Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վարչապետի օգնականն՝ ընտանիքում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նոր աշխատանքը պահանջում է վարչապետի օգնական, իրավաբանական գիտությունների թեկնածու Արամ Վարդևանյանից աշխատել առավոտից մինչև երեկո ինչը նա անում է հաճույքով. այս աշխատանքը նրան հնարավորություն է տալիս լուծել մարդկանց իրավական խնդիրներ, ունենալ իր փոքրիկ ներդրումը պետության զարգացման հարցում:

Արամ Վարդևանյանի ընտանեկան միջավայրում արված հարցազրույցին մասնակցել է նաև նրա կինը՝ պրոդյուսեր, հաղորդավար Արևիկ Ուդումյանը: -

Արամ, ինչու՞ ընտրեցիք հենց իրավաբանի մասնագիտությունը:

– Մասնագիտության ընտրության պատմությունը մի քիչ զավեշտալի բաղադրիչ ունի. դա  կապված է ամերիիկյան դետեկտիվ ֆիլմերի հետ, որոնցում փաստացի ոստիկան-քննիչի գործառույթներն էին ներկայացվում: 

Նրանց մոտ, իհարկե, քրեադատավարական համակարգը տարբերվում է հայաստանյանից:  Ինձ ոստիկանի, քննիչի գործառույթները շատ էին դուր գալիս: Որոշ ժամանակ անց, երբ ավելի հասուն էի, 8-րդ, 9-րդ դասարանում ինձ շատ էր դուր գալիս պատմություն առարկան, սակայն դեռևս ունեի թաքնված սեր քննիչի մասնագիտության նկատմամբ: Եվ երբ պետք է ընտրեի հետագա ուղին, հասկացա, որ պատմաբան ինձ չէի պատկերացնում, բայց իրավաբան ինձ պատկերացնում էի: Այդ ժամանակ բավականին տարածվում էին փաստաբանի աշխատանքի վերաբերյալ ֆիլմերը, և  փաստաբանությունը ևս սկսել էր ինձ դուր գալ: Եվ ընտրեցի իրավաբանի մասնագիտությունը: Արդեն սովորելու ընթացքում սկսեցի շատ գնահատել իրավաբանի կոչումը, տիտղոսը: Չսիրել իրավաբանի մասնագիտությունն ուղղակի անհնարին բան է:

-Բայց  Դուք, կարծես, ոչ փաստաբան դարձաք, ոչ քննիչ: -Փաստաբանական դպրոցի շրջանավարտ եմ, համապատասխան որակական քննությունները հաղթահարելով դարձել եմ փաստաբանական համայնքի անդամ: Բայց դեռևս ինձ փաստաբանի աշխատանքում չեմ պատկերացնում: Միաժամանակ ուզում եմ նշել, որ ցանկացած աշխատանքում, միջավայրում ես ինձ ամենահարմարը զգում եմ իրավապաշտանի դերում:  Իհարկե, դասական իմաստով փաստաբանական և իրավապաշտպան գործունեությունը միմյանցից տարբերվում են, սակայն իրավապաշտանությունը փաստաբանի աշխատանքի կարևորագույն բաղադրիչն է:

 Իրավապաշտպան գործունեության մեջ եղել եմ երեք տարի՝ աշխատելով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում: Սահմանադրական դատարանում ևս իմ գործառույթները իրավապաշտպան գործունեության բաղադրիչ ունեին՝ շատ ավելի իրավունքները դիտարկվում էին Սահմանադրության գերակայության տեսանկյունից: Եվ այսօր նույնպես կարող եմ ասել, որ զբաղվում եմ իրավապաշտպան գործունեությամբ՝ լինելով վարչապետի իրավական հարցերով օգնականը: Երբ վարչապետի որոշմամբ հրապարկվեցին մեր (վարչապետի օգնականների և խորհրդականների,- հեղ.) հեռախոսահամարներն ու էլեկտրոնային հասցեները և մենք հասանելի դարձանք հասարակության համար, ինձ հասցեագրված դիմումներից 70-ի դեպքում ունենք դրական լուծում: Իհարկե, կարծել, թե բոլոր դիմումների դեպքում կարող են լինել դրական լուծումներ, միամտություն է: Պարզապես, կան խնդիրներ, որոնց մասով մենք արձագանքելու նույնիսկ գործառույթ, լիազորություն չունենք: Սակայն այն բողոքների մասով, որոնք հիմնավոր էին, ոչ միայն զուտ արձագանքել ենք, այլև ստացել ենք դրական լուծում: -Իսկ կոնկրետ Դուք քանի՞ դիմում եք ստացել: -Երկու հարյուրից ավելի էլեկտրոնային դիմում, զանգերն էլ՝ շուրջ 2300:

Ցավով պիտի արձանագրեմ, որ շատ հաճախ դիմում էին դատարանների հետ կապված հարցերով: Կոնկրետ դատարանում քննվող գործերի դեպքում միջամտելու լիազորություն, բնականաբար, մենք չունենք: Եվ այն դեպքերում երբ մենք որևէ լիազորություն ունեցել ենք, երբեք հետ չենք կանգնել: Խոսքն այն մասին է, որ արդարադատության նախարարությունը լիազորություն ունի դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու: Իհարկե, սա չի նշանակում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկել, քանի որ այն արդեն արդարադատության խորհրդի լիազորությունների մեջ է: Սակայն վարույթ հարուցելը ևս կարող է ունենալ էական նշանակություն: Մենք փորձել ենք դիմել այդ քայլին, երբ բարձրացված խնդիրը հիմնավոր է եղել:

Ես, իհարկե, գիտակցում եմ,  որ դատարանների վերաբերյալ բողոքներն ունեն և օբյեկտիվ, և սուբյեկտիվ պատճառներ: Օբյեկտիվ պատճառ է դատարանների գերծանրաբեռնվածությունը: Երբ մենք խոսում ենք այնպիսի ծանրաբեռնվածության մասին, որն անխուսափելիորեն ազդելու է աշխատանքի որակի վրա, ուրեմն ունենք լուրջ խնդիր: Որպես սուբյեկտիվ պատճառ կարող ենք նշել այն, որ պարտվող կողմը չի կարող գոհ լինել արդյունքից: Սա նաև մեր իրավական մշակույթով է պայմանավորված:

 ԱՄՆ-ում  երբ կայացվում է վճիռ, պարտվող կողմը չի ասում «Ակնհայտ անարդար վճիռ է կայացվել», եթե չունի հիմքեր:  Հաճախ քաղաքացիները զանգում, ասում են՝ անարդար վճիռ էր, սակայն որևէ հիմք, պատճառաբանություն չեն ներկայացնում: Շատ դիմումներ ստացել եմ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության (ԴԱՀԿԾ) հետ կապված: Կարող եմ ասել, որ այս դեպքում գրեթե բոլոր բողոքներին դրական լուծում ենք տվել: Մեկ կարևոր խնդրի տրվեց  համակարգային լուծում` համաձայն ՀՀ վարչապետի հանձնարարականի, խոսքը sms-ի միջոցով համապատասխան ծանուցումների մասին է: -Վարչապետի որոշմամբ ՝ ձեր կոնտակտային տվյալները հրապարակվեցին կոռուպցիայի դեմ պայքարի կոնտեքստում: Այս ուղղությամբ ի՞նչ աշխատանք է կատարվել:

-Կոնտակտային տվյալների հրապարակման գաղափարը, առհասարակ, հասարակության հետ հետադարձ կապի ապահովումն էր, իհարկե, նաև կոռուպցիայի դեմ պայքարը, ոլորտի խնդիրների վերհանումը: Պետք է նշեմ, որ կոռուպցիայի վերաբերյալ որևէ առարկայական բողոք չենք ստացել: Ինչու՞: Կոռուպցիոն հանցագործությունները տարբերվում են մյուս հանցագործություններից իրենց գերլատենտային բնույթով, քանի որ գործարքի երկու կողմն էլ շարժառիթ չունի բարձրաձայնելու: Մենք ունեցանք այսպիսի մի դեպք, երբ հարևանները անհանգստացած էին մեկ այլ հարևանի վարքագծով, բայց չէին ուզում, որ նա իմանար իրենց բողոքի մասին:

Դիմել էին նաև պատկան մարմինների, սակայն խնդրին լուծում չէր տրվել: Սա դասական ազդարարի գործառույթն էր: Ի՞նչ արեցի ես: Ես, առանց իրենց տվյալները հրապարակելու, բարձրաձայնեցի պատկան մարմիններին, և խնդրին տրվեց լուծում: Քաղաքացին եթե չի ուզում, որ իր տվյալները հրապարակվեն, բնականաբար, մենք չունենք իրավասություն այդ տվյալները հրապարակելու: -Ի դեպ, ի՞նչ եք կարծում՝ արդյոք ազդարարների ինստիտուտը պետք է ներդրվի Հայաստանում:   -Համոզված եմ, որ այո:

Միանշանա՞կ կընկալվի մեր հասարակությունում. վստահ չեմ: Մենք շատ սիրում ենք բարձրաձայնել խնդիրների մասին, բայց  մակերեսային մակարդակով: Իսկ երբ արդեն առարկայական մասն է սկսվում, այդպես մենք ունենում ենք որոշակի դժվարություններ: Պետք է լինեն երաշխիքներ՝ պաշտպանելու համար նրանց, ովքեր բարձրաձայնում են հանցագործության մասին՝ վտանգելով իրենց շահը:  Միաժամանակ պետք է հստակ  նախատեսված լինի սուտ մատնության համար քրեական պատասխանատվության գործիքակազմի լիարժեք իրացումը: -Արամ, հե՞շտ հարմարվեցիք այս նոր աշխատավայրում: Արդյո՞ք անմիջապես աշխատում եք վարչապետի հետ: -Իհարկե, նրա հետ անմիջապես աշխատանքը ենթադրվում է, այդպես էլ կա: Կարեն Կարապետյանը չափազանց ինտելեկտուալ, աշխատասեր, հայրենասեր, եռանդով, խստապահանջ, չափազանց  խստապահանջ ղեկավար է:

Դա պետք է նշել, որ իր սահմանած նշաձողը բավականին բարձր է, պահանջները բավականին խիստ են և հստակ: Եվ ենթադրվում է չափազանց երկար և նվիրումով աշխատանք: Կարճ ժամանակահատվածում այդ պահանջները կատարելն ուղղակի հնարավոր չէ: Ես առավոտյան 9-ին մեկնում եմ աշխատանքի և վերադառնում եմ, որպես կանոն, երեկոյան 9-ին կամ 9.30 կամ 10-ին: Միանաշանակ դժվար է՝ հաշվի առնելով, որ ես կարոտում եմ իմ ընտանիքին՝ ծնողներիս, կնոջս, իմ հրաշքին (երեխային,-հեղ.):

Բայց մենք ունենք հստակ առաքելություն: Ինքս միշտ եղել եմ հայրենասեր, կամ և  կլինեմ: Ինձ համար Հայաստանի Հանրապետությունը աշխարահի ամենալավ երկիրն է և մեր հայրենիքը ամենամեծ բարիքն է, որ ունենք՝ չնայած ցանկացած խնդրի: Եվ փորձել անմիջականորեն մասնակցել մեր երկրի համար  դրական մի բան անելուն, դա և մեծ պատասխանատվություն է, և միաժամանակ հաճույք է: Ես փոքր տարիքից եղել եմ շատ ակտիվ, էներգիայով լեցուն:

Աշխատանքին զուգահեռ հասցրել եմ սովորել ասպիրանտուրայում, հստակ իրականացնելով իմ գիտական գործունեությունը, որն ինձ համար մի առանձին աշխարհ է: Հասցրել եմ նաև փաստաբանական դպրոցի ունկնդիր լինել, և այդ ամենը ես արել եմ հաճույքով: Ինձ ոչ ոք չի ստիպել այդ ամենը հասցնել: Հետևաբար, այս իսկապես ծանրաբեռնված աշխատանքը ևս ինձ համար հաճելի է: -Իսկ հիմա գիտնականը մեռնու՞մ է կառավարությունում աշխատելու պատճառով: -Այդպես չէի ասի: Վստահաբար կարող եմ ասել, որ մոտ ժամանակներս կրկին սկսելու եմ. հունվարին ունենք կարճ արձակուրդային շրջան: Մի քանի գիտական հոդվածներ ունեմ, որոնց 70-80 տոկոսը պատրաստ է և արձակուրդային շրջանում կհասցնեմ ավարտել:

Իհարկե, ամենադժվարը միշտ այդ 20 տոկոսն է: Այս շրջանում ֆիզիկապես չեմ հասցնում, դա փաստ է: Սակայն, ես ի սկզբանե այսպես էլ պատկերացնում էի այս աշխատանքը, անակնկալի չեմ եկել: Նշածս այն  70 դիմումների մասին, որ  դրական լուծում ենք ունեցել, յուրաքանչյուրի համար մեծագույն ուրախություն եմ ապրել: Եվ այդ մեծ ձեռքբերում եմ համարում, որ ունեմ գոնե մեկ մարդու մատից փուշ հանելու բերկրանքը զգալու հնարավորություն: Այդ հնարավորության համար չափազանց շնորհակալ եմ Աստծուն, և Կարեն Կարապետյանին՝ վստահության համար:

-Այս նոր պաշտոնից հետո հեռու բարեկամները, ընկերները չե՞ն սկսել ավելի հաճախ հիշել Ձեզ:

-Ես այդքան էլ շատ բարեկամ չունեմ, բոլորի հետ մտերիմ եմ և այդ առումով փոփոխություն չեմ նկատել: Իմ ընկերները այնպիսին են, որ պաշտոնի կամ ցանկացած այլ փոփոխությունը մեր հարաբերությունների վրա որևէ ազդեցություն ունենալ չի կարող: Դա պայմանավորված է մարդկային անկեղծությամբ, որը ես շատ եմ գնահատում: Բայց այն, որ դպրոցական կամ ուսանողական տարիների մարդիկ, որոնց հետ ես քիչ եմ կապ ունեցել, զանգահարում և շնորհավորում էին, դա ինձ համար անակնկալ էր:  Իհարկե, շնորհակալ եմ բոլոր անկեղծ շնորհավորանքների և մաղթանքների համար: Սակայն միևնույն ժամանակ մարդիկ հաճախ չեն տեսնում այն մեծ պատասխանատվության կողմը, որ ստանձնում ես: Կինս կարծում եմ դա շատ ավելի լավ է տեսնում:

Արևիկ

–Երբ Արամին շնորհավորում էին, թե մտերիմները, թե մարդիկ, որոնց հետ հաճախ չենք շփվում, դա իհարկե հաճելի էր:  Հասկանում ես, որ մարդիկ ուրախանում են, հասկանում են, որ մի լավ բան ավել կարող ես անել: Բայց մեզ համար հենց առաջին իսկ պահից հասկանալի էր, որ շատ պատասխանատու աշխատանք է լինելու և մեր անձնական կյանքի մի մասը նվիրվելու է դրան: Եվ ամենակարևորը՝ այժմ պետք է փորձենք Արամին հնարավորինս չանհանգստացնել, նյարդերը պինդ պահել, տրամադրությունը չփչացնել,: -Արդեն իսկ մի սկանդալ եղավ Ձեզ հետ կապված, երբ լրագրողը հարց էր տվել մի բանի մասին, սակայն բոլորովին այլ կոնտեքստում էր ներկայացվել: Ինչպե՞ս հաղթահարեցիք այդ խնդիրը:

-Սուտ կլինի ասել, որ շատ մեծ անտարբերությամբ էի այդ ամենին մոտենում: Ինձ համար զարմանալի էր: Կինս, ով աշխատանքի բնույթով  շատ ավելի շատ է լինում ուշադրության կենտրոնում, ավելի ըմբռնումով էր մոտնում: Ինձ համար անհասկանալի էր, տհաճ, ինչ-որ առումով վիրավորական: Բայց ասել, որ շատ եմ ազդվել,  ևս սուտ կլինի: Միաժամանակ ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել այն մարդկանց, ովքեր անտարբեր չանցան այդ ամենի կողքով և հանրությանը ողջ ճշմարտությունը ներկայացրեցին: Ես բախտավոր եմ՝  թե կինս, թե իմ ամենամտերիմ բարեկամներս, ընկերեներս տվեցին անհրաժեշտ խաղաղությունն ու հանգստությունը:

Արևիկ–

Ես ունեի մի մտավախություն, որ հանկարծ Արամի մեջ չպակասի բարին, լավը ստեղծելու կրակը: Այո, կար բարկություն, բայց նույնիսկ կես քայլ հետ գնալու տրամադրություն չի եղել:

-Արևիկ, հե՞շտ է իրավաբանի հետ ապրելը:  Ձեր աշխատանքի, մասնագիտական բնագավառաները շատ տարբեր են: Արևիկ-Իրավաբանի հետ ապրելը արդեն հեշտ է և շատ հետաքրքիր: Այ սկզբում շփվելը դժվար էր, որովհետև, ինչպես նշեցիք, մեր ոլորտները տարբեր են: Արամի համար միշտ շատ կարևոր է խոսքը, բովանդակությունը, ներկայացման ձևը: Մի քիչ կար այդ դժվարությունը, բայց այդ փուլերը վաղուց անցել էին, երբ մենք սկսեցինք ապրել միասին: Ապրելը իրականում բավականին հաճելի է, նաև հեշտ: Արամը տղամարդ է, ով ունի որոշակի հստակ պահանջներ, և դրանցից այն կողմ շատ հեշտ է ամեն ինչ: Արամը չի խառնվի մի հարցի, որն իր հետ կապ չունի, իր ոլորտը չէ: Արամ-Իրավական որոշակիությունը պահպանում եմ:

-Իսկ ի՞նչ պահանջների մասին է խոսքը: Արևիկ-Օրինակ, շատ կարևոր է համեղ և ճիշտ պահին ուտելը: Շուտը վատ է, ուշը՝ շատ վատ է: Եվ Արամին չես կարող «խաբել» վատ ուտելիքով: -Իսկ եթե պատահել է, որ վատ է ստացվել:

Արևիկ

– Եղել է, որ շատ մեծահոգաբար լռել է: Երբեմն պարզապես չի կարողացել շարունակել: Սկզբանական շրջանում ես այնքան էլ լավ չէի պատրաստում: Իսկ հիմա, ինձ թվում է, որ սկսել եմ ավելի լավ պատրաստել ու ամեն օր եմ պատրաստվում: Արամ

-Չէ, ընդհանուր առմամբ, շատ համեղ է պատրաստում Արևիկը: Ես իմ կնոջից գոհ եմ: Մի առիթով ասել էի, որ Արևիկն ինձ համար իդելական կողակից է, և շարունակում եմ այդ կարծիքին մնալ: Ինքն ինձ համար շատ լավ ընկեր է, ես միշտ համարում եմ, որ իմ կյանքի ամենամեծ ձեռքբերումը  (և դա իմ անձնական ձեռքբերումն է) Արևիկին գտնելն է: Այդ ամենի հետ մեկտեղ, նա ինձ պարգևել է ամենամեծ նվերներից մեկը՝ արու զավակ: Թեև ուզում եմ նշել, որ երբ երեխայի էինք սպասում, սեռը մեզ համար նշանակություն չի ունեցել: Մեզ համար սեռը կարևոր չէ, կարևորը լինի առողջ ու երջանիկ երեխա: Մեր ընտանիքում երկու եղբայր ենք, ավագ եղբայրս նույնպես երկու տղա ունի: Արևիկի ընտանիքում երեք քույր են: Իմ նեղ կոմֆորտի տեսանկյունից՝ տղայի հետ հաղորդակցելը շատ ավելի հեշտ է:

Բայցև կարծում եմ, որ ես, որպես դասական հայ մարդ, կնամեծար եմ:  Երբ Հայաստանի առաջին հանրապետությունում մենք ունեինք կանանց իրավունքների մասով պաշտպանվածություն, ընտրելու իրավունք էինք նախատեսել, բազմաթիվ ժամանակակից, ժողովրդավարական երկրներ նման մեխանիզմ չունեին: Իհարկե, շատ եմ ուզում ունենալ շատ բալիկներ՝ աղջիկ, տղա: Տա Աստված: -

ԱՄՆ նորանշանակ նախագահ Թրամփն իր հարցազրույցներից մեկի ժամանակ ասել է, որ հաջողության համար կարևոր է ճիշտ ընտանիքում ծնվելը: Դուք համաձա՞յն եք:   

-Եվ այո, և ոչ: Այո, քանի որ ընտանիքը առաջին աղբյուրն է, որտեղից ստանում ես գիտելիք, իմաստնություն, որտեղ ձևավորվում է արժեհամակարգդ, բայց ասել, որ դրանով է պայմանավորված անձի հաջողակ կամ անհաջողակ լինելը, կտրականապես համաձայն չեմ: Նախ, մենք գիտենք բազմաթիվ դեպքեր, երբ բավականին կրթված, գեղեցիկ ընտանիքից, նվիրյալ ծնողների երեխան անհաջողակ է լինում: Եվ գիտենք բազմաթիվ դեպքեր, երբ անձը միայնակ է ստեղծում իր ապագան՝ իր նվիրումով, նպատակասլացությամբ: Իհարկե, ընտանիքը կարևոր, չափազանց կարևոր է: Եվ ես, որպես հայր, մտածում եմ, որ մենք պիտի ապահովենք խաղաղ, ջերմ, բարի մթնոլորտ, որ մեր երեխան դա մեզնից սովորի:

Ես ինքս կարող եմ ասել, որ իմ ձեռքբերումների, հաջողությունների մեջ շատ մեծ ներդրում ունեն ծնողներս: Սովորելու նկատմամբ իմ սերը եկել է մորիցս, հայրս գիտական աշխարհն է բացել ինձ համար: Առհասարակ, ամեն ինչի համար մենք բոլորս միշտ պետք է աշխարհի չափ շնորհակալ լինենք մեր ծնողներին: -Իսկ Ամանորը ինչպե՞ս եք դիմավորելու: -Ամանորը դիմավորելու ենք ընտանեկան միջավայրում՝ իմ ծնողների, Արևիկի ծնողների, եղբորս ընտանիքի հետ: Կարելի է ասել, սիրում ենք մեծ ընտանիքով հավաքվել: Դա ինձ համար ամենադրական, ջերմ ձևն է դիմավորելու: Կարծում եմ այդպես է նաև կնոջս համար: Արևիկ-Տոները մեծ հնարավորություն են Արամի հետ երկար ժամանակ անցկացնելու համար, հանդիպելու լավ մարդկանց, դրական լիցքեր ստանալ միմյանցից, և ոչ մի ձևական այց՝ օրական մի քանի տուն:

Հարցազրույցը՝ Աստղիկ Կարապետյանի

Լուսանկարները՝ Ալեքսանդր Սարգսյանի

Իրավաբան.net 

Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ»Ոստիկանության առանձին ստորաբաժանումներ դուրս են եկել իրավական վերահսկողության տիրույթից ու վերածվել են քաղաքական վրեժխնդրության անպատժելի գործիքակազմի․ ԻրավապաշտպանՍերժ Սարգսյանի իշխանության ժամանակ Ալիևը դուխ կանե՞ր՝ ասեր՝ Հայաստանը պիտի Սահմանադրությունը փոխի, Անկախության հռչակագիրը փոխի, «Զանգեզուրի միջանցքը» տա, Արարատ լեռից էլ հրաժարվիՈղջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ ՊետդեպարտամենտԲաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատելԱմերիկյան օգնությունը Ուկրաինային չի փոխելու իրավիճակը․ ԼուկաշենկոՀիմա․ Մեծ թվով ցուցարարներ են դուրս եկել փողոց (տեսանյութ)Չնայած այն սարսшփներին, որոնց հայ ժողովուրդը բախվել է և շարունակում է բախվել, դրանք չեն կոտրել նրա հավատը, վճռականությունը կամ գոյատևելու կամքը․ ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ ՇիֆՀայաստանին սպառնում է ներքին շրջափակում. «անկլավները» հանձնելու վտանգներըՀայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունակվում է փակ մնալ Կիրանցի հատվածումՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանության վիճակինՏավուշում ապրելու իրավունքը քաղաքականություն չէ. Թովմաս Առաքելյան (տեսանյութ)Կենտրոնում բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկում Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցի մասնակիցներին (տեսանյութ)Չեմ զարմանա, որ շատ շուտով Հայոց Ցեղասպանության ընթացքում «անպաշտպան ու անմեղ թուրքերի դաժանաբար սպանության» մեղքը Նիկոլը բարդի հայ ժողովրդի վրա. Արտակ ԶաքարյանՀող հանձնողները և Ցեղասպանությունը ուրացողները չեն մարսելու․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)Կիրանցում պայքարը շարունակվում է․ բնակիչները պնդում են՝ անհնար է խաղաղ ապրել ադրբեջանցիների հարևանությամբԱնհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութՌազմաօդային ուժերում ասել են, թե երբ Patriot հակաօդային պաշտպանության համակարգը կարող է խոցել«Կինժալ»-ինԲերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութԲայդենը ստորագրեց Ուկրաինային օգնություն տրամադրելու օրենքների փաթեթըՕսմանյան կայսրության ծրագրած ցեղասպանությունը քիչ էր մնում ոչնչացներ հինավուրց ժողովրդին, քրիստոնեական կորիզին, որը ծաղկում էր Հարավային Կովկասում․ Հունաստանի նախագահԽաղաղության Նոբելյան մրցանակի շնորհումը կարող է լուրջ միջազգային օգնություն դառնալ Ռուբեն Վարդանյանի ազատ արձակման գործում. Սիրանուշ ՍահակյանՈստիկանները բերման են ենթարկում «Մերժիր գժին» շարժման անդամներին (տեսանյութ)Սուրեն Պետրոսյանի աջակիցները հավաքվել են ՁՎՊ-ի դիմաց՝ իրենց աջակցությունը հայտնելու նրանՕտարերկրյա գործակալների մասին օրենքը վնասում է Վրաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու ծրագրերը․ ԲորելԹուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունըԿանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս. ԹրյուդոՈր քաղմաս մտնում ես, Նիկոլ են հայհոյում, ինքը գիտի՝ ոստիկաններն իր հետ են. Գեղամ Մանուկյան (տեսանյութ)Ադրբեջանը սահմանագծման գործընթաց է իրականացնում Փաշինյանի ձեռքով. Սեյրան ՕհանյանՍերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (լուսանկարներ)Ավտովթար՝ Կոտայքի մարզում. Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորըԻ՞նչ էր անում Սուրեն Պետրոսյանը ձերբակալումից րոպեներ առաջ․ ով է նրան ձերբակալողը (տեսանյութ)Ադրբեջանցի է ինքնասպան եղել. մանրամասներԿյանքից հեռացել է արևելագետ, պրոֆեսոր Նիկոլայ ՀովհաննիսյանըՓաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում Արտակարգ իրավիճակ․ պապը, տատը, դուստրը և անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոցԱյս պահին Բագրատ սրբազանը, օգտագործելով թեմի շինությունները, հավաքներ է կազմակերպում Իջևանում «Նահանջել չկա». Սուրեն Պետրոսյանը խնդրել է տավուշցիներին փոխանցել` իր ժամանակավոր մեկուսացումը չի կարող կասեցնել հայրենիքի համար մղվող պայքարը Հողերը տալուց հետո, ինչպե՞ս ենք պահելու գյուղերը․ ԲագրատյանԽոշոր հրդեհ՝ ՀՀ-ումՕդի ջերմաստիճանը կբարձրանա Ջահերով մարդաշատ երթ՝ Թբիլիսիում Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվելՈՒՂԻՂ. Տավուշում իրադրությունը լարված էԹուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Գերմանիայում ձյուն է տեղացել
Ամենադիտված