Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Շուկան միշտ չէ, որ հաշվի է նստում արժեքի հետ»․ Տիգրան Մանսուրյանը նշում է 84-ամյակը

ՄՇԱԿՈՒՅԹ

Այսօր՝ հունվարի 27-ին, ծննդյան 84-ամյակն է նշում անվանի կոմպոզիտոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը։ 

«Նախանձելի օր եմ ծնվել` հունվարի 27-ին, Մոցարտի ծննդյան օրը: Ծնողներս 1915 թվականի արդյունքում որբանոցում հայտնված որբեր են, որոնք, սակայն, հավատարիմ են եղել հայոց լեզվին ու պատմությանը: Իմ մանկության վրա մեծ ազդեցություն է թողել ֆրանսիական կաթոլիկ դպրոցն ու Միջերկրական ծովը»,-տարիներ առաջ լրագրողների հետ հանդիպումներից մեկի շրջանակում պատմել է մաեստրոն։ 

Կոմպոզիտորն ինը տարեկան էր, երբ ընտանիքով տեղափոխվել են Հայաստան: Երբ ծանոթացել է մեսրոպյան գրերին, սկսել է բանաստեղծություններ գրել: «Դա տեւեց մինչեւ 30 տարեկանը, դրանից հետո ամբողջությամբ ոչնչացրեցի բանաստեղծություններս»:

13-14 տարեկանում է Մանսուրյանը սկսել ուսումնասիրել երաժշտությունը: 

«Ամեն ինչ ինքնուրույն եմ արել: Չեմ ունեցել ոչ ուսուցիչ, ոչ քննադատող, ոչ էլ` գովերգող: Իմ սերն է եղել դեպի երաժշտությունը, եւ ուրիշ ոչ մի բան: Արանքում ոչինչ չի եղել: Մոլեգին ուժով եւ սիրով կապվել եմ երաժշտության հետ»:

1967 թվականին ավարտելով ասպիրանտուրան՝ Մանսուրյանը սկսել է երաժշտություն գրել ֆիլմերի համար: Նրա ստեղծագործությունները հնչում են «Նռան գույնը», «Կտոր մը երկինք», «Մենք ենք մեր սարերը», «Հին օրերի երգը», «Մեր մանկության տանգոն» եւ այլ հայտնի ֆիլմերում։

«Դա ինձ համար մեծագույն դպրոց եղավ, սակայն 1984 թվականին ես գրեցի վերջին երաժշտությունը` ֆիլմի համար: Բոլորովին դժվար չէ ֆիլմի համար գրելը, հակառակը` շատ հեշտ է, սակայն ես հասկացա, որ ավելի շատ անելիքներ ունեմ»:

Չնայած երկարատեւ ճանապարհին ու գլխապտույտ հաջողություններին՝ մաեստրոն տարիներ անց նշել է՝ ինքն իր հետ անդադար պայքարի մեջ է․

image11.jpg (85 KB)

«Երաժշտության ճանապարհ մտնելու սկզբից մինչ այսօր տեւական մի մեծ կռիվ կա կայացման։ Այդ պահը, որ պետք է վերջապես տոնեմ իմ հաղթանակը, դեռեւս չկա»։

Դժվարությունները եւս չեն շրջանցել մեծանուն կոմպոզիտորին, բայց նա ունի դրանք հաղթահարելու իր բանաձեւը․ «Պարտվել իմանալ է պետք»,-ասել է մաեստրոն,-«Պետք է կարողանալ պարտվել՝ հանուն հիմնականի, որ չկորցնես քո հիմնականն ու քո հավատքը։ Դա է ուժ տալիս մարդուն»։

Կոմպոզիտորը մինչ օրս շարունակում է համալրել հայկական երաժշտաարվեստն իր ստեղծագործություններով․ նրա համար առաջնային է պահպանել հայկական երաժշտության արմատներն ու պայքարել անորակ ելեւէջների դեմ․

«Ենթադրում եմ, որ մեր կյանքում մուտք գործած շուկայական հարաբերություններն են այսօրինակ երաժշտության տարածման պատճառները: Մեր պարտքն է հնարավորինս խուսափել այս շուկայական հարաբերություններից արվեստում, այլապես ամբողջը հանձնելու ենք շուկային, իսկ շուկան միշտ չէ, որ հաշվի է նստում արժեքի հետ»։

Ողջ օրվա ընթացքում մաեստրոն կստանա բազմնաթիվ շնորհավորանքներ, որոնցից յուրաքանչյուրը յուրովի կջերմացնի նրան, սակայն ինչպես տարիներ առաջ նշել է՝ կա մի շնորհավորանք, որն ամենից շատ կուզեր ստանալ,-«Այս հարցում, թերեւս, կլինեմ սենտիմենտալ։ Կնոջիցս կուզեի լսել ամենասպասված շնորհավորանքը, բայց նա այլեւս չկա․․․»։

Տեղեկությունները, որ սահմանը անցնելու է Կիրանցում նոր կառուցվող դպրոցի մերձակայքով, ցավոք, հաստատվեցին․ Գառնիկ ԴանիելյանԵԽ նախարարական նստաշրջանի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը մտքեր է փոխանակել Շվեյցարիայի ԱԳ նախարարի հետՈ՞վ եք դուք՝ պարո՞ն, թե տիկի՞ն վարչապետ. Արշակ Կարապետյան Հաղթանակը շուտով կլինի, շատ կուզեմ, որ այդ օրը լինի Մայիսի 28-ը, որ այդ տոնը նորից վերաիմաստավորենք Ռուսական կողմի վերահսկողության տակ է անցել բնակավայր՝ Խարկովի շրջանից Նոր Զելանդիայում 5,8 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել Բացահայտե'ք ով է Փաշինյանը, ի՞նչ ողբերգություն է եղել 2018-ին, որը թաքցվում է. երաժիշտը` Սրբազանին (տեսանյութ) Քանի դեռ հիվանդությունը կա, ախտանշաններն էլ են առկա. բժիշկը` Սրբազանի հետ հանդիպման և սպասվող հնարավոր ռեպրեսիաների մասինՎարչախումբը վախենում է պատասխանել Լուկաշենկոյի հակահայ ելույթներինՈ՞վ եք դուք, հայտարարեք ձեր հավատքը՝ հասկանանք, քրիստոնյա ե՞ք, թե ոչ, ասեք՝ տիկին ե՞ք, թե պարոն. Արշակ Կարապետյան Քաղաքացին 2800 դոլարով hրազեններ է գնել ու բռնվել (տեսանյութ) Կիրանցում գերլարված է․ չափագրումներ են իրականացվում (լուսանկար)Չաբահար նավահանգստից օգտվելու հարցում Հնդկաստանը սպասում է Հայաստանի առաջարկներին․ դեսպան «Ճանապարհը կառուցենք կլինի անվտանգություն»․ ՍանոսյանՆոր մանրամասներ՝ Արարատի մարզում տեղի ունեցած աղմկահարույց սպանության գործից Նախարարությունը և պետությունը դրամաշնորհներ են ստանում զանազան այլ կառույցներից և կենտրոններից, որ այդ ծրագրերն անեն. մասնագետը՝ թունավորումների աճի մասինՔաղաքական գործիչներից ովքեր են այսօր հանդիպել Բագրատ սրբազանի հետ«Քաղպայմանագրում» ահաբեկված են. կամուրջներ են որոնում«Սաղ նստած լաց են ըլմ»․ հուզիչ տեսանյութ՝ ԿիրանցիցՎթար Երևան-Սևան ճանապարհին. վիրավnրներ կան Շատ բան կկորցնեմ Ֆրանսիայից հեռանալով, բայց ինձ ինչ-որ հրաշալի բան է սպասվում. Մբապե Ռոնալդուն արդյունավետության նոր ռեկորդ է գրանցել Հրաժարվելով եկեղեցուց, Սահմանադրությունից, պատմությունից, ի՞նչ ենք դառնում, ինչի՞ն է նման երկրի ղեկավարը, որն ուզում է ստեղծել մի նոր ժողովուրդ. Արշակ ԿարապետյանՄեր փափագն է եղել, որ եռագույնը հաղթի սև ու սպիտակին․ ՍրբազանԿիրանցից բողոքի ակցիայի երկու մասնակից ձերբակալվել է՝ ապօրինի կերպով թմրամիջոց պահելու և տեղափոխելու կասկածանքով․ ՔԿՀամաձայնվե՛ք, որ արյnւն չթափվի«2024-ի այս օրը, առանց մեկ կրակոցի, հանձնվում է Կիրանցը, ու ոչ միայն...»«Թենիս խաղացե'ք». Նիկոլ Փաշինյանը` դպրոցականներին (տեսանյութ)Արևմուտքը չի կարող ստանձնել Հայաստանի անվտանգության երաշխավորի գործառույթըՀա­յաս­տա­նի հա­սա­րա­կու­թյան ճնշող մե­ծա­մաս­նու­թյու­նը դեմ է Փա­շի­նյա­նին. «Փաստ»Բողոքի ակցիաներին մասնակցող ձերբակալված 5 անդամները ազատ են արձակվելԵրևանի մետրոպոլիտենն այսօր աշխատելու է արտակարգ ռեժիմովՀենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության մասին Նրա հիմ­նա­րար նպա­տա­կը իշ­խա­նու­թյունն է, որի հա­մար կպայ­քա­րի մին­չև վերջ. «Փաստ»Միրզոյանը հանդիպում է ունեցել Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարար Հանկը Բրաունս Սլոտի հետ ՌԴ-ն պետք է վերանայումներ մտցնի Հարավային Կովկասում իրականացվող իր առաջնահերթությունների հարցում. Տիգրան Աբրահամյան «Մա՛մ, ինձ համար շատ աղոթիր». Նվեր Չոբանյանն անմահացել է նոյեմբերի 8-ին Քարին տակում. «Փաստ»1992թ. հայկական զինված խմբավորումները գրավել են Բերդձոր՝ Լաչին քաղաքը. պատմության այս օրը (18 մայիս)«Ռուսաստանից հրաժարվելը հակառակ արդյունք կտա». Հայաստանը կտուժի Արևմուտք փախչելու համար29-ամյա կինը ամուսնուց գողացել է մոտ 2,5 միլիոն դրամ և ոսկյա զարդեր և խաղադրույք արելԱրևմուտքի երկակի ստանդարտների նոր շերտերը. «Փաստ»Հեղուկ գազի գինը կրկին նվազել է Կարգավիճակն ու ֆինանսական հոսքերը կորցնելու սարսափ. թե չէ՝ ի՞նչ հայրենիք, ի՞նչ պետություն, ի՞նչ ժողովուրդ. «Փաստ»Մանրամասներ Երևան-Գյnւմրի ճանապարհին վթարից. զnհ nւ վիրավnր կաՍանկտ Պետերբուրգի բուհերից մեկում պայթյուն է տեղի ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի պահանջները կհանգեցնեն Հայաստանի փլուզմանը. նախկին նախարար«Իշխանությունն իրեն պահում է փակուղում հայտնված կենդանու պես. ունի վախեր, բայց նաև հասկանում է, որ նահանջելու տեղ չունի, դրա համար վախը վերածվում է ագրեսիվ գործողության». «Փաստ»Հայտնի է ով էր «Կիրանց» հացատան հատուկ հյուրըՄեղավորն ակնհայտ է, այլ մեղավորներ փնտրելն՝ անիմաստություն. «Փաստ»Արեւային կայանի, «Ֆլայ Արնայի» ծրագրերը ձախողվել են․ «Հրապարակ»
Ամենադիտված