Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 19 նոյեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Տղամարդկանց համաշխարհային օր, Սանհանգույցի համաշխարհային օր, Ռուսաստան, Բելոռուս և Ղազախստան՝ Հրետանու և հրթիռային զորքերի օր, Ուկրաինա՝ Օդերևույթաբանական աշխատողների օր, Բրազիլիա՝ Դրոշի օր, Մալի՝ Ազատագրման օր, Մոնակո՝ Մոնակոյի ազգային օր:


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1843– ծնվել է անվանի երգիծաբան-գրող, լրագրող Հակոբ Պարոնյանը:
1894 – ծնվել է ծագումով հայ ռումինացի նկարչուհի Նուցի Ագոնցը:
1918 – վախճանվել է աստվածաբան, հայագետ, պատմաբան, բանասեր, հրապարակախոս, ազգային պահպանողական ուղղության հասարակական գործիչ, Կ. Պոլսի հայոց պատրիարք   Մաղաքիա Օրմանյանը: 
1944 –ծնվել է  քանդակագործ Թադևոս Գևորգյանը:
1961- ծնվել է պատմագետ Երվանդ Մարգարյանը:
1977-վախճանվել է  դերասանուհի Նինա Հովսեփյանը:
1986 —ԽՍՀՄ-ում ընդունվել է Անհատական աշխատանքային  գործունեության մասին օրենքը: 
1988- Լեռնային Ղարաբաղի հարցով Բաքվում տեղի ունեցող ցույցին միացել են Ադրբեջանի ազգային ճակատ ստեղծելու կողմնակիցները և ներկայացրել իրենց ծրագիրը:
2001- Վանո Սիրադեղյանը նիստերին անհարգի բացակայությունների պատճառով զրկվել է Հայաստանի ԱԺ պատգամավորի մանդատից:
2001-վախճանվել է պատմաբան Բագրատ Ուլուբաբյանը:
-վախճանվել է ճարտարապետ Բաղդասար Արզումանյանը:
2002- վախճանվել է գրող Վարոս Հովակիմյանը:
2007-Հարավային Ամերիկայի խոշորագույն կազմակերպություններից մեկի` ՄԵՐԿՈՍՈւՐ-ի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:
2009-փլուզվել է Թբիլիսիի 1356 թվականին կառուցված Մուղնեցոց Սուրբ Գևորգ գմբեթավոր եկեղեցին: 
2010- Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տակ գտնվող առաջնային բնագծում տեղի է ունեցել արտակարգ միջադեպ՝  հրազենային կրակահերթերից զոհվել են 4 ժամկետային զինծառայողներ, հրազենային տարբեր աստիճանի վիրավորումներ են ստացել ևս 4-ը:
2013-Համաշխարհային բանկը Հայաստանի աջակցման ռազմավարության շրջանակում առաջիկա 4 տարիների համար տրամադրել է 873 միլիոն դոլարի ֆինանսական օժանդակություն:
2020- Պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության արդեն նախկին պետ Մովսես Հակոբյանը, որն ավելի վաղ զբաղեցնում էր գլխավոր շտաբի պետի պաշտոնը ասուլիս է տվել, որի ընթացքում մի քանի ցնցող բացահայտումներ է արել պատերազմի վերաբերյալ։
-վախճանվել է  Ազգային Ժողովի նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը։


ԱՇԽԱՐՀՈՒՄ
1190 —հիմնադրվել է Տևտոնյան օրդենը:
1493 —Նոր երկիր իր երկրորդ նավարկության ժամանակ Կոլոմբոսը հայտնագործել է Պուերտո-Ռիկո կղզին:
1665– վախճանվել է ֆրանսիացի նկարիչ, ֆրանսիական կլասիցիզմի հիմնադիր Նիկոլա Պուսենը։
1703 - Բաստիլում վախճանվել է «Երկաթե դիմակ» անունն ստացած կալանավորը:
1711– ծնվել է ռուս հռչակավոր գիտնական, ֆիզիկոս, քիմիկոս, աստղագետ Միխայիլ Լոմոնոսովը։
1770 –ծնվել է ռուսաստանցի ծովագնաց Իվան Կրուզենշտերնը:
1824 —տեղի է ունեցել Սանկտ-Պետերբուրգի պատմության մեջ ամենախոշոր ջրհեղեղը՝ Նևա գետում ջրի մակարդակը նորմայից բարձրացել է 4.14 մետրով:
1828– վախճանվել է ավստրիացի նշանավոր երգահան Ֆրանց Շուբերտը, որը գրել է շուրջ 600 ստեղծագործություն, 9 սիմֆոնիա։
1875 –ծնվել է Խորհրդային Միության առաջին ղեկավար Միխայիլ Կալինինը:
1888 – ծնվել է  կուբացի շախմատիստ, աշխարհի չեմպիոն  Խոսե Ռաուլ Կապաբլանկան:
1891 — գերմանական Գիպպենզեն քաղաքում վաճառվել է աշխարհում առաջին խաղալիք երկաթուղին:
1917 – ծնվել է հնդիկ քաղաքական ու պետական գործիչ Ինդիրա Գանդին:
1933– ծնվել է ամերիկացի ճանաչված հեռուստալրագրող Լարի Քինգը, որը հայտնի է իր «Larry King Live» հաղորդումով:
1942– Երկրորդ համաշխարհային պատերազմի Ստալինգրադի ճակատամարտի ժամանակ Խորհրդային զորքերը անցել են հակահարձակման և շրջապատել գերմանացիների ստալինգրադյան խմբավորումը, որը բաղկացած է եղել 22 դիվիզիայից և ունեցել է մոտ 330 հազար զինվոր և սպա։
1946 - Աֆղանստանը, Իսլանդիան և Շվեդիան անդամագրվել են ՄԱԿ-ին:
1952- ֆելդմարշալ Ալեքսանդրոս Փափագոսը դարձել է Հունաստանի 152-րդ վարչապետը:
1969– բրազիլացի աշխարհահռչակ ֆուտբոլիստ, ֆուտբոլի արքա Պելեն խփել է իր 1000-րդ գոլը։
1975– Չիկագոյի կինոփառատոնում տեղի է ունեցել «Թռիչք կկվի բնի վրայով» ֆիլմի պրեմիերան (գլխավոր դերում Ջեք Նիկոլսոն)։
1978 —Գայանայում Ջիմ Ջոնսոնի ղեկավարած  «Ժողովուրդների վանք» աղանդի 911 անդամներ ինքնասպանություն են գործել:
1998– ԱՄՆ-ի կոնգրեսում Մոնիկա Լևինկսու հետ ունեցած կապի հետ պատճառով սկսվել է Բիլ Քլինթոնի իմպիչմենտի քննարկումը։
1998 - Վինսենթ վան Գոգի դիմանկարն աճուրդում վաճառվում է 71.5 միլիոն ԱՄՆ դոլարով:
2002 - Գալիսիայի ափերի մոտ ճեղքված հունական տանկերից ծովն է լցվել 76 հազար մ³ նավթ:
2004 — «Դետրոիտ Պիստոնս» և «Ինդիանա Պեյսերս» բասկետբոլային խաղի ժամանակ տեղի է ունեցել ամերիկյան սպորտի պատմության մեջ ամենամեծ ծեծկռտուքը:
2012- վախճանվել է ռուս ֆանտաստ գրող Բորիս Ստրուգացկին:
Կ.Խաչիկյան

Նա միակ ղեկավարն է, որ կարծում է, թե բանակը չպետք է պաշտպանի երկիրը․ քաղաքագետ Զբոսաշրջիկների թիվը 3%-ով պակասել էՁյուն է տեղացել Նովոսիբիրսկի և Տոմսկի մի քանի գյուղերում (տեսանյութ)Ռուսաստանը կարող է պատժամիջոցներ մտցնել1 մարդ զոհվել է, 33-ը ստացել տարբեր վնասվածքներ․ ՀՀ ոստիկանությունՓաշինյանի հարցազրույցն ու Կիրանցի ոստիկանական հարձակումը Նոր ու կարևոր փոփոխություններ մանկապարտեզներում Գառնիկ Դանիելյանին հաջողվել է շրջանցել ոստիկանական ուժերին և միանալ Կիրանցում գտնվող քաղաքացիներինԿիրանցը դատարկվումա (տեսանյութ)ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Հայաստանում ցուցարարների նկատմամբ «բռնության աստիճանի» մասին. ԶատուլինՓաշինյանն անցավ գործի Ինչի՞ վրա են խաղադրույք կատարել Բաքուն և Երևանը«Ավանգարդ» համալիրի հարևանությամբ սպանություն է եղել․ 35-ամյա անգիտակից տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցԴատավոր Նաիրա Հովսեփյանը ազատվել