ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 28 դեկտեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Կինոյի համաշխարհային օր, Իսպանիա՝ Ծիծաղի օր, Ռուսաստան՝ Կալմիկ ժողովրդի դեպորտացիայի զոհերի հիշատակի օր:


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ


1895- վախճանվել է  բառարանագիր  Հովհաննես Հյունքյարպեյենտյանը:
1920-ԽՍՀՄ-ում ընդունվել է հողի մասին դեկրետը:
1908 –ծնվել է բանաստեղծ Արսեն Հովհաննիսյանը։
1915 –ծնվել է արձակագիր, մանկավարժ, մշակութային գործիչ Սարգիս Աբրահամյանը։
1928– վախճանվել է ազգությամբ հայ, ռուսաստանցի նկարիչ, արվեստի տեսաբան Գեորգի Յակուլովը:
1948– վախճանվել է նշանավոր քանդակագործ Հակոբ Գյուրջյանը:
1958 –ծնվել է ճարտարապետ Արտակ Ղուլյանը։
1994- նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի նախաձեռնությամբ  կուսակցությունների վերաբերյալ օրենքը խախտելու մեղադրանքով կասեցվել է ՀՅԴ-ի գործունեությունը:
2002- երեկոյան Երևանում սպանվել է Հայաստանի Հանրային հեռուստատեսության և  ռադիոյի խորհրդի նախագահ Տիգրան Նաղդալյանը: Անհայտ մարդասպանը 36-ամյա լրագրողի վրա ատրճանակից կրակ է բացել Զաքյան փողոցում այն պահին, երբ նա դուրս է եկել իր ծնողների տնից:
2007-ավարտվել է  մայրաքաղաքի Բաղրամյան - Կասյան – Կիևյան և Բաղրամյան - Օրբելի տրանսպոտրային հանգույցների շինարարությունը:
2011-Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան վանքում մոտ 100 հայ առաքելական և հույն ուղղափառ հոգևորականներ ծեծկռտուք են սկսել բռունցքներով ու ցախավելներով: 2014 - վախճանվել է քաղաքական գործիչ, Հայ Հեղափոխական Դաշնակցության անդամ Վահան Հովհաննեսյանը:
2015- Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը Հայաստանի օգտին լրտեսության և դավաճանության մեջ մեղադրվող 54-ամյա հայտնի լրագրող Ռաուֆ Միրկադիրովին դատապարտել է 6 տարվա ազատազրկման:
2020- Ադրբեջանի եւ Հայաստանի միջև գերիների հերթական փոխանակումն է տեղի ունեցել, որի արդյունքում գերևարված երկու ադրբեջանցի է հանձնվել Բաքվին, և չորս հայ Երևանին:


ԱՇԽԱՐՀՈՒՄ


1065 —Լոնդոնում օծվել է Վեստմիստերյան աբբայությունը:
1612– Գալիլեո Գալիլեյը առաջին անգամ դիտարկել է Նեպտուն մոլորակը:
1619 —ծնվել է ֆրանսիացի գրող և լեկսիկոգրաֆ Անտուան Ֆյուրտները:
1798 —ծնվել է անգլիացի աստղագետ, Շոտլանդիայի առաջին թագավորական աստղագետ Թոմաս Ջեյմս Հենդերսոնը:
1810 —փոթորիկի հետևանքով Իռլանդիայի ափերի մոտ խորտակվել է այդ ժամանակ ամենախոշոր բրիտանական «էլիզաբեթ» նավը, որի արդյունքում զոհվել է 400 մարդ:
1856 —ծնվել է ԱՄՆ-ի 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնը:
1869– ԱՄՆ-ի Օհայո նահանգում Ուիլյամ Սեմպլեի կողմից արտոնագրվել է մաստակը (ծամոն): 
1895– Փարիզի Կապուցինների ճեմուղու «Գրան կաֆե» նկուղում Լյումիեր եղբայրները իրականացրել են առաջին հրապարակային վճարովի կինոսեանսի ցուցադրությունը, ցուցադրվել է 10 կինոնկար, ընդհանուր 20 րոպե տևողությամբ:
1895– Վիլհելմ Ռենտգենը հայտարարել է ռենտգենյան ճառագայթների հայտնաբերման մասին:
1908– Միջերկրական ծովում (էպիկենտրոնը` Ապենինյան թերակղզու և Սիցիլիայի միջև գտնվող Մեսինյան նեղուցում) տեղի է ունեցել երկրաշարժ, որի հետևանքով ըստ տարբեր հաշվարկների զոհվել է 100 000-200 000 մարդ:
1943 —ԽՍՀՄ գերագույն խորհրդի որոշմամբ ներքին զորքերի կողմից իրականացվել է կալմիկ ժողովրդի դեպորտացիա Սիբիր և Հեռավոր Արևելք, աքսորվել է 91 919 մարդ:
1964 —Սկսվել է Բիզյաի ճակատամարտը, որտեղ  Հարավային Վիետնամի Ազատագրման Ազգային Ճակատի զորքերը հաղթել են հարավվիետնամական կառավարական զորքերին:
1968 —իսրաելական հատուկ ուժերը Բեյրութի միջազգային օդանավակայանում ոչնչացրել են 14 ուղևորատար օդանավ:
1973 —Փարիզում հրատարակվել է Սոլժենիցինի  «Արխիպելագ ԳՈՒԼԱԳ» վեպ-հետազոտությունը:
1999 —Թուրքմենիայում Սապարմուրադ Նիյազովը հայտարարվել է Թուրքմենիայի ցմահ նախագահ:
2007– Նեպալը դարձել է Ֆեդերատիվ Դեմոկրատական Հանրապետություն:
2014 —Յավանյան ծովում վթարի է ենթարկվել  Indonesia AirAsia  ընկերության Airbus A320 ուղևորատար ինքնաթիռը, զոհվել է 162 մարդ:


Կ.Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular