Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ծառուկյան» դաշինքի Երևանի քաղաքապետի թեկնածուն կլինի «Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այսօր հրապարակվեց ՀՀ ԱԺ ընտրության մասնակից «Ծառուկյան» դաշինքի համամասնական ցուցակը, որում, սակայն բացակայում էր «Միասնություն» համազգային շարժման ղեկավար Արման Վարդանյանի անունը, որը դաշինքի ստեղծման գործում բավականին ակտիվ էր:

Վարդանյանի բացակայության վերաբերյալ aravot.am-ը պարզաբանում է խնդրել «Ծառուկյան» դաշինքի համամասնական ցուցակի երրորդ համար, ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանից:

-Տիկին Զոհրաբյան, ո՞րն է լինելու «Միասնության» դերը «Ծառուկյան» դաշինքի շրջանակներում և, մասնավորապես, շարժման ղեկավար Արման Վարդանյանի գործոնն այդ դաշինքում:

– «Միասնություն» համազգային շարժումը մեր գործընկերն է: Մենք, քանիցս, ասել ենք, որ կարևորում ենք մեր երկրում և, առհասարակ, քաղաքական դաշտում առողջ, ճիշտ և գրագետ սերնդափոխությունը: Եթե քաղաքական միավորումներում առողջ և գրագետ սերնդափոխություն չկա, այդ քաղաքական ուժերի ապագան ուղղակի տորպեդահարվում է: Արման Վարդանյանը դեռևս նախորդ ավագանու ժամանակներից՝ ղեկավարելով ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը, մեզ հետ ճանապարհ անցած գործընկեր է և շատ ակտիվ դերակատարում է ունենալու թե՛ այս փուլում՝ խորհրդարանական ընտրություններին, թե՛, վստահաբար կարող եմ ասել, առաջիկայում՝ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ: Մայիսի 14-ն արդեն նշանակված է Երևանի ավագանու ընտրություն, և մենք սահուն կերպով խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո մտնելու ենք ընտրական երկրորդ փուլ: Ես Ձեզ ասեմ, որ և՛ դաշինքի ներսում, և՛ անձամբ Գագիկ Ծառուկյանի հետ եղել են քննարկումներ, և մեր մոտեցումն այն է, որ Արման Վարդանյանը Երևանի ավագանու ընտրություններին, լինելով մեր ֆավորիտը, գլխավորի «Ծառուկյան» դաշինքի ավագանու նախընտրական ցուցակը:

– Ի՞նչ նշաձող է սահմանել «Ծառուկյան» դաշինքը ապրիլին՝ խորհրդարանական, իսկ մայիսին՝ ավագանու ընտրություններում:

-Ընդհանրապես, Գագիկ Ծառուկյանը ցանկացած ոլորտում մեկ կարգախոս ունի՝ միայն հաղթանա՛կ, հաղթանա՛կ հանուն ժողովրդի: Բոլոր ոլորտներում մեր կարգախոսը եղել է հաղթանակը, քաղաքականության մեջ ևս մենք սահմանել ենք ամենաբարձր նշաձողը՝ հաղթանա՛կ, հաղթանա՛կ հանուն ժողովրդի բարեկեցության, հանուն արժանապատիվ, անվտանգ, կայուն ու խաղաղ Հայաստանի եւ Արցախի:

 

ԱԺ բոլոր պատգամավորներին և խմբակցություններին կոչ ենք անում գործող վարչախմբի ղեկավարի նկատմամբ սկսել անվստահության գործընթաց․ «Հայաքվե»Միհրան Պողոսյանն ընդվզման կոչ է անումՏարածքային փոփոխությունների հարցը կարող է լուծվել բացառապես հանրաքվեով․ ԴանիելյանՊետք է կարողանան այլ տեղերում էլ ինքնակազմակերպվել, պարալիզացնել ճանապարհները․ ՊետրոսյանՏավուշցիները բացեցին ճանապարհը․ գյուղերի վարչական ղեկավարները կհանդիպեն Մհեր Գրիգորյանի հետԽոշտանգված Սամվել Վարդանյանը հստակ ցույց է տվել դեպքի վայրը, տեսագրություն պահպանված չէ. Ռուբեն ՄելիքյանՄատով հետս չխոսաս. վիճաբանություն՝ Վահե Ղազարյանի և պահեստազորի գնդապետի միջև (տեսանյութ)Ոստիկանների միջամտությամբ՝ փորձ է արվում բացել միջպետական ճանապարհը, ցրել բողոքի ակցիանՀայաստանի և Ադրբեջանի միջև երեկվա պայմանավորվածությունը վերացնում է խաղաղության համաձայնագրի ճանապարհին մեծ խոչընդոտը․ Գերմանիայի ԱԳՆԷս հատվածում տներ կան, որ անցնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ. Գառնիկ ԴանիելյանՊուտինի հետ հանդիպում կլինի, թե երբ, Փաշինյանն այս պահին չի կարող ասել«Իզվեստիա» թերթի թղթակից Սեմյոն Երյոմինի մահը նպատակաուղղված սպանություն է․ ԿրեմլԲորիսի անհայտ ճակատագրից 5 ամիս անց ծնվել է որդին Փաշինյանը Ալիևի դեսպանի կարգավիճակով սպառնում է հայ ժողովրդին, եթե չանենք կլինի պատերազմ. Սուրենյանց Սամվել Վարդանյանը հստակ ցույց է տվել վայրը, որտեղ խոշտանգման է ենթարկվել․ փակ տարածք է Մահացել է «Իզվեստիայի» ռազմական թղթակիցը Դիվանագիտական դաշտում սխալ թույլ տալը կարող է լինել ճակատագրական, մանավանդ Հայաստանի համար. Արշակ Կարապետյան Բաքվում տղան խանդի պատճառով սպանել է սիրելիին. մանրամասներ ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ «BMW» է այրվել Նուբարաշենում դի է հայտնաբերվել․ ի՞նչ է հայտնիԻրավական առումով հակասություն կա նոյեմբերի 9-ի և այս փաստաթղթերի միջևԷդվարդ Ղազարյանի «Ճանապարհ դեպի Լաչին» ֆիլմն արժանացել է «Սուրբ Աննա» փառատոնի ժյուրիի դիպլոմի Վարչախումբը մոռացել է հայ ռազմագերիներինՄարմնամարզիկ Վահագն Դավթյանը նվաճեց Փարիզի ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր Էդ սահմանն արյունովա գծած․ Կիրանցի բնակիչԿարճատև անձրև և ամպրոպ․ ինչ եղանակ կլինի Ռուսական հենակետերը Տավուշից դուրս կբերվեն (տեսանյութ) Էս կախիչից էրեխեքը վերարկուները կախեցին, արագ պատը մաշելու ա. Փաշինյանը` նորակառույց դպրոցում Այս պահին չափագրումներ են իրականացնում, որպեսզի քանդեն Կիրանց գյուղի տները․ Գառնիկ ԴանիելյանՓաշինյանը խոստովանում է իր ձախողումը Մեծաքանակ զենք-զինամթերք է հանձնվել (տեսանյութ)56-ամյա Արթուր Մակաչյանի դին եղել է հոշոտվածԴրամահավաք՝ Արցախի մշակույթի պահպանման համար ՀՀ «ժողովրդավարությունն» Արևմուտքի և Թուրքիայի սիրախաղում Ինչպես խաբել տավուշցիներին. համառոտ ձեռնարկ՝ Նիկոլ ՓաշինյանիցՈՒՂԻՂ․ Գերլարված իրավիճակ Տավուշում․ Ոսկեպարի, Բաղանիսի և Կիրանցի բնակիչների բողոքը 44 օրյա պատերազմի մասնակցի 11-ամյա քույրը օգնության կարիք ունի․ արյուն է պետքԳյուղերը կկանգնեն, խնդիրը կլուծվի․ Սուրեն Պետրոսյան Անվտանգային երաշխիք չկա․ կա՛մ եկեղեցին են քանդելու, կա՛մ տունը Այսօր ջուր չի լինելուԼեռնային Ղարաբաղ. Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանը մեղադրում է Ադրբեջանին «էթնիկ զտումների» մեջ Ադրբեջանին է հանձնվելու սահմանագոտում իշխող բարձունքները․ Ոսկան Սարգսյան«Էս երկրում կամ մենք պիտի ապրենք, կամ իրենք»․ Բագրատ Սրբազան Ի՞նչն է անհանգստացնում Ֆրանսիային. Ադրբեջանը ոտնձգություն է կատարում Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ. «Փաստ»Սարատովում կայացել է «Նազանի» հայկական պարի համույթի հաշվետու համերգը Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրաԻնչո՞ւ են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. «Փաստ»Ուղիղ․ Լարված իրավիճակ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում Տղան վիճել է հոր հետ՝ ապա դանակահարել և սպանել Առողջապահության նախարարին ենթակա հիմնարկը նրան է դատի տվել․ «Հրապարակ»
Ամենադիտված