ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Չեմ տրվելու սադրանքների, չեմ տեղափոխվելու հուզական դաշտ»․ Վարուժան Բաբաջանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հարգելի գործընկերներ.
Տեղեկացնում եմ, որ ''Ծառուկյան'' դաշինքի տարածքային ռեյտինգային ցուցակով, որպես անկուսակցական, մասնակցելու եմ խորհրդարանական ընտրություններին` առաջադրվելով թիվ 13 ընտրատարածքում (Տավուշ):
Մշտապես բնակվելով Տավուշի մարզում` Նոյեմբերյան քաղաքում, շատ լավ եմ պատկերացնում, թե առաջիկայում ինչպիսի մարտահրավերների եմ բախվելու` մարզում լուրջ փոփոխություններ իրականացնելու համար, միաժամանակ ամբողջովին գիտակցում եմ ստանձնելիք պարտավորություններս ու պատասխանատվությունս:
Գագիկ Ծառուկյանի հետ երկար ենք զրուցել զարգացման ռազմավարության և մարտավարության մասին, և մեր տեսակետները լիովին համընկել են: Շատ կարևոր է, որ մեր քննարկումների առանցքում եղել է ոչ թե այն, թե ինչպես ստանանք հասարակության քվեները, այլ այն, թե ինչ ենք անելու ընտրություններից հետո, որպեսզի քաղաքացիները չփոշմանեն տրված քվեների համար:
Իսկ դրա համար հարկավոր է աշխատել: Հատկապես մարզերում դա ամենօրյա, ամենժամյա աշխատանք պետք է լինի: Մարզի բնակիչը ամեն պահի պետք է զգա իր պատգամավորի ներկայությունը մարզի հասարակական, քաղաքական, տնտեսական, մարզական, մշակութային կյանքում: Մարզի պատգամավորը պետք է բնակիչների համար հասանելի լինի, կոտրի չինովնիկական տարածված կարծրատիպերը:
Քարոզարշավի ընթացքում մյուս թեկնածուների հետ վարելու եմ քաղաքական հարգալից դիսկուրս, չեմ տրվելու սադրանքների, չեմ տեղափոխվելու հուզական դաշտ: Քաղաքականության մեջ ունեմ իմ հստակ նպատակներն ու մոտեցումները, լիովին տեղավորվում եմ պրովինցիալ պատգամավորի կենսակերպի մեջ, իմ մարզը ճանաչում եմ գրեթե ամբողջությամբ:
Աջակցության և համագործակցության առաջարկները կընդունեմ երախտագիտությամբ...
Բարի երթ...

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular