Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 հունվար)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Հոլոքոստի զոհերի հիշատակի օր, Բոսնիա և Հերցեգովինա՝ Սուրբ Սավվայի օր, Սերբիա՝ Սուրբ Սավվայի օր, Մոնակո՝ Սուրբ Դեվոտիի օր, Վրաստան՝ Վրաստանի լուսավորիչ սուրբ Նինոյի օր, Թուրքմենիա՝ Հայրենիքի պաշտպանի օր, Իսլանդիա՝ Արևային սուրճի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1899– ծնվել է լեզվաբան, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ Արարատ Ղարիբյանը:

1919– ծնվել է, ամերիկահայ դաշնակահար, երգիչ և դերասան Ռոս Բաղդասարյանը: 1928 –ծնվել է դերասան, ՎԽՍՀ ժողովրդական արտիստ Սոս Սոսյանը:

1939– ծնվել է ճանաչված երգահան Տիգրան Մանսուրյանը, որը հեղինակ է գլխավորապես նվագախմբային, կամերային, երգչախմբային և վոկալ գործերի:

1942 – վախճանվել է պատմաբան, բյուզանդագետ և բանասեր Նիկողայոս Ադոնցը:

1944 – ծնվել է նկարչուհի, խեցեգործուհի Նոնա Գաբրիելյանը:

1962 –վախճանվել է կոմպոզիտոր Հրանտ Գրիգորյանը:

1973- ԱՄՆ-ի Սանտա-Բարբարա քաղաքի «Բալթիմոր» հյուրանոցում 13 կրակոցներով 78-ամյա Գուրգեն Յանիկյանը սպանել է թուրքիայի հյուպատոսին և փոխհյուպատոսին:

1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Իսպանիայի հետ:

2009-Ադրբեջանի մայրաքաղաքի իշխանությունները իրականացրել են Բաքվի 26 կոմիսարների աճյունների վերահուղարկավորում, աճյունները, որոնք հանգչում էին Բաքվի կենտրոնում գտնվող զբոսայգու տարածքում, վերահուղարկավորվել են քաղաքի գերեզմանոցներից մեկում: Նշենք, որ հայտնաբերվել է ոչ թե 26, այլ 23 աճույն:

2010– հիմնադրվել է «Հայոց արծիվներ» հայրենասիրական-հասարակական կազմակերպությունը:

2017-նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ լքում է ՀՀԿ-ն, բայց շարունակելու է զբաղվել քաղաքականությամբ:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

98- Հռոմի կայսր Ներվայի մահից հետո կայսր է դարձել Տրայանոսը: 

1695 –Թուրքիայում  Ահմեդ 2-րդի մահից հետո սուլթան է դարձել Մուստաֆա 2-րդը:

1571 –ծնվել է  Իրանի շահ Աբբաս 1-ինը:

1585 —ծնվել է հոլանդացի գեղանկարիչ Հենդրիկ Ավերկամպը:

1621 —ծնվել է բրիտանացի գիտնական-բժիշկ Թոմաս Ուիլլիսը, որը հանդիսանում է անգլիական թունաբանության հիմնադիրներից մեկը:

1687 —ծնվել է հանրաճանաչ բարոկկո և ռոկոկկո ոճերի գերմանացի ճարտարապետ Իոհան Բալթազար Նեյմանը:

1731 —վախճանվել է իտալացի երաժշտական գործիքների վարպետ Բարտոլոմեո Քրիստոֆորին, որը հանդիսանում է դաշնամուրի ստեղծողը:

1756 – ծնվել է ավստրիացի հանրահայտ կոմպոզիտոր Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտը:

1826 —ծնվել է ռուս գրող Միխաիլ Սալտիկով-Շչեդրինը:

1832– ծնվել է անգլիացի գրող, նաև մաթեմատիկոս, փիլիսոփա և լուսանկարիչ, «Ալիսը Հրաշքների աշխարհում» աշխարհահռչակ գրվածքի հեղինակ Լուիս Քերոլը:

1901 –վախճանվել է  իտալիացի հանրահայտ կոմպոզիտոր Ջուզեպպե Վերդին:

1918– Ֆինլանդիայում սկսվել է քաղաքացիական պատերազմ:

1924 —տեղի է ունեցել Վլադիմիր Լենին թաղման արարողությունը:

1944 – Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ  «Հունվարյան կարկուտ» օպերացիայի արդյունքում ամբողջովին հանվել է Լենինգրադի բլոկադան: 

1948 —ԱՄՆ-ում վաճառքում հայտնվել են դյուրակիր մագնիտոֆոններ՝ Wire Recording մակնիշի, արժեքը 149 դոլլար:

1967-կնքվել է միջազգային պայմանագիր, ըստ որի սահմանվել են պետությունների կողմից տիեզերքի ուսումնասիրման և օգտագործման կանոնները, միևնույն ժամանակ տիեզերքը հայտարարվել է ամբող մարդկության հարստություն և արգելվել է այնտեղ տեղադրել միջուկային զենք: 

1973– Փարիզում կնքվել է խաղաղության համաձայնագիր, համաձայն որի ամերիկյան զորքերը պետք է դուրս բերվեն Վիետնամից, ինչով փաստացի ավարտվել է Վիետնամի պատերազմը:

1983 —ավարտվել է ամենաերկար ստորջրյա Սեյկան թունելի շինարարությունը, որի երկարությունը 53,85 կմ է և այն կապում է ճապոնական Հոնսյու և Հոկայդո կղզիները: 

1983 –վախճանվել է ֆրանսիացի դերասան Լուի դը Ֆյունեսը:

2010 – վախճանվել է ամերիկացի գրող Ջերոմ Դեյվիդ Սելինջերը:

2018 —վախճանվել է «IKEA» ընկերության հիմնադիր, շվեդ ձեռնարկատեր Ինգվար Կամպրադը:

2020-ուղղաթիռի վթարի հետևանքով զոհվել է լեգենդար ամերիկացի բասկետբոլիստ, 41-ամյա Կոբի Բրայանտը:

2055  —կլինի արևի մասնակի խավարում:

2074  —կլինի օղակաձև արևի խավարում:

2093 — կլինի արևի լրիվ խավարում:

Կ.Խաչիկյան



Որտեղ են գիշերելու քայլերթի մասնակիցները (տեսանյութ)Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասինԿեղտոտ ապատեղեկատվություն է, թե շարժմանը կարող են ուղղորդել. Սուրեն Պետրոսյան (տեսանյութ)Կարծում եմ՝ պատահական չէ, որ թուրքամետ ֆիլմը ցուցադրվում է հենց այս օրերին․ Արմեն ԱյվազյանՆախընտրական հարցումներով՝ ԱՄՆ նախկին նախագահ Թրամփին սատարողները 10 տոկոսով ավելին են, քան գործող նախագահ Բայդենին սատարողներըՄեր այս ընթացքը թող դառնա Անմահության երթ, վերադարձ մեր հայրերի ինքնությանն ու վերադարձ ճշմարտությանը․ Բագրատ ՍրբազանՄենք իրավունք չունենք խեղճանալու․ Բագրատ Սրբազանի խոսքը Հաղարծինի վանքում (տեսանյութ)Հայ պատգամավորները ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալի հետ հանդիպմանը բարձր են գնահատել գործակալության ներդրումը Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման գործումԱնվերապահ աջակցություն ենք հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը․ «Այլընտրանքային նախագծեր»«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե ԴավթյանԲայրամովն ու Ֆիդանը քննարկել են Բաքու-Անկարա դաշնակցային հարաբերություններըՀայոց Հայրապետը հորդորել է երիտասարդներին լինել միաբան, ամուր պահել սերը հայրենիքի նկատմամբՈգին հաղթելու է դուխին․ Արթուր ՎանեցյանԵկեղեցին իր պատմական առաքելության մեջ է՝ ազգապաշտպանության և ազգապահպանության․ Արմեն ԱշոտյանԲագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Իջևան (տեսանյութ)Ականջալուր եղեք Սրբազանին․ Քանի ուշ չէ, ականջալուր եղեք․ Հրանտ Մելիք-Շահնազարյան«Մենք պատրաստ ենք». երթին միացան Կոնսերվատորիայի ուսանողները (տեսանյութ)Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը երթով գալիս է Երևան․ ուղիղԱդրբեջանում ԱՄՆ դեսպանը մեկնաբանել է, թե ինչու չի մեկնում ՇուշիՔայլերթի մասնակիցները հասան Սևքար (տեսանյութ)Հեռու չէ այն օրը, երբ դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ կռիվ տվողները` ազատության մեջ. Տիգրան ԱբրահամյանՎրաստանի նախագահը կառավարությանը մեղադրել Է երկրի ընթացքը փոխելու համար Սահմանադրության վրա հարձակման մեջԱդրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև փոխշահավետ գործընկերություն է հաստատվել․ ԿոլոմինաՌԴ ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու նկատմամբՄայիսի 9-ին մենք Աստծո կամոք կլինենք Երևանում. Բագրատ Սրբազան. Լուսանկարներ Aysor.amՂազախստանը պատրաստ է բանակցելու համար հարթակ տրամադրել ոչ միայն Հայաստանին ու Ադրբեջանին, այլև Ռուսաստանին և Ուկրաինային․ ԴեսպանՆիկոլն ու Ալիևը ռազմական սադրա՞նք են պատրաստումԷջմիածնից քաղաքացիները միանում են դեպի Երևան քայլերթինԱռաջին կադրերը Կիրանցից մեկնարկած քայլերից (տեսանյութ)ՀՀ-ում ամուսնության նպատակով առևանգել են անչափահասի Պայքարը Կիրանցից պետք է տեղափոխել ԵրևանԾանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է Գերիների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող հանձնաժողովի քարտուղարի բացառիկ հարցազրույցըՈԻՂԻՂ. Հրատապ. Բագրատ Սրբազանը հայտարարեց ՝ տավուշցիների հետ գալիս են ԵրևանԱՄՆ-ում սկանդալ է ծագել ադրբեջանամետ կոնգրեսականի հետ Կիրանցն՝ այս պահին3 շաբաթ է ուշքի չենք գալիս․ «Ուրալ»-ի վթարից զոհված Ժոզեֆի մայրը պատմում է Բրազիլիայում ուժեղ ջրհեղեղի հետևանքով զոհվել է 39 մարդ. կան տասնյակ անհետ կորածներ Կոչումներ ստանալը մայիսի 28-ին կտեսնենք. Արշակ ԿարապետյանԹուրքիայում ավտոբուս է վթարվել․ կան զոհեր և վիրավորներ (տեսանյութ)ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ Փաստաբանների համար հարկերը կավելանան, վճարողը՝ հպարտ հարկատուն է լինելուՆախարարը հրաժեշտ կտա պաշտոնին. չի բացառվում նաև ձերբակալումըԶգուշացեք․ ջերմաստիճանի նվազում և կարկուտ է սպասվում60-ամյա Գարեգին Հ․-ն հիվանդանոցի ճանապարհին մահացավ Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնըՀայտնվել ենք մի իրավիճակում, երբ պետության ղեկավարի շահերը 100 տոկոսով հակասում են պետության շահին. ԲոզոյանԻնչպե՞ս ապականել դատական համակարգը. ձեռնարկ՝ Փաշինյանից Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի՝ Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու հայտարարությունը լրջորեն մտահոգել է գործող իշխանություններինՀնդկաստանը Հայաստանի համար արդիականացնում է ATAGS հրետանային համակարգը
Ամենադիտված