Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 14 նոյեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Շաքարախտի դեմ պայքարի համաշխարհային օր, Հնդկաստան՝  Ջավահարլալ Ներուի ծննդյան օրը, Կոլումբիա՝ Կոլոմբիացի կանանց օր:


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1882 –ծնվել է բոլշևիկյան կուսակցական գործիչ Միհրան Խոջամիրյանը:
1914– Առաջին Համաշխարհային Պատերազմի ժամանակ Դրոյի, Արմեն Գարոյի և այլոց ջանքերի շնորհիվ ստեղծված հայկական կամավորական 2-րդ ջոկատը Բայազետի մոտ առաջին անգամ մտել է ճակատամարտի մեջ:
1921 –ծնվել է  սփյուռքահայ ֆրանսագիր բանաստեղծ Ռուբեն Մելիքը (Մելիք Մինասյանց):
1922- ծնվել է թատերական ռեժիսոր Հրաչյա Ղափլանյանը:
- ծնվել է կոմպոզիտոր Էդուարդ Բաղդասարյանը:
1926 –ծնվել է հայազգի ֆրանսիացի և բելգիացի երգիչ, կոմպոզիտոր և բանաստեղծ Մարկ Արյանը (Անրի Մարկարյան)։
1932– վախճանվել է նշանավոր պատմաբան, հասարակական գործիչ, հրապարակախոս և գրող Լեոն, որը հրատարակել է «Մուրճ» թերթը:
1936- վախճանվել է լեզվաբան և հայագետ Գաբրիել Մենևիշյանը:
1946 – ծնվել է հայաստանյան պետական գործիչ Կավալենկո Շահգալդյանը:
1971- վախճանվել է հայ խորհրդային օպերատոր Սարգիս Գևորգյանը:
1975– վախճանվել է ճանաչված կոմպոզիտոր, խմբավար, թավջութակահար Արտեմի Այվազյանը:
1976– վախճանվել է նշանավոր գրող, բանաստեղծ Գեղամ Սարյանը:
1982-վախճանվել է  հայ խորհրդային երկրաբան Հովհաննես Մաղաքյանը:
1988- Լեռնային Ղարաբաղում սկսվել է հերթական շաբաթական գործադուլը՝ արտակարգ դրության չեղարկման, Շուշի հայ փախստականների վերադարձի և տարածքը ադրբեջանցիներով վերաբնակեցման դադարեցման պահանջներով:
1989- ԽՍՀՄ-ի վերակառուցման շրջանակներում ԽՍՀՄ Գերագույն խորհուրդը ընդունել է հռչակագիր, ըստ որի անօրինական և դատապարտելի է համարվել ազգերի բռնի տեղահանումները:
2003-Ծաղկաձորում մեկնարկել է «Հայաստան - սփյուռք» տեղեկատվության միջոցների ներկայացուցիչների առաջին համաժողովը, որին մասնակցել են սփյուռքի և Հայաստանի շուրջ 150 լրատվամիջոցների ներկայացուցիչներ: 
2007-Հայաստանի ժողովրդական կուսակցությունը (ՀԺԿ) քաղխորհրդի նիստում որոշել է առաջիկա նախագահական ընտրություններում պաշտպանել երկրի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը:
2011- Սիլվա Համբարձումյանը հայտարարել է, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը  հարվածել է իրեն Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի նախասրահում: 
2014-ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը սահմանադրական է ճանաչվել ՍԴ-ի կողմից:
2018- «Գազպրոմ Արմենիա»-ի կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքերով քրեական գործ է հարուցվել:
2019-վարչապետ Փաշինյանը Անվտանգության ծառայության ղեկավարին հանձնարարել է պարզել QR կոդի և  սատանայի կապը:  Նրա խոսքով այդ հարցով առկա են մտահոգություններ։
2020- տեղի է ունեցել մոմավառություն Ազատության հրապարակում հանուն հայրենիքի համար նահատակված սուրբ հերոսների հիշատակի:
-վախճանվել է հայազգի խորհրդային և ռուսական կինոյի և թատրոնի դերասան, ռեժիսյոր Արմեն Ջիգարխանյանը: 
2021-Հայաստանի մի շարք շրջաններում (Կապան, Իջևան և այլն) տեղի են ունեցել ՏԻՄ ընտրություններ:


ԱՇԽԱՐՀՈՒՄ


565 – վախճանվել է բյուզանդացական կայսր Հուստինիանոս Ա-ն:
1263 – վախճանվել է ռուս իշխան Ալեքսանդր Նևսկին:
1716- վախճանվել է գերմանացի փիլիսոփա և իրավաբան Գոթֆրիդ Լայբնիցը:
1765 –ծնվել է ամերիկացի գյուտարար Ռոբերտ Ֆուլտոնը, որը ստեղծել է առաջին շոգենավը: 
1770 —շոտլանդացի հետազոտող Ջեյմս Բրյուսը Եթովպիայի հյուսիս-արևմտյան հատվածում հայտնաբերել է Երկնագույն Նեղոսի ակունքը:
1774 –ծնվել է իտալացի կոմպոզիտոր Գասպարե Սպոնտինին:
1797– ծնվել է շոտլանդացի փաստաբան և երկրաբան Չարլզ Լայելը:
1805 –ծնվել է գերմանացի դաշնակահարուհի Ֆաննի Մենդելսոնը:
1831- վախճանվել է գերմանացի հանրահայտ փիլիսոփա Գեորգ Հեգելը:
1840 –ծնվել է ֆրանսիացի նկարիչ Կլոդ Մոնեն:
1851 —ԱՄՆ-ում հրապարակվել է Գերման Մելվիլլի  «Մոբի Դիկ» ստեղծագործության ամբողջական տեքստը:
1860– Ռուսաստանի և չինական Ցին կայսրության միջև կնքվել է «Պեկինյան տրակտատը»:
1889 –ծնվել է Հնդկաստանի առաջին վարչապետ Ջավահարլալ Ներուն (Նեհրու):
1900 —ֆրևանսիական սենատը կողմ է արտահայտվել դատախազությունում կանանց աշխատել թույլատրելու որոշմանը:
1901 —վիենացի բժիշկ Կարլ Լանդշտեյները արյան բոլոր նմուշները բաժանել է երեք խմբի՝  А, В և 0:
1908- Ալբերտ էյնշտեյնը ներկայացրել է լույսի քվանտային տեսությունը:
1918 - Չեխոսլովակիան