է ԲԴԽ անդամի պաշտոնից Հարավային Կովկասում ամենամեծ խաղացողը դառնալու ցանկությունն ու հնարավորությունը հիմա ամենակարևոր խնդիրը չէ Արևմուտքի համար․ «Փաստ»Կառավարության ղեկավարի համար, ո՛չ սեփական հայրենիք կա, ո՛չ սեփական ժողովուրդ կա, ո՛չ էլ սեփական պետություն. Բագրատ ՍրբազանՀՀ-ում ոստիկանության գվարդիա ստեղծելու նախագիծը հավանության արժանացավ ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայիցԱնցյալում ձեզնից ոմանք եղել են հին արժեքների կրողներից, շատ շատերը ոչինչ են եղել, իսկ այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Սեյրան Օհանյանը՝ իշխանություններինՆա բոլորովին այլ խնդիրներ ունի․ «Փաստ»Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել Կարևոր լուր՝ վարորդների համարԿիրանցի բնակչին մեղադրանք է ներկայացվել«Սարգիսի նպատակներն են ապրելու ուժ տալիս, իրեն հավերժացնելն ու ապրեցնելը». Սարգիս Սարգսյանն անմահացել է Իշխանասարի համար պայքարում․ «Փաստ»Բոլոր բերման ենթարկված կիրանցեցիներին ազատ արձակեցին Արդյո՞ք Ռուսաստանը կարող է դառնալ Լեռնային Ղարաբաղի «սրբավայրերի» պահապանՎրաստանի իշխանությունների հաստատակամությունն ու դրա հնարավոր հետևանքները․ «Փաստ»2018թ. վաղ առավոտից փակվել են մայրաքաղաքի գրեթե բոլոր կենտրոնական, ինչպես նաև «Զվարթնոց» օդանավակայան տանող փողոցները. պատմության այս օրը (02մայիս)Հայոց ազգային արժանապատվության տրիբունալը քննելու է 2018 թվականից հետո փաշինյանական վարչախմբի կատարած հանցագործությունները․ Արշակ Կարապետյան«Թաղեմ ձեր մոր տղուն». պայթյունավտանգ իրավիճակ՝ Կիրանցում Սինդրիկ հավաքող 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել Ռուբլին կտրուկ աճեց«Թուրքիայի նախագահը Անդրկովկասում սահմանում է իր կանոնները» Արևմուտքին միայն իր էներգետիկ շահերն են հետաքրքրում. «Փաստ»Ոստիկանները Կիրանցում ճանապարհ են բացել ականազերծողների համար«Ընդվզել է պետք, կանխել այս կործանարար ընթացքը, ամիսներ հետո ուշ է լինելու». «Փաստ»Շիրակում արտակարգ է եղել․ 9-ամյա տղան տեղում մահացել էՏեքստիլի արտադրության ոլորտի որոշ տնտեսվարողների աջակցություն կտրամադրվի. «Փաստ»ԱՄՆ պետքարտուղարության անդրադարձը ՀՀ-ում երեխաների հանդեպ խտրականությանը. «Ժողովուրդ» «Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ. «Փաստ»Վարժական հավաքներից խուսափելու համար 81 անձ դատարանում դատապարտվում է. ովքեր են նրանքՀայկ Մարությանը ևս կարծում է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է հեռանա. «Փաստ»Անգամ Աննա Հակոբյանի հետ մտերմությունը չի փրկում. ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը ազատման դիմում է գրել. «Ժողովուրդ» Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ» Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ․ «Հրապարակ» Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»Ծխախոտի շուկայում խնդիրները շարունակվում են․ «Ժողովուրդ» Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին․ «Հրապարակ»
Ամենադիտված