Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 22 դեկտեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-  Հայաստան, Ուկրաինա, Բելառուս, Ռուսաստան, Ղազախստան և Ղրղզստան` Էներգետիկայի օր, Ուկրաինա՝ Դիվանագիտական ծառայության օր։


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ


1790– Ռուս-թուրքական պատերազմի ընթացքում Ռուսական կայսրության զորքերը Ալեքսանդր Սուվորովի հրամանատարությամբ սկսել են Իզմայիլ քաղաքի պաշարումը, որտեղ կենտրոնացված են եղել Օսմանյան կայսրության մեծաքանակ զորքեր:
1800 – Պավել 1-ինը ստորագրել է Վրաստանը Ռուսաստանին միացնելու մանիֆեստը։
1882– ծնվել է գրականագետ, պրոֆեսոր Արսեն Տերտերյանը:
1914-Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կովկասյան ճակատում տեղի է ունեցել Սարիղամիշի ճակատամարտը, որի արդյունքում կանգնեցվել է թուրքական հարձակումը:
1915 –ծնվել է բանաստեղծուհի, թարգմանչուհի Մարո Մարգարյանը։
1920 —Մոսկվայում բացվել է Համառուսաստանյան Խորհուրդների 8-րդ համագումարը, որի ժամանակ ընդունվել է էլեկտրաֆիկացման ԳՈԷՌԼՈ-ի պլանը։
1941– վախճանվել է կենսաքիմիկոս, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հակոբ Հովհաննիսյանը:
1972– վախճանվել է գրող, բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ Մկրտիչ Արմենը։
1991- Ստեփանակերտում հայկական ինքնապաշտպանական ուժերը զինաթափ են արել ԽՍՀՄ 81-րդ օպերատիվ գունդը և առգրավել 967 միավոր հրաձգային զենք, 10 միավոր զրահատեխնիկա և մի քանի բեռնատարներ։
1994-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Կոլումբիայի հետ։
2006-հայազգի բռնցքամարտիկ, IBF վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը Գերմանիայում ճանաչվել է տարվա բռնցքամարտիկ:
2011- Գյումրի – Երևան երթուղին սպասարկող մարդատար միկրոավտոբուսը Լանջիկ – Մարալիկ ճանապարհահատվածում շրջվել է, ուղևորներից մեկը զոհվել է, վնասվածքներ են ստացել  11 մարդ։
2020- Եռօրյա սգի ավարտից հետո վերսկսվել են վարչապետի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաները ամբողջ հանրապետությունով մեկ:
2021- Երևանի ավագանու արտահերթ նիստում քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն են հայտնել և քվեարկությամբ նոր քաղաքապետ ընտրել փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանին:


