ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՆՈՐ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ երեկ տեղի ունեցած պայթյունից. ինչ են պատմում բնակիչները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՎԻԴԵՈ

Լեռնանիստում մթերային խանութի փլուզման հետեւանքով տուժածներին առաջին օգնությունը ցուցաբերողներից է եղել խանութի հարեւանությամբ ապրող Բարեղամ Խաչատրյանը: NEWS.am-ի հետ զրույցում նա պատմեց, որ առավոտյան բարձր ձայն է լսել եւ տան պատուհանից դուրս նայելուց հետո տեսել, որ խանութն ամբողջությամբ փլուզված է:

«Առավոտյան նստած էի տանը, ձայներ լսեցի, պատուհանից դուրս նայեցի, տեսա՝ փոշի, խանութ չկա: Մենք հարեւաններով մեր հնարավորության սահմանում փորձեցինք օգնել, առաջինը սեփականատիրոջ փոքր տղային՝ Արթուրին հանեցինք, հետո Սաքոյին եւ Տաթեւիկին, ձեռքով փլատակների տակ մնացածներին հնարավոր չէր հանել, արեցինք ինչ կարող էինք, հետո փրկարարները եկան, մահացածներին հանեցին»,-պատմեց նա:

Բարեղամ Խաչատրյանը նշեց, որ Շտապօգնությունն ու փրկարարները ահազանգից միայն 1 ժամ անց են հասել դեպքի վայր, չնայած ինքը խնդրել զգուշացրել է, որ շատ տուժածներ կան՝ շտապ հասնեն դեպքի վայր. «Անմիջապես հեռախոսը վերցրի, զանգեցի Շտապօգնություն, փրկարար ծառայություն, բայց շատ ուշ եկան: Խնդրեցի, ասացի՝ շատ տուժածներ կան, շուտ եկեք, բայց ուշ եկան՝ մոտ մի ժամ անց, քանի հնարավորություն ունեմ, ասեմ՝ շատ վատ են աշխատում»:

Նշենք, որ ԱԻՆ-ից տեղեկացրել են, որ խանութը փլուզվել է պայթյունի հետեւանքով, թե ինչ պայթյունի մասին է խոսքը, պաշտոնապես մանրամասներ դեռեւս չեն հաղորդվում: ԱԻՆ-ի տեղեկատվության եւ հասարակայնության կապերի վարչությունից նշեցին, որ ահազանգն ստացվել է ժամը 10.11-ին, եւ փրկրարաները դեպքի վայրում են եղել 17 րոպե անց՝ 10.28-ին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular