Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եղբոր հոգեհացին իր կենացը չլսելու պատճառով տղամարդը դանակով այլանդակել է փեսայի դեմքը

ԻՐԱՎՈՒՆՔ

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մարինե Մելքոնյանի նախագահությամբ ավարտվել է Ստյոպա Ա.-ի գործի դատական քննությունը:

70-ամյա Ստյոպային մեղադրանք էր առաջադրվել դիտավորությամբ տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով: Տուժող Փայլակը Ստյոպայի փեսան է՝ քրոջ ամուսինը:

Ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի ապրիլի 30-ին Ստյոպա Ա.-ն իր կրտսեր եղբոր մահվան կապակցությամբ կազմակերպված հոգեհացի արարողության ժամանակ բաժակաճառ է ասել, որի ընթացքում նրա քրոջ ամուսին Փայլակը ցուցադրաբար ընտանիքին հավաքել ու դուրս է եկել սրահից:

Փայլակի պահվածքից խորապես վիրավորված Ստյոպան օրեր անց՝ 2016 թվականի մայիսի13-ի կեսօրին՝ ժամը 12-ն անց 30-ի սահմաններում գնացել է Երևանի Ռուբինյանց 10 հասցեում գտնվող շենքի բակ, մտել է Փայլակի կրպակը ու դանակով հարված է հասցրել նրա դեմքին՝ պատճառելով դեմքի անջնջելի այլանդակում:

Այնուհետև, ըստ մեղադրանքի, Ստյոպան ու Փայլակը միմյանց քաշքշելով դուրս են եկել կրպակից, ընկել են մայթեզրին, և Փայլակին անզգուշաբար պատճառվել է նաև գանգուղեղային փակ, բութ վնասվածք, գագաթոսկրի բեկորային կոտրվածք:

Ստյոպա Ա.-ն իրեն մեղավոր է ճանաչել մասնակիորեն՝ պնդելով, որ ինքը դիտավորությամբ Փայլակին վնասվածք չի պատճառել, ամեն բան եղել անզգուշության ու պատահականության հետևանք:

Նախաքննական ցուցմունքում Ստյոպա Ա.-ն հայտնել է, թե քրոջ ամուսնու՝ Փայլակի հետ արդեն 15 տարի է՝ շատ վատ հարաբերությունների մեջ է՝ իրար հետ չեն խոսում:

2016 թվականի ապրիլի 30-ին իր կրտսեր եղբոր հուղարկավորությունից հետո Զեյթունի հանրակացարանների մոտի ռեստորաններից մեկում կազմակերպել է եղբոր հոգեհացի արարողությունը: Քրոջ ընտանիքն էլ է ներկա գտնվել:

Ինքը, որպես ավագ եղբայր, հացկերույթի ժամանակ ոտքի է կանգնել ու բաժակաճառ է ասել՝ շնորհակալություն է հայտնել ներկաներին, որ հարգել ու ներկայացել են, խոսքի մեջ նաև ասել է, թե իր եղբոր ու քույրերի երեխաներին չի տարբերում ու չի տարբերի իր երեխաներից: Այդ խոսքերը դեռ չավարտած՝ Փայլակը ոտքի է կանգնել, ընտանիքի անդամներից բարձրաձայն պահանջել է վեր կենալ և դուրս գալ:

Փայլակի պահվածքի պատճառով ինքը ներկաների մոտ հայտնվել է վատ դրության մեջ: Փայլակին հետագա օրերին չի տեսել:

Մայիսի 13-ի առավոտյան՝ ժամը 10-ի սահմաններում, իրենց շենքի բակում իր հովանավորությամբ կանգնեցված խաչքարի մոտ մենակ հաց է կերել, խմել է իր հետ այնտեղ տարած փոքր շշով օղին:

Հետո որոշել է գնալ հայրական տան այգի՝ խաղողի վազերը էտելու: Հայրական տունը Փայլակի բնակարանի հետ նույն շենքում է, այդ շենքի մի այլ բնակարանում էլ ապրում է իր ավագ որդին:

Հասել է այնտեղ ու այգու մոտ տեսել է թերթի մեջ փաթաթված խոհանոցային դանակ: Մտածել է, թե տղան կամ նրա ընտանիքից որևէ մեկը կարող էր դանակը այնտեղ թողնել, դանակը վերցրել է իր հետ: Որոշել է գնալ տղայի տուն:

Այգուց դեպի շենք տանող ճանապարհը անցնում էր Փայլակի կրպակի մոտով: Տեսնելով, որ Փայլակը կրպակում է, որոշել է ներս մտնել ու պարզել, թե եղբոր հոգեհացի արարողության ժամանակ ինչո՞ւ իրեն վատ պահեց, արհամարհական պահվածք դրսևորեց՝ իր խոսքի կեսից ընտանիքով դուրս գալով ռեստորանի սրահից: Թերթի մեջ փաթաթված դանակն էլ պատահաբար ձեռքին էր:

Իր հարցին Փայլակը պատասխանել է. «Դու իմ էրեխեքի համար սատկած ես»:

Նա հայհոյանքներ է տվել, մոտեցել ու խփել է իր դեմքին: Դրանից հետո ինքը չի հիշում, թե իր ձեռքի դանակը անզգույշ շարժման պատճառով ինչպես է դիպել Փայլակի դեմքին…

Ինքն ու Փայլակը միմյանց քաշքշել, «բրդբրդել» են, դուրս են եկել կրպակից ու երկուսով ընկել են գետնին:

Ընդհանուր ծեծկռտուքը տևել է մոտ տասը րոպե: Ընկնելուց հետո ինքն ու Փայլակը միմյանց չեն հարվածել: Դանակը Փայլակին դիպել է անզգույշ շարժումների արդյունքում, իսկ մնացած վնասվածքները առաջացել են վայր ընկնելու հետևանքով:

Ստյոպան նշել է, թե ինքն էլ էր վնասվածքներ ստացել, դեպքից հետո դիմել է բուժօգնության:

Երբ իրենք գետնին ընկած էին, ինչ-որ մարդիկ են մոտեցել, սկզբում Փայլակին են բարձրացրել, հետո իրեն: Ինքը դանակը ձեռքին գնացել է տղայի տուն, տանը մարդ չի եղել: Իջել է բակ, տեսել է, որ շտապօգնության ու ոստիկանության մեքենաներ են կանգնած: Ոստիկանների պահանջով իր ձեռքի դանակը գցել է գետնին…

Տուժող Փայլակը հայտնել է, թե դեպքի օրը Ստյոպան մտել է իր կրպակ, առանց որևէ բան ասելու՝ կրպակում գտնվող հարևանի տղային մի կողմ է հրել և դանակը «քաշել է» իր երեսին: Ստացած վնասվածքի պատճառով ինքը մեկ ամիս չէր կարողանում հաց ուտել:

Երբ Ստյոպան դանակը «քաշել է» իր երեսին, ինքը ձեռքով բռնել է դանակը, որ նա երկրորդ անգամ չխփի: Հետո իրար քաշքշել են, կրպակից դուրս են եկել, ընկել են գետնին, իր գլուխը դիպել է ասֆալտին: Հարևան Անդրանիկն է վրա հասել, իրեն բարձրացրել, ինքը ուշաթափվել է…

Ըստ Փայլակի՝ Ստյոպան կրպակ է մտել «թշնամու նման», նա իրեն չի վերաբերվել որպես քրոջ ամուսնու: Ինքը տեսել է Ստյոպայի ձեռքի դանակը՝ երկար, հին, կեղտոտ, մաշված դանակ էր: Դեմքին սպի է մնացել դանակի հարվածից, վերքն այնքան խորն է եղել, նույնիսկ լեզուն է կտրել…

Փայլակը նախաքննական ցուցմունքում հայտնել է, որ կնոջ կրտսեր եղբոր հոգեհացի արարողության ժամանակ Ստյոպան, որ արդեն մի քանի բաժակ խմել էր, բաժակաճառեր է ասել՝ իրեն «կպնող» նախադասություններով, օրինակ՝ առանց անուններ տալու ասել է, թե մարդիկ կան, որ սատանաներ են…

Քանի որ ինքն ու Ստյոպան 15 տարի է՝ խռով են, նրա հեգնական, վիրավորական խոսքերը ինքը վերագրել է իրեն, մտածել է՝ նա ավելի վատ բաներ կարող է ասել, հնարավոր է՝ վիճաբանություն լինի: Այդ պատճառով իր ընտանիքի անդամների հետ դուրս է եկել ռեստորանից…

Երբ օրեր հետո Ստյոպան մտել է իր կրպակ, նա հարևանի տղային մի կողմ է հրել, հարձակվել է իր վրա ու միանգամից, առանց խոսելու դանակի սուր շեղբով կտրել է իր դեմքի շրջանը՝ այտերն ու քիթը: Ինքը արագ կանգնել է, կարողացել է բռնել դանակը, որ Ստյոպան երկրորդ անգամ չհարվածի: Իրար քաշքշել են, կրպակից դուրս են եկել, ընկել են գետնին…

Դեպքին ականատես վկան՝ Փայլակի հարևանի տղան, պնդել է, որ Ստյոպայի կրպակ մտնելը ու Փայլակին դանակով խփելը վայրկյաններ է տևել…

Դատաբժշկական փորձագետի եզրակացությամբ՝ տուժող Փայլակի դեմքի վնասվածքները զուգորդված են դեմքի անջնջելի այլանդակմամբ: Այդ վնասվածքները «գեղագիտական համընդհանուր պատկերացումների տեսակետից դեմքին վանող տեսք են տվել, դեմքի նկարագիրն աղավաղել են, հանդիսանում են տհաճություն պատճառող սպիներ: Դրանք դիմախաղը՝ միմիկան, դրա արտահայտչականությունը անսովոր են դարձրել, իրենց տհաճությամբ ուշադրություն գրավող փոփոխությունների են ենթարկել դեմքը: Տուժողի դեմքի աջ և ձախ կեսերի սպիները առանց պլաստիկ վիրաբուժական միջամտության չեն կարող վերանալ…»:

Դատարանը Ստյոպա Ա.-ին մեղավոր է ճանաչել տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով, և դատապարտել է 3 տարի  6 ամիս ազատազրկման:

Պատժի սկիզբը կհաշվվի ազատության մեջ գտնվող Ստյոպա Ա.-ին փաստացի կալանքի տակ առնելու պահից, երբ դատական ակտը ուժի մեջ մտնի:

 

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն Իսրայելին զգուշացրել է՝ հարկ եղած դեպքում կհարվածի նրա միջուկային օբյեկտներինԱրտակ Ալեքսանյանի տան բակում 2 արկ է ընկելԱդրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակՎաշինգտոնն ու Բրյուսելը ցանկանում են տապալել Վրաստանի իշխանությանը․ ՌԴ Պետդումայի խոսնակԴավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժեց միջնորդությունըՏավուշցիները գիտակցում են, որ Փաշինյանը եկել էր իրենց գլխի տակ փափուկ բարձ դնելու. ՊետրոսյանԱյս խումբը չունի ռազմավարություն, սրանք միայն զիջում են, հանձնում և մտածում թե ինչպես արդարացնեն. ԽաչիկյանՌուսական զորախումբը հեռանում է Լեռնային Ղարաբաղից. ո՞րն է հապշտապության պատճառը Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավը հրաշքով է փրկվել կործանվելուց (տեսանյութ)Անչափահաս աղջկա նկատմամբ սեռական բռնություն կատարած տղամարդկանց հայտնաբերել են. մանրամասներՎրաստանում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածելԱրտակարգ դեպք Պուշկին փողոցում. ի՞նչ է տեղի ունեցել (տեսանյութ)«Գլխավորն է՝ չանցնել սահմանը. Երևանը կարող է հրաժարվել Բաքվի հետ խաղաղության պայմանագրից» ՀՀ-ում ԵՄ դիտորդները հետախուզական գործունեություն են ծավալում. ԶախարովաԵս չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Նոր նշանակումներ՝ Մայր ԱթոռումԱրցախի հիմնախնդրի կարգավորում, հայ պատանդների ազատ արձակում. ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդը», ներկայացվել են նպատակներըՍիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել ԱրարատումՄանկապղծության դեպք՝ Վարդենիսում. 13-ամյա աղջկա են բռնաբարելԱրտակարգ դեպք Հայաստանում. 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացունՄոսկվայում ադրբեջանցին, իրեն նկատողություն անելու համար, սպանել է տղամարդունՔաղաքացին մարիխուանայով փաթեթը գցել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետումՌԴ-ն Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում ռազմաքաղաքական տեղեկատվության արտահոսքի մասինՀայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն Որ հիվանդությունների դեպքում զինծառայությունից ազատվել հնարավոր չի լինիՆոր օրենք՝ դպրոցականների համարԼավ լուր ԼՂ-ից տեղահանված ուսուցիչների համարStop_nikol ակցիան կառավարության շենքի դիմաց. այս պահին ընթանում է նաև կառավարության նիստը «Պրոթեզով մարդ է, խի՞ եք տանում»․ քաղաքացիները՝ ոստիկանին Նավթի գները նվազել են Նոր մանրամասներ 36 կգ ոսկու գողության մասովԱրցախցիներ, ո՞ւր եք, ինչո՞ւ չեք միանում ՃՏՊ մահվան ելքովՉնայած «թերագնահատված» լինելուն, շարունակում են դանդաղորեն խզել հարաբերությունները. «Փաստ»Չեռնիգովում զոհերի թիվը հասել է 18-ի Մեկ օրում՝ երկու երկրաշարժԵՄ-ի ու ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպումները չեն արդարացրել Երևանի սպասելիքները. «Փաստ»Փաշինյանը վախեցե՞լ է, թե՞ կրկին փորձում է շեղել տավուշցիների ուշադրությունըԿիրանցի արոտավայրերը, այգիները, այլ հողեր անցնելու են Ադրբեջանին․ զեկույցՖանտազիաներ ու սառը հաշվարկ. ինչքանո՞վ են իրականում մոտ իրար Հայաստանն ու Հնդկաստանը «Ռոբիս ապրեցնելը դարձավ իմ կյանքի շարժիչ ուժը». Ռոբերտ Հայրապետյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ»Բժշկական օգնության և սպասարկման մի շարք տեսակների համար սահմանված տեխնիկական և կադրային պահանջները կվերանայվեն. «Փաստ»Ողբերգական վթար՝ Կոտայքում․ զոհ ու վիրավոր կանԾեծված երիտասարդին նոր մեղադրանք են առաջադրել. Փաշինյանը գնում է վա-բանկ՝ իր թիմը կուռ պահելու համար 1877թ. Ռուս-թուրքական պատերազմի ժամանակ գեներալ Արշակ Տեր-Ղուկասովի հրամանատարությամբ ազատագրվել է Բայազետը. պատմության այս օրը ( 18 ապրիլ)24 ժամ ջուր չի լինի հետևյալ հասցեներում Ո՞ւմ օրակարգն են սպասարկում. «Փաստ»Փաշինյանը գնում է բոլորովին հակառակ ուղղությամբ՝ նոր վտանգների տակ դնելով Հայաստանը. Արշակ Կարապետյան Սահմանին անցակետ կլինի․ նոր մանրամասներ երեկվա հանդիպումից11-մետրանոց հարվածաշար, հաղթական գնդակ․ ո՞ր թիմերը կհանդիպեն երկրորդ ՉԼ կիսաեզրափակչում
Ամենադիտված