ԱՇԽԱՐՀՈՒՄ


1603 —Ահմեդ 1-ինը դարձել է Օսմանյան կասրության նոր սուլթան։
1666 —վախճանվել է իտալացի գեղանկարիչ Գվերչինոն (Ջովանի Ֆրանչեսկո Բարբիերի)։
1723 —ծնվել է գերմանացի կոմպոզիտոր և երաժիշտ, վիոլա դե գամբայի վրա վիրտուոզ կատարող Կարլ Ֆրիդրիխ Աբելը։
1857 —Ռուսաստանում թողարկվել է առաջին փոստային նամականիշը։
1872 —ծնվել է ֆրանսիացի անասնաբույժ, մանրէաբան և իմունաբան Քամիլ Գերենը, որը հանդիսանում է ԲՑԺ հակատուբերկուլյոզային պատվաստանյութի ստեղծողներից մեկը։
1858– ծնվել է իտալացի մեծանուն երգահան Ջակոմո Պուչինին:
1876 —ծնվել է իտալացի գրող, բանաստեղծ, ֆուտուրիզմի հիմնադիր Ֆիլիպպո Տոմմազո Մարինետտին։
1885 —Իտո Հիրոբումին դարձել է Ճապոնիայի առաջին վարչապետը։
1894– սկսվել է բարձրաստիճան պաշտոն զբաղեցնող ֆրանսիացի սպա Ալֆրեդ Դրեյֆուսի գործը, որը մեղադրվել է Գերմանական կայսրության համար լրտեսելու մեջ:
1911 —ծնվել է ամերիկացի սիրողական աստղագետ Գրոուտ Ռեբերը, որը հանդիսանում է ռադիոաստղագիտության հիմնադիրներից մեկը։
1917 —հիմնադրվել է ԴԻՆ-ը (գերմաներեն  Deutsches Institut für Normung), որը ISO ստանդարտացման  գերմանական կազմակերպություն է և ISO-ի ազգային օրգանն է։ 1919– ԱՄՆ-ից ԽՍՀՄ է արտաքսվել մոտ 250 մարդ, որոնք կասկածվել են բոլշևիկների հետ կապի մեջ:
1944 —ստեղծվել է Վիետնամի Ազգային բանակը, որպեսի դիմադրություն լինի Ճապոնիայի կողմից Վիետնամի օկուպացմանը։
1978 —ԽՍՀՄ-ում սերիական մարդասպան Անդրեյ Չեկոտիլոն իրականացրել է իր առաջին սպանությունը։
1987 —հերոինի գերդոզավորումից Նիկկի Սիկսը վերապրել է կլինիկական մահ, որը ոգեշնչել է նրան գրել «Kickstart My Heart» երգը։
1989- Բեռլինի Բրանդերբուրգյան դարպասները 28 տարի անց կրկին բացվել են հայտարարելով երկու Գերմանիաների վերամիավորումը։
2001– ծնվել է առաջին կլոնավորված ընտանի կենդանին` CC անունով կատուն:
2007 —ֆրանսիական  «Ariane 5» հրթիռակիրը երկրի ուղեծիր է դուրս բերել առաջին աֆրիկական արհեստական արբանյակը։
2009 —Սերբիան ԵՄ մտնելու հայտ է ներկայացրել։
2014 –վախճանվել է բլյուզ և ռոք ժանրերի անգլիացի երգիչ Ջո Քոքերը։
2015- ԱՄՆ-ում գողտնազերծվել են ԽՍՀՄ-ի, Արևելյան դաշինքի և Չինաստանի վրա մասսայական ատոմային հարվածներ հասցնելու նշանակետերը։
2019- վախճանվել է է ֆրանսիացի մոդելավորող Էմանուել Ունգարոն։
Կ.Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Кто вы, господин или госпожа премьер-министр? Аршак КарапетянАдминистрация боится реагировать на антиармянские выступления ЛукашенкоВ «Гражданском договоре» запуганы: ищут мостыКто вы, заявите о своей вере, чтобы мы понимали, христиане вы или нет, скажите, вы господин или госпожа? Аршак КарапетянЗа что ведется борьба? «Паст»Отказавшись от церкви, Конституции, истории, кем мы становимся, на что похож глава государства, который хочет создать новый народ? Аршак КарапетянПытаются найти «альтернативы» и мобилизовать сателлитов: «Паст»Кто взял на себя «покровительство» за агрессивное поведение полиции? «Паст»Пашинян обеспокоен предстоящим митингомДля администрации действовать в тайне от общественности превратили в заветную ценностьАдминистрация разозлилась от слова «просьба»Имеем дело с марионеточным правительством, управляемым иностранцами, целью которого является идентичность армянского народа: Аршак КарапетянПервый звонок для Мгера Григоряна«Паст». Труфальдино из Армении или Пашинян «кинет» стороны, либо они «кинут» его Беззубое поведение США по отношению к Азербайджану еще больше обостряет аппетит АлиеваОпасения Никола Пашиняна больше невозможно скрытьВ Симферополе откроется выставка «Традиционные мотивы крымских армян» Армянские спортсмены завоевали 16 медалей на чемпионате Европы по грэпплингу «От линий к слову»: в Центре восточной литературы в Москве представлены работы художника Тиграна СарапянаВ результате делимитации 2 жилых дома села Киранц останутся на территории Азербайджана – СМИПолицейские перекрыли также улицу Мелик-Адамяна Алма-Атинская декларация на самом деле в пользу Азербайджана, а действующий режим направляет этот документ против нас и выполняет все требования турецко-азербайджанского тандема։ Аршак КарапетянПолиция перед зданием правительства проводит жесткие задержанияЗавтра скажут, что не должны называть себя армянами, остался один шаг: А. КарапетянРоссия ужесточает риторикуСНБ и прокуратура ждутПашиняну ожидало тяжелое испытание в ДанииХристианская вера является одной из важнейших основ армянской государственности. Аршак КарапетянАрмения встала на путь диктатуры: Аршак КарапетянВ поисках козла отпущенияПочему режим нервничает?Прозрачный намек Путина: новые отношения с соседямиПолиции было приказано жестко реагировать на протестующихСамбисты Армении на чемпионате Европы завоевали 18 медалей Пашинян отбыл в Данию Следуя примеру Apple, Samsung отказалась от создания беспилотных автомобилей Теперь тоже потребовал «реки крови»? «Паст»Мэр Еревана принял представителей Всемирного банка «Айакве» представит в прокуратуру сообщение о преступлении, связанное с «демаркацией» Тавушской границы: «Паст»Генсек ООН призвал расследовать смерть сотрудника организации в Рафахе Эти люди не понимают, что такое Родина: Аршак КарапетянСовместная работа по сохранению духовного и культурного наследия Арцаха «Трибунал Армянской национальной гордости» станет механизмом прецедентного права для стран мира: Аршак КарапетянБаграт Србазан вошел в здание Союза журналистов Армении Хачик Асрян предлагает кандидатуру Аршака Карапетяна։ «Паст»Сборная Армении завоевала 12 медалей на чемпионате Европы по ушуВардан Восканян: Площадь, заполненная десятками тысяч людей Священной борьбы, сломала стереотипыЗавтра к забастовке присоединятся и встретятся со студентами иранист Вардан Восканян и тюрколог Варужан ГегамянШойгу назначен секретарем Совета Безопасности РФГраждане, присоединившиеся к движению во имя Родины, перекрыли межгосударственную дорогу Армения-Грузия на участке Баграташена
Самое популярное