Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մինսկի խմբի «անատամ» կեցվածքի ֆոնին Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արտյոմ Բալասանովը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Փետրվարի 16-ին Մյունխենում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հետ: Փետրվարի 17-ին Մինսկի խումբը հայտարարություն է տարածել:

Նշվում է, որ համանախագահները նախարների հետ քննարկել են հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում ստեղծված իրավիճակը: Մինսկի խումբը վերահաստատել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ կարգավորման այլընտրանք չունի և կողմերին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել ինչպես տեղանքում, այնպես էլ հրապարակային հայտարարություններում և բնակչությանը նախապատրաստել խաղաղության և ոչ թե պատերազմի: Համանախագահները հակամարտող կողմերին նաև կոչ են արել խստորեն հետևել 1994-1995թթ. հրադադարի համաձայնագրին, որոնք հիմք են հանդիսանում ռազմական գործողությունները դադարեցնելու համար:

Համանախագահները շեշտել են, որ նախարարները պետք է պատրաստակամություն ցուցաբերեն և վերսկսեն համապարփակ բանակցությունները՝ որքան հնարավոր է շուտ կայուն կարգավորման հասնելու նպատակով:

Մինսկի խումբը կրկին անգամ հանդես է գալիս արդեն «շաբլոն» դարձած հայտարարություններով, որոնք չեն քննադատում Ադրբեջանի ագրեսիան, որը չի դադարում 2017թ.–ի առաջին իսկ օրերից։ Ամեն օր ԼՂՀ ՊԲ–ը հանդես է գալիս հայտարարություններով նշելով, թե ինչ զինատեսակներից է Ադրբեջանը կրակ արձագել հայ դիրքապահների ուղղությամբ։ Չի բացառվում է, որ այդպիսի կրակն ունի նաև «հետախուզական» բնույթ`պարզելու համար կրակակետերի դիրքերը, զինատեսակների առկայությունն ու միջազգային արձագանքը։

Ապրիլյան իրադարձությունները ցույց տվեցին, որ Բաքուն ականջալուր չի լինելու Մինսկի խմբի հայտարարություններին`Ադրբեջանը «հարմար» պահ որսաց և հարձակվեց`գրավելով մի շարք ռազմավարական նշանակության հենակետեր ու տարածքներ։ Միայն լուրջ ջանքերի ու մեծ զոհերի գնով հնարավոր եղավ կանխել ադրբեջանական զորքերի ծավալումը օպերատիվ և ռազմավարական խորության վրա։ Ադրբեջանը «հաջողություն» գրանցելու պարագայում շարժվելու էր դեպի Սարսանգի ջրամբար ու Քելբաջար–Մարտակերտ ճանապարհ, հարավում`մերձարաքսյան հարթավայրային, տանկերի համար հարմար ուղղությամբ շարժվեր դեպի Ասկերանի ու Հադրութի թիկունք, իսկ գլխավոր ու հիմնական ուղղությունն Աղդամի ուղղությունն էր, որտեղից մինչև Ստեփանակերտ մի քանի տասնյակ կմ է, ինչն արդի տեխնիկայի պայմաններում ուղղակի ոչինչ է։

Բաքուն «դասեր» քաղելով ապրիլյան քառօրյայից շարունակում է ակտիվորեն զինվել`բաց տեղեկատվական աղբյուրների տեղեկություններն անգամ խոսում են այն մասին`Իսրայելից Երկաթե գմբեթի գնումը, նոր, սեփական արտադրության զրահամեքենայի ցուցադրությունը, անօդաչուների սեփական արտադրության հիմնումը, Պակիստանից կործանիչների գնման մասին լուրերը, որ Ալիևը պատրաստվում է լայնածավալ պատերազմի։

Ինչ վերաբերվում է ապրիլյան իրադարձությունների կրկնություններին, ապա դա այլևս շատ բարդ է լինելու`հայկական առաջնագիծը ամրապնդվել է, բերվել է նոր տեխնիկա և սարքավորումներ, բարձրացվել է զգոնության աստիճանը։ Սակայն Ադրբեջանը շարունակելու է մանր սադրանքների ու «հյուծիչ» պատերազմի ռազմավարությունը`դիպուկահարների պատերազմ, ժամանակ առ ժամանակ կրկնվող դիվերսիոն խմբերի ներթափանցում, գնդակոծությունների`Արցախի տարբեր ուղղություններով`զոհեր պատճառելու ու հոգեբանորեն Արցախի ու ՀՀ–ի բնակչության վրա ազդելու համար`նրանց զավակները կանգնած են առաջնագծում։

Ադրբեջանը զինվում է թե ՌԴ–ի, թե հետխորհրդային մյուս երկրների ռազմա–տեխնիկական ներուժն`Ուկրաինա, Բելառուս, օգտագործելով։ Բացի հիմնական ռազմավարական գործընկերների`Թուրքիա, Իսրայել, Բաքուն փնտրում է նաև նոր գործընկերներ`Պակիստանը, որը ռազմական ներուժով շատ լուրջ երկիր է։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեկնում է Պակիստան, որտեղ կմասնակցի Տնտեսական համագործակցության կազմակերպության նիստին, փոխանցում է պակիստանյան Tribune թերթը։ Նշվում է, որ երկրների միջև ստորագրվելու են տնտեսական համաձայնագրեր, այդ թվում Պակիստան նավթի և գազի առաքման, ինչպես նաև ադրբեջանական ընկերությունների կողմից հեղուկ գազի տերմինալի շինարարության շուրջ։

Նախատեսվում է, որ Իլհամ Ալիևը կհանդիպի Մամնուն Հուսեյնի հետ ու կքննարկի երկրների միջև ռազմա–տեխնիկական համագործակցությունը։ Այս պահին Պակիստանը քննարկում է ադրբեջանական Azerspace-1 արբանյակն օգտագործելու հնարավորությունը։ Այդ մասին օրերս հայտարարել է Պակիստանում Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեն։ Ադրբեջանի առաջին արբանյակն ուղեծիր է դուրս բերվել 2013թ.–ին։ Azerspace-2–ի ուղեծիր դուրս բերելը նախատեսվում է իրականացնել 2017թ.–ին։

Պակիստանը նաև պատրաստ է Ադրբեջանի ռազմա-օդային ուժերն ապահովել JF-17 Thunder կործանիչներով: Այդ մասին Azeri Defence-ին հայտարարել է պակիստանյան աէրոնավիգացիոն համալիրի(Pakistan Aeronautical Complex Kamra) ղեկավար, ռազմա-օդային ուժերի մարշալ Արշադ Մալիքը, որը նշել է, որ իրենք սերտորեն համագործակցում են Ադրբեջանի ռազմա-օդային ուժերի հետ ու Պակիստանից կործանիչների առաքման հետ կապված որևէ խնդիր չկա: 
Ըստ Մալիքի` JF-17-ում հնարավոր է օգտագործել ռուսական, ինչպես նաև ՆԱՏՕ-ի երկրների արտադրության հրթիռներով: Մարշալը հավելել է, որ Իսլամաբադը պատրաստ է Բաքվի հետ կիսվել տեխնոլոգիաներով:

Թանկարժեք մետաղների գները նվազել են Կոչում և պաշտոն՝ 4 գյուղերը հանձնելու դիմաց «Հիմա փոքր Վարդանն է բոլորիս ուժ տալիս, եղբայրները խենթանում են նրա համար». Վարդան Կևորկովն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»Տավուշում ստեղծված իրավիճակը Փաշինյանի կողմից դիվանագիտական դաշտում թույլ տված սխալների հետևանքն է. Արշակ Կարապետյան1994թ. ադրբեջանական յոթ ինքնաթիռներ հարվածել են Ստեփանակերտին. պատմության այս օրը (23 ապրիլ)Տեղեկություններ կան, որ դիրքերից մեկը պատրաստվում են հանձնելԹշնամին տասնամյակների իր երազանքն իրականացնելու «հնարավորություն» է տեսել. «Փաստ»Իրավիճակը՝ ԿիրանցումԱՄՆ-ում նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել ենԲռնցքամարտի ԵԱ-ում ապրիլի 23-ին Հայաստանն ունի 3 մասնակից Հետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով. «Փաստ»Կայծակնային աճ՝ ռուբլու շուկայումՀայաստանում կարմրուկի դեպքերի թիվն աճել է․ նոր տվյալներ Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները ապրիլի 23-ի համար «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ»Միայն «դրսինները». «Փաստ»Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով. «Փաստ»Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը․ «Ժողովուրդ» Մեքենան ընկել է գետը, 14-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել էԱյսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ»Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը․ յուրիկների պակաս չի զգացվում․ «Հրապարակ» Թայվանում 6.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել․ «Ժողովուրդ» Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ»Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել․ «Հրապարակ» Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ․ «Ժողովուրդ» Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ» Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ» Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ»«Ինչո՞ւ եք շարունակում մնալ ՀԱՊԿ անդամ» հարցի պատասխանը ես չունեմ․ ՓաշինյանՀՀ-ն չի պատրասվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ ՓաշինյանՆիկոլ Փաշինյանը բրիտանական ԶԼՄ-ներին տրված հարցազրույցում թույլ տվեց խայտառակ և ծայրահեղ վտանգավոր դիվանագիտական սխալ․ Մեսրոպ ԱռաքելյանՎրաստանը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի՝ սահմանազատման հարցում ձեռք բերված պայմանավորվածություններըՄԹ պաշտպանական գծով կցորդի տեղակալը ԵՄ դիտորդների հետ այցելել է Խաչիկ համայնքՏավուշցիներից առաջ Փաշինյանի մոտ էին ԱԱԾ պետը, ոստիկանապետը, պաշտպանության նախարարըՀայտարարություն Հայաստանում ներքին իրավիճակի մասին Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել․ ՀԱՊԿ-ը հենց ինքն է արել իր հայտարարություններով ու գործողություններով և անգործությամբ․ Փաշինյանը՝ բրիտանական լրատվամիջոցներինՌուս խաղաղապահները ուղևորվել են Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար. ԱԽ քարտուղարԱվարտվել է Մհեր Գրիգորյանի և Տավուշի բնակիչների հանդիպումըԱկանազերծման աշխատանքների շրջանակում պայթյուններ կլինեն. ՀՀ ՊՆՌուս խաղաղապահների դուրսբերումը Ղարաբաղից համապատասխանում է տարածաշրջանում առկա իրողություններին. ԿրեմլԱռաջին անգամ ՀՀ-ն մասնակցում է ԵՄ անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների համաժողովին․ ՍիմոնյանՌուս խաղաղապահների շարասյունը ԼՂ-ից շարժվել է ՀայաստանՄիրզոյանն ու Կլաարը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման վերջին զարգացումներինԱրվեստի գործիչներից ովքեր են միացել տավուշցիների շարժմանը (տեսանյութեր)Մինչ այս պահը Ցեղասպանության միջոցառումների կազմակերպման հանձնաժողով չի ձևավորվելԲաքուն գոհ է, թե ինչպես են լուծվում տարածաշրջանում անվտանգության հարցերը․ Ալիևը՝ ՊուտինինՎարչապետ Փաշինյանն ընդունել է Տոյվո ԿլաարինԻշխանությունների ներկայացուցիչներն ու նրանց ձայնակցողները արշավ են ձեռնարկել Հայ Եկեղեցու և Տավուշի թեմի առաջնորդի նկատմամբ, ով հանդես է գալիս հայրենիքի անվտանգության պաշտպանության մտահոգությամբ
Ամենադիտված