ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 26 դեկտեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Ավստրիա, Մեծ Բրիտանիա, Նոր Զելանդիա, Կանադա, Կիրիբատի և Նաուրու՝ Նվերներ տալու օր, Ռուսաստան՝ Հակաօդային պաշտպանության զորքերի օր, Սլովենիա՝ Անկախության և միասնության օր, ԱՄՆ՝ Կվանզաաի օր (աֆրոամերիկացիների ծննդյան փառատոն):


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ


424- հայոց կաթողիկոս Սահակը պարսկական արքունի դիվանում հայտնաբերել է Գահնամակը և այդ օրը հայտարարվել է Հայ Ազնվականության տոն:
1879– ծնվել է մեծանուն երգահան, խմբավար, հայկական ազգային օպերայի հիմնադիր Արմեն Տիգրանյանը:
1909– ծնվել է գենետիկ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրանտ Բատիկյանը:
1918-  հայ-վրացական պատերազմի ընթացքում  ավարտվել է գերմանական զորքերի դուրս բերումը Վրաստանից:
1965- ծնվել է հայտնի սասունցի ազգագրագետ Մարոն՝ Երազիկ Մարտիրոսյանը:
1982 - ծնվել է ռուսաստանցի հայ շախմատիստ, գրոսմայստեր Արթուր Գաբրիելյանը:
1991– պաշտոնապես դադարել է գոյություն ունենալ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միությունը, Հայաստանը և Թուրքմենիան հաստատել են բելովեժյան համաձայնագիրը: Հայաստանը դարձել է ԱՊՀ երկրներից մեկը:
1993- ռուսական ավիաուղիների  Ан-26 ինքնաթիռը վթարվել է Գյումրիում վայրէջքի ժամանակ, զոհվել է 35 մարդ:
2004- Նուռնուս և Նոր Հաճըն երկութաղին կայարանների միջև վթարվել է շոգեքարշը՝ շրջվել է, որի արդյունքում երեք մարդ զոհվել և երկուսը վիրավորվել են:
2008-նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ստեղծվել է Uևանա լճի հիմնահարցերի հանձնաժողով:
2010– վախճանվել է թատրոնի և կինոյի նշանավոր դերասան Կիմ Երիցյանը:
2013 -վախճանվել է  քաղաքական և պետական գործիչ Հենրիկ Ազատյանը:
2014 -վախճանվել է դերասան Կարեն Ջանգիրովը:
2020- վախճանվել է մանկագիր Սուրեն Մուրադյանը:


ԱՇԽԱՐՀՈՒՄ


1530 —վախճանվել է Մեծ Մոնղոլների պետության հիմնադիր, ուզբեկական և հնդկական թագավոր Զահարեդդին Մուհամմեդ Բաբուրը:
1664 —ծնվել է բարոկկոյի դարաշրջանի գերմանացի ոսկերիչ Իոհան Մելխիոր Դինգլինգերը:
1820 —վախճանվել է ֆրանսիացի քաղաքական և պետական գործիչ Ժոզեֆ Ֆուշեն: 1825 —Ռուսաստանի գահ է բարձրացել Նիկոլայ 1-ին ցարը, որի երդման արարողության ժամանակ  Պետերբուրգի Սենատի հրապարակում սկսվել է դեկաբրիստների ապստամբությունը:
1831– Միլանում կայացել է Վինչենցո Բելլինիի «Նորմա» նշանավոր օպերայի պրեմերան:
1890 – վախճանվել է գերմանացի գործարար և հնագետ Հենրիխ Շլիմանը:
1893 —ծնվել է Չինաստանի սոցիալիստական հեղափոխության առաջնորդ և Չինաստանի ղեկավար Մաո Ցզեդունը:
1896 -վախճանվել է գերմանացի Ֆիզիոլոգ և փիլիսոփա, պրոֆեսոր Էմիլ Դյուբուա Ռեյմոնը:
1939 —թուրքական էրզինջան քաղաքում տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ, որի արդյունքում զոհվել է մոտ 39 հազար մարդ:
1941 —Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ սկսվել է Կերչ-Ֆեոդոսյան դեսանտային օպերացիան:
1946 —Լաս-Վեգասում բացվել է հանրահայտ բանդիտ Բագսի Սիգալի կառուցած «Ֆլամենգո» հյուրանոցը և այդ օրվանից Լաս-Վեգասը սկսել է վեր ածվել խաղային համաշխարհային մայրաքաղաքի:
1949 —ծնվել է թատրոնի և կինոյի ռուս արտիստ, երգիչ Միխաիլ Բոյարսկին:
1972– վախճանվել  է ԱՄՆ-ի 33-րդ նախագահ Հարի Թրումենը:
1975 —սկսվել է շահագործվել խորհրդային գերձայնային  «Ту-144» ուղևորատար օդանավը:
1977– վախճանվել է ամերիկացի նշանավոր կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Հովարդ Հոուքսը:
2003 —Իրանի Բամա տարածքում տեղի է ունեցել  Ռիխտերի սանդղակով 6,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որը բերել է տասնյակ հազարավոր մարդկանց մահվան:
2004– Հնդկական օվկիանոսում տեղի է ունեցել ավերիչ երկրաշարժ և ցունամի, որի հետևանքով զոհվել է մոտ 230 000 մարդ:
2006 - վախճանվել է ԱՄՆ-ի 38–րդ նախագահ Ջերալդ Ֆորդը:
2009-վախճանվել է Rocher բնական կոսմետիկ միջոցների ստեղծող Իվ Ռոշերը:
Կ.Խաչիկյան

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular