ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (06 հունվար)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Հայ Առաքելական Եկեղեցու կողմից հաստատված տոմարով Հայաստանում՝ Սուրբ Ծնունդ, Իսլանդիա՝  Յոլի օր, Յամայկա՝ Մարունների օր, Լեհաստան՝  Երեք արքաների տոն:


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1198- թագադրվել է Կիլիկիայի թագավոր Լևոն Բ-ն։
1888 – ծնվել է դերասան Վահրամ Փափազյանը:
1896 –ծնվել է  գուսան Հավասին (Արմենակ Մարկոսյան):
1899 –ծնվել է լրագրող, պատմաբան Հատիկ Ազիզյանը:
1912 –ծնվել է հայ թարգմանիչ, բանասեր Արբուն Տայան։
1928 –ծնվել է քաղաքական և պետական գործիչ Հենրիկ Ազատյանը:
1937 —ԽՍՀՄ-ում տեղի է ունեցել երկրորդ համամիութենական մարդահամարը:
1974 –վախճանվել է արձակագիր, լրագրող Վարդան Ատրյանը, որի անունով է կոչվում Նոյեմբերյանի թիվ 2 դպրոցը։
1992- Արցախը հանրաքվեի միջոցով ընդունել է իր անկախության հռչակագիրը։
-Թբիլիսիում իշխանությունը անցել է Ռազմական խորհրդին, Զվիադ Գամսախուրդիան փախել է Հայաստան:
1994-Արցախյան պատերազմի ժամանակ ադրբեջանական բանակը գրավել է Հորադիզ կայարանը:
2008- վախճանվել է Հնչակյան կուսակցության ճանաչված գործիչ, արևելագետ Եղիա Նաճարյանը:
2011- վախճանվել է աշխարհահռչակ դիրիժոր Օհան Դուրյանը:
2022- Կառավարության որոշմամբ ՀԱՊԿ-ի շրջանակներում  ՀՀ ԶՈւ ստորաբաժանում է ուղարկվել Ղազախստան խաղաղապահ գործողություններ իրականացնելու նպատակով:


ԱՇԽԱՐՀՈՒՄ


563 —կրկնակի անգամ օծվել է Կոնստանտինապոլիսի Սուրբ Սոֆիայի տաճարը, որը վնասվել էր 557 թվականի երկրաշարժից:
1412 –ծնվել է Ֆրանսիայի ազգային հերոսուհի Ժաննա դ'Արկը:
1579 —կնքվել է Արրայան ունիան, որով իսկ սկսվել է Հոլլանդիայի միավորումը:
1822- ծնվել է գերմանացի գործարար և հնագետ, Տրոյայի հետազոտող Հենրիխ Շլիմանըը։
1852 –վախճանվել է ֆրանսիացի մանկավարժ, գյուտարար՝ Բրայլի այբուբենի հեղինակ Լուի Բրայլը։
1896- տեղի է ունեցել «Գնացքի ժամանումը Լա-Սյոտի կայարան» ֆիլմի ցուցադրությունը, որը  համարվում է առաջին կինոնկարը։
1902 – վախճանվել է նորվեգացի նկարիչ, բնապատկերների վարպետ Լարս Հերտերվիգը ։
1912- Նյու Մեքսիկոն դարձել է ԱՄՆ-ի 47-րդ նահանգը։
1938- ծնվել է իտալացի աշխարհահռչակ երգիչ, երգահան, դերասան, ռեժիսոր և հեռուստահաղորդավար Ադրիանո Չելենտանոն։
1943- խորհրդային Կարմիր բանակում գործածության մեջ են մտցվել ուսադիրները։
1946- ծնվել է անգլիացի նշանավոր երգիչ, պոետ, կիթառահար և նկարիչ, Փինք Ֆլոյդ խմբի հիմնադիր Սիդ Բարրեթը։
1955- ծնվել է անգլիացի ճանաչված դերասան Ռոուեն Ատկինսոնը, որը հայտնի է միսթր Բին բեմական կեղծանվամբ։
1986 –ծնվել է ռուս սուպերմոդել Իրինա Շեյքը։
2021-ԱՄՆ-ում տեղի է ունեցել Կապիտոլիումի գրավումը: Նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցները 2020 թվականի նախագահական ընտրությունները անվավեր համարելու պահանջով ներխուժել են Կապիտոլիում:

Կ.Խաչիկյան

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular