարձություններին:

«2008թ. փետրվարի 23-ին ՌԴ սահմանապահ զորքերի, ՀՀ զինված ուժերի բարձրաստիճան սպայակազմի ներկայացուցիչները այցելել են Երևանի Հաղթանակ զբոսայգի ու ծաղիկներ դրել Անհայտ զինվորի հիշատակը հավերժացնող հուշակոթողին: Ի պատասխան լրագրողի հարցի՝ ՀՀ  պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը մասնավորապես ասել է. «Բանակը չի զբաղվում քաղաքականությամբ և կատարում է իր առջև դրված խնդիրներն ու առաջադրանքները»։
Սակայն հետագայում բացահայտվեց, որ ՀՀ պաշտպանության նախարարը հենց այդ նույն օրը` 23.02.2008թ.-ին ստորագրել է հույժ գաղտնի 0038 հրամանը։  Այս հրամանի ի հայտ գալու կապակցությամբ 2010 թ. մայիսի 4-ին Պաշտպանության նախարարության կապիտալ շինարարության վարչության նախկին պետ, գնդապետ Արմեն Սարգսյանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման, իսկ նույն վարչության ինֆորմացիոն խմբի ղեկավար Լյուսյա Այվազյանը՝ 1 տարվա ազատազրկման:

Ըստ այդ հրամանի՝ սահմանադրական պարտականությունների կատարումը ՀՀ զինված ուժերի կողմից ապահովելու նպատակով ՀՀ զինված ուժերի ողջ անձնակազմը փետրվարի 23-ին, ժամը 18.00-ից տեղափոխվել է զորանոցային վիճակի, ՊՆ  կենտրոնական ապարատի վարչություններում, առանձին բաժիններում ստեղծվել են սպայական խմբեր, որոնց զինել են տաբելային զենքերով»,- նշվում է «Փաստահավաք» խմբի զեկույցում։

Բացի այդ ՝ Երևանի կայազորի պետ, պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Յու. Խաչատուրովի հետագա գործունեության ապահովման նպատակով ստեղծվել է կայազորի պետի վարչակազմ: Կայազորի պետ Յու. Խաչատուրովի տեղակալներ են նշանակվել ՀՀ զինվորական կոմիսարը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալը, ՀՀ ԶՈՒ հետախուզության վարչության պետը, անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչության պետի տեղակալը, ՀՀ ԶՈՒ թիկունքի վարչության պետը, ՀՀ ՊՆ սպառազինության վարչության պետը: Կայազորի պետի օգնականներ են նշանակվել ՀՀ ԶՈՒ ԳՇ զորքերի ծառայության ռեժիմի վարչության պետի տեղակալը, իրավական աշխատանքների գծով ՀՀ ՊՆ վարչական ապարատի իրավաբանական վարչության պետը: Կայազորի կապի պետ է նշանակվել ՀՀ ԶՈՒ ԳՇ կապի և ԱԿՆ-ի վարչության պետի տեղակալը, կայազորի բժշկական ծառայության պետ՝ ՀՀ ՊՆ ռազմաբժշկական վարչության պետը:

ա. Նախ, ինչպես հայտնի է, փետրվարի 23-ին Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակում չի իրականացվել, չի արձանագրվել նաև զինված հարձակման անմիջական վտանգ, առավել ևս՝ որևէ պետություն Հայաստանին պատերազմ չէր հայտարարել: Ավելին, երկրում ռազմական դրություն հայտարարված չէր: Ուստի ՀՀ պաշտպանության նախարարի զինվորական կառավարման նոր կառույցի ձևավորման, ստորաբաժանումների տեղաշարժի որևէ հրաման չէր կարող հիմնավորվել «Սահմանադրական պարտականությունների կատարումը ՀՀ զինված ուժերի կողմից ապահովելու նպատակով» ձևակերպմամբ:

բ. ՊՆ թիվ 0038 հրամանը բացարձակ հակասահմանադրական, հակաօրինական է, որով պաշտպանության նախարարն ինքնագլուխ իրավունք է վերապահել ինքն իրեն Երևանում ձևավորել զինվորական կառավարման նոր մարմին, որին ենթարկեցրել է ՊՆ-ի և ԶՈւ ԳՇ-ի գրեթե բոլոր կարևորագույն վարչություններն ու բաժինները, ընդունել է զինված ուժերի ստորաբաժանումների կիրառման որոշում: Պատահական չէ, որ հրամանում վկայակոչված չէ ոչ Սահմանադրության, ոչ էլ Պաշտպանության մասին ՀՀ օրենքի որևէ նորմ կամ դրույթ:

գ. Պնդում  ենք, որ այս հրամանի և  ԶՈՒ ստորաբաժանումների տեղաշարժի մասին ՀՀ նախագահը չէր կարող անտեղյակ լինել: Առավել հավանական է, որ այդ հրամանն արձակվել է նրա բանավոր կարգադրության հիման վրա: Կարծում ենք, որ Ռ. Քոչարյանի մոտ այդ հրամանի գաղափարը հասունացել է փետրվարի 23-ին՝ բարձրագույն զինվորական կազմի մասնակցությամբ կայացած խորհրդակցության ժամանակ, ինչի մասին տեղեկացրել է պաշտոնական լրատվությունը:

դ. Հրամանի մեջ զինված ուժերի ստորաբաժանումների վերաբերյալ օգտագործված է 2 ձևակերպում կամ հասկացություն՝ «ստեղծվող» և «ժամանող»։ Սա կարող է նշանակել միայն մեկ բան. ՀՀ ԶՈՒ որոշ ստորաբաժանումներ, ըստ 0038 հրամանի (հատուկ նշանակության, պայմանագրային, ռազմական տեխնիկայի և այլն), Երևան են տեղափոխվել առանց կառուցվածքային փոփոխություններ կրելու: Մնացած զորամիավորումներին ու զորամասերին հրամայված է եղել պահանջված քվոտայի  շրջանակներում անձնակազմից ձևավորել, «ստեղծել» նոր ստորաբաժանումներ ու խմբեր, այնուհետև գործուղել Երևան:

Փաստորեն, մինչև ՀՀ նախագահի 01.03.2008թ.«Արտակարգ դրություն հայտարարելու մասին» հակասահմանադրական հրամանագրի ընդունումը, ՀՀ պաշտպանության նախարարի վերը նշված ապօրինի հրամանով բանակն արդեն կազմ ու պատրաստ ներգրավված էր քաղաքական իրադարձություններին: Զինված ուժերի բազմաթիվ ստորաբաժանումներ դուրս էին բերվել տեղակայման հիմնական վայրերից և տեղափոխվել մայրաքաղաք կամ հարակից բնակավայրեր: Սահմանային զորամիավորումներից ստեղծվել-կազմավորվել էին առանձին ստորաբաժանումներ ու խմբեր, տեղափոխվել ու տեղակայվել Երևանում կամ նրա մերձակայքում (Չարբախի զորահավաքակայան, բանակի սպորտային բազա, Բալահովիտի զորամաս և այլն):

Փաստահավաք խումբ հրավիրված ու հարցաքննված, այդ ժամանակահատվածում ՀՀ պաշտպանության նախարար Միքայել  Հարությունյանը, իրեն ուղղված բազմաթիվ հարցերին ի պատասխան, համառորեն հերքում է փետրվարի 23-ի իր 0038 հրամանի գոյությունը ու պնդում, թե մինչև «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի ստորագրումը՝ ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները որևէ գործողության չեն մասնակցել ու որևէ դերակատարում չեն ունեցել: Խմբի անդամ Ա. Քոչարյանի հարցին. «Սահմանադրությամբ բանակի օգտագործումը ներքին կյանքին  կարելի՞  է, թե՞ ոչ»,  նա  պատախանում  է. «Իհարկե՝  կարելի է»։ Երբ նրան հակադարձեցին, որ Սահմանադրության 55-րդ հոդվածի 13-րդ կետը նման իրավունք չի նախատեսում, Հարությունյանը փորձում է արդարանալ, թե ստորագրվել էր «Արտակարգ  դրություն հայտարարելու  մասին» ՀՀ նախագահի հրամանագիրը, և ինքը ղեկավարվել է այդ հրամանագրով:

Որ մինչև Արտակարգ դրություն հայտարարելու մասին ՀՀ նախագահի հակասահմանադրական հրամանագրի հրապարակումը բանակն արդեն ներգրավված էր ու մասնակցում էր ներքաղաքական գործընթացներին, վկայում են մի շարք փաստեր.

ա. Մարտի 1-ին, ժամը 16.09-ին, ՊՆ ստորաբաժանումներն իրենց տեխնիկայով տեղակայվում են Հանրապետության հրապարակում: Առկա են փաստը հաստատող տեսաժապավեն ու լուսանկար:

 
 
Реклама 30

բ. Մարտի 1-ին, ժամը 16.11-ին, ՊՆ համազգեստներով բանակի ստորաբաժանումները Տիգրան Մեծ փողոցի վրա գտնվող շուկայի դիմաց են տեղակայված: Առկա են փաստը հաստատող տեսաժապավեն ու լուսանկար:

գ. Մարտի 1-ին, ժամը 16.27-ին, Մելիք-Ադամյան փողոցում բանակի ստորաբաժանումները զինվում են ինքնաձիգներով: Երևանի կայազորի պետ, գեներալ-լեյտենանտ Յուրի Խաչատուրովի ծառայողական ավտոմեքենան նույնպես այդտեղ է: Առկա են փաստը հաստատող տեսաժապավեն ու լուսանկար:

դ. Մարտի 1-ին, ժամը 18.14-ին, Հանրապետության հրապարակ են բերվում ՊՆ նոր ստորաբաժանումներ՝ ավտոտեխնիկայով: Վկայակոչվածը հաստատվում  է տեսաժապավեններով  և  լուսանկարներով:

Մինչդեռ փաստահավաք խմբի ղեկավար Վ. Ստեփանյանի 14.11.2008թ. հետևյալ հարցմանը. «Պաշտպանության նախարարության ի՞նչ ստորաբաժանումներ են մասնակցել 2008թ. մարտի 1-2-ի իրադարձություններին, ի՞նչ հատուկ միջոցներ և ի՞նչ զենք են ունեցել իրենց տրամադրության տակ, ո՞ր ժամին են ստորաբաժանումներն իրականացրել իրենց ծառայությունը», ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի  պետ, գեներալ-գնդապետ Յու. Խաչատուրովն իր 21.11.2008թ. N689/ԳՇ գրությամբ պատասխանում է. «2008թ. մարտի 1-2-ի իրադարձություններին ՀՀ պաշտպանության նախարարության ոչ մի ստորաբաժանում չի  մասնակցել», և որ՝ արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագրի արձակումից հետո «Պաշտպանության նախարարի կողմից արձակվել է համապատասխան հրաման և հաստատվել է հրահանգ՝ արտակարգ դրության պայմաններում բնակավայրերում տարվող պարեկապահակակետային ծառայության վերաբերյալ, որի նպատակն է եղել երկրում սահմանադրական կարգի պահպանումը, բնակավայրերում հասարակական կարգ ու կանոնի հաստատումը, պետական կարևորագույն օբյեկտների պահպանությունը և արտակարգ դրության պահանջների կատարումը: Պարեկապահակակետային վերակարգում ծառայության ընդգրկված անձնակազմը առաջնորդվել է ՀՀ օրենքներով, համազորային կանոնադրությունների և ՀՀ պաշտպանության նախարարի հրահանգի պահանջներով, զինվել է անհրաժեշտ հաստիքահաշվեցուցակային զենքով: Արտակարգ դրության ավարտից հետո նշված անձնակազմը, կցագրված հաստիքահաշվեցուցակային զենքով հանդերձ, վերադարձվել է մշտական տեղակայման վայրեր»:

Այս պատասխանի մեջ զարմանալին այն չէ, որ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի  պետը փորձել է հերքել մարտի 1-2-ի դեպքերին բանակի մասնակցության ակնհայտ փաստերը, այլ այն, թե ինչպես է պնդում բանակի մասնակցությունը երկրում սահմանադրական կարգի, բնակավայրերում հասարակական կարգ ու կանոնի հաստատման մասին, ինչով իսկ ուղղակիորեն հերքում է ինքն իրեն՝ հայտարարելով, որ մարտի 1-2-ի իրադարձություններին բանակի ոչ մի ստորաբաժանում չի մասնակցել:

Սույն պատասխանով Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը հաստատում է, որ բանակի ստորաբաժանումները մասնակցել են ՀՀ Սահմանադրությամբ, «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքով, այլ օրենքներով չնախատեսված, հետևաբար՝ զինված ուժերի ու բանակի համար հակասահմանադրական ու հակաօրինական խնդիրների՝ սահմանադրական կարգի, հասարակական կարգ ու կանոնի պահպանմանը:
 
ՀՀ պաշտպանության արդեն նախկին նախարար նախարար Սեյրան Օհանյանը փաստահավաք խմբի ղեկավար Վ. Ստեփանյանին ուղղված իր 21.11.2008թ. գրությամբ պնդում է, որ 2008թ. մարտի 1-2-ի իրադարձություններին ՀՀ պաշտպանության նախարարության որևէ ստորաբաժանում չի մասնակցել. «ՀՀ նախագահի 01.03.2008թ. NՆՀ-35-ն հրամանագիրը արձակվելուց հետո, ըստ որի՝ արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովումը վերապահվել էր նաև ՀՀ պաշտպանության նախարարությանը, ՀՀ պաշտպանության նախարարի կողմից արձակվել է համապատասխան հրաման և հաստատվել է հրահանգ արտակարգ դրության պայմաններում, բնակավայրերում տարվող պարեկապահակակետային ծառայության վերաբերյալ, որի նպատակն է եղել երկրում սահմանադրական կարգի պահպանումը, բնակավայրերում հասարակական կարգ ու կանոնի հաստատումը, պետական կարևորագույն օբյեկտների պահպանությունը և արտակարգ դրության պահանջների կատարումը»

Այժմ, երբ ՀՀ կառավարության շենքի մոտ, Մելիք-Ադամյան փողոցի վրա, Հանրապետության հրապարակում, Տիգրան Մեծ փողոցի վրա գտնվող շուկայի դիմաց և մի շարք այլ վայրերում մարտի 1-ի կեսօրին և երեկոյան տեղակայված  ՊՆ համարանիշներով ավտոմեքենաներն ու ՊՆ անձնակազմի առկայությունը հաստատող փաստերն անառարկելի են, իշխանությունները ինչպե՞ս պետք է հերքեին բանակային տեխնիկայի ու ստորաբաժանումների առկայության հանգամանքը: «Հիմնավորումը» սա է. ՀՀ Ոստիկանությունը ավտոտրանսպորտ է խնդրել պաշտպանության նախարարությունից, նրանք էլ տրամադրել են (մարտի 1-ի առավոտյան): Իսկ բանակային ստորաբաժանումների անձնակազմի քողարկման խնդիրը ավելի դյուրին է, քանի որ նրանք նույնպես կրում են ներքին զորքերի զինծառայողների նման դաշտային համազգեստ: Սակայն ՊՆ զինծառայողների դաշտային համազգեստի վրա առկա է ՊՆ-ի համապատասխան տարբերանշան, որն ակնհայտորեն երևում է բազմաթիվ տեսաերիզներում և լուսանկարների վրա:
Ինչ փաստերի վերլուծությունից ենք հանգում նման եզրակացության.

առաջին. ՀՀ ոստիկանապետը պաշտպանության նախարարից 50 միավոր (ըստ իրենց հայտնած թվերի) ավտոտեխնիկա է խնդրում բանավոր, այն էլ՝ մարտի 1-ի առավոտյան դեպքերից հետո:

երկրորդ. Պաշտպանության նախարարը նույնպես բանավոր է հանձնարարում ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետին (սա փաստահավաք խմբում հարցաքննված, այդ ժամանակահատվածի նախարար Միքայել  Հարությունյանի պնդումն է):

երրորդ. Գլխավոր շտաբի պետ Ս. Օհանյանը ևս բանավոր հրամանով է լուծել խնդիրը, մինչդեռ ակնհայտ է, որ բանավոր հրամանով կամ հանձնարարականով հնարավոր չէր կարգավորել այդ քանակի տրանսպորտային միջոցների հատկացումը տարբեր զորամասերից ու զորամիավորումներից, այն էլ՝ տարբեր չափաքանակներով ու տեսականիով:

Այսպիսով, մարտի 1-ի կեսօրին կառավարության հարակից Մելիք-Ադամյան փողոցում տեղակայված են եղել զինվորական ստորաբաժանում ու ՊՆ համարանիշներով առնվազն 6 ավտոմեքենա (ՊՆ թիվ 84682 զորամասի պայմանագրային զինծառայող Արթուր Անդրեասյանն այս թիվն է հայտնել Փաստահավաք խմբի անդամների հարցերին ի պատասխան), և չկա որևէ գերատեսչություն, որն ընդունի ստորաբաժանման ենթակայությունը:

 

 Բանակը զինվորական ծանր տեխնիկայով և անմիջականորեն մասնակցել է 2008թ. հետընտրական գործընթացներին

Դրա մասին են վկայում խմբի տրամադրության տակ գտնվող տեսանյութերը, որոնցում ֆիքսված են ծանր զինվորական տեխնիկայի առկայությունը և  մուտքը Երևան՝ կրկին մինչև արտակարգ դրության հայտարարումը:
առաջին. Փաստահավաք խումբը ԱԺ ժամանակավոր հանձնաժողովին տեսանյութ է փոխանցել, որտեղ հստակ երևում է, թե ինչպես են մարտի 1-ին, ժամը 16.00-ին, Ռազմական ոստիկանության 2 БРДМ-ներ կայանել ՀՀ կառավարության դիմաց` Հանրապետության  հրապարակում.
երկրորդ. ԱԺ ժամանակավոր հանձնաժողովին է փոխանցվել նաև «Ռոյթեր» գործակալության նկարահանած տեսանյութը, ըստ որի ակնհայտ է դառնում, որ մարտի 1-ին, ժամը 20.00-ին, Երևան քաղաք է մուտք գործում БМП-2 մարտական  մեքենաների շարասյունը: Զինվորական  մասնագետների  հաշվարկներով՝ այդ մեքենաները իրենց մշտական տեղակայման վայրից՝ 3-րդ բանակային զորամիավորման «ԴՈՒՑ» կոչվող  զորամասից, ժամը 20.00-ին Երևանի մատույցներ հասնելու համար պետք է իրենց շարժը սկսեին առնվազն 8-9 ժամ առաջ, այսինքն՝ մարտի 1-ի առավոտյան ժամը 11.00-12.00-ին:  БМП-2 մարտական մեքենաների համար ժամաքանակի նման հաշվարկը փաստահավաք  խմբում հաստատել է նաև պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը:

Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվելՏեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, որը որ իրենն է, չի լինելու այդպիսի բան․ դա անհնար է․ Ալեն ՍիմոնյանԱլեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը կրկին կհանդիպենՊապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, մասնակցել օպերատիվ հավաքների շրջանակում ռшզմական տեխնիկայի ցուցադրությանըՀայաստանի և Կորեայի ԱԳՆ-ների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ․ քննարկել են երկկողմ համագործակցության հեռանկարներըԲաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցությունՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ ԲյուրոԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իՀայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. ՌԴ ԱԳՆ«Գնաց, որ ընկերը մենակ չմնա»․ Տումեցի բարի տղան 2 ամիս պայքարեց ապրելու համար, բայց ապարդյունՀայաստանի ղեկավարությունը միտումնավոր փորձում է փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ. ԼավրովԱՄՆ-ն ՌԴ-ին մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տունԱրևմուտքի «սիրախաղի» հերթական «պարտիան»Ապացույցներ են ձեռք բերվել, որ «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչները կապ ունեն ուկրաինացի ազգայնականների հետ. ՌԴ Քննչական կոմիտեԸնտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ինձ վրա ճնշում բանեցնել, որը չի ստացվի․ Իշխան ՍաղաթելյանԱդրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «իր տարածքում լրտեսական ցանց ստեղծելու» մեջԵվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն ՀայաստանՓաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզՍտացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառավարչի համար ես, Վազգենը, Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը խnւլիգաններ ենք․ Դուք նու՞յնպես այդպես եք կարծում․ Սամսոնյանի բաց նամակը՝ ԱՄՆ դեսպանինԲերդ-Ճամբարակ ճանապարհը փակ էՊաշտոնական Երևանից հնչում են Թուրքիայի և Ադրբեջանի օրակարգի հայտարարություններ. Մելքոնյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին (տեսանյութ)Le Monde. Մակրոնը Ուկրաինա արշավի համար պատրաստում է այն գունդը, որը 1812 թվականին մտել էր ՌուսաստանՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Աշոտյանի գործերով գանգատները ՀՀ-ին կտրամադրվի 92,300,000 եվրո արժողությամբ վարկ և 16,000,000 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով դրամաշնորհ՝Արտակարգ դեպք․ 3 շոկոլադի համար դաժան ծեծի են ենթարկել խանութի վաճառողուհուն«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Բաբկեն ԹունյանՈւկրաինան առաջնագծում այժմ լճացման վիճակում է և բացառապես պաշտպանվում է. Զելենսկու գրասենյակBloomberg. ԱՄՆ-ն ակնկալում է ստանալ թուրքական տրոտիլ զինամթերքի արտադրության համարՉեմ բացառում, որ այսօր հնչած հայտարարություններից հետո Արցախի պետական և քաղաքական գործիչների նկատմամբ կսկսվի հետապնդումների նոր ալիք. ՍաղաթելյանՏավուշի գյուղերը կհանձնեն խաղաղ, կամ ուժային գործողության արդյունքում. ադրբեջանցի պատգամավորԻնչո՞ւ «Մհեր Արմենիան» երկար դադարից հետո վերադարձավ Հայաստան․ երգչի անկեղծ խոստովանությունը25-օրյա զորահավաքի մասնակցի ահազանգըՏարադրամի շուկան փոփոխվել է Այս իշխանությունը մի բան է միայն լավ անում` հարմարավետ տեղավորվում ադրբեջանական քաղաքական գծի մեջ և սպասարկում հանձնման օրակարգը․ Տիգրան Աբրահամյան Հնագետները Նախիջևանում հայտնաբերել են 4,000 տարի առաջ ապրած «ամազոնուհիների» մնացորդներ Տեղի է ունեցել աշխատաժողով` «Կիբեռանվտանգության ռազմավարության ներդրում» թեմայով«Ժամանակն է Հայաստանին դուրս մղել ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից, որպեսզի չվճարենք նրա ռուսաֆոբիայի համար»Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործիցԹուրքական անուղղակի ակնարկներըՔաղաքացիական անհայտ կորածների ընտանիքները սոցիալական աջակցության կշարունակեն ստանալ ՆԳՆ-ից հորդորում են լինել զգոն Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում«Առաջին հերթին տնտեսությունը»Դաժանորեն սպանվել է 64–ամյա Աշոտ ՀովհաննիսյանըՊապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր ԱբրահամՄեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 16 ՃՏՊ. 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորվելԹռչնագրիպից մարդ է մահացելԿոչ՝ Ոսկեպարից «Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում». զգուշացե՛ք, թիրախում երեխաներն են (լուսանկար)
Ամենադիտված