ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պայթյուն Լեռնանիստում. կա 2 զոհ, հնարավոր է՝ փլատակների տակից այլ մարմիններ եւս հանվեն

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղի մթերային խանութում այսօր տեղի ունեցած պայթյունի հետեւանքով մահացել է 2 քաղաքացի, «Հրազդանի բժշկական կենտրոն տեղափոխվել է 2 տուժած:

Ինչպես 1or.am-ին տեղեկացրեցին ԱԻՆ լրատվական ծառայությունից, նախնական տվյալներով՝ զոհվածներից մեկը միջին տարիքի կին է՝ խանութի դրամարկղի աշխատակցուհին, մյուսը՝ երիտասարդ տղամարդ:

«Տվյալները նախնական են, հնարավոր է՝ փլատակների տակից այլ մարմիններ եւս հանվեն: Տեղում համապատասխան տեխնիկա է աշխատում, փլատակները մաքրվում են: Զոհերի եւ վիրավորների անուններն այս պահին հայտնի չեն, անձնական տվյալներն այս պահին ճշտվում են»,- փոխանցեցին մեզ գերատեսչությունից:

Տուժածների մասին տեղեկություն ստանալու նպատակով կապ հաստատեցինք նաեւ Հրազդանի բժշկական կենտրոնի հետ, սակայն այնտեղից առայժմ հրաժարվեցին որևէ բան ասել: Տեղեկատվություն ստանալուն պես այն կներկայացնենք մեր ընթերցողի ուշադրությանը:

Հիշեցնենք, որ փետրվարի 14-ին, ժամը 10:15-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղում՝ մթերային խանութում, տեղի է ունեցել պայթյուն: Ըստ նախնական տվյալների` կա երկու զոհ և երկու տուժած:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը, ՃԿԱԿ արտակարգ իրավիճակներին արձագանքման և օպերատիվ խմբերը և հոգեբանական խորհրդատվական գծով հրահանգիչը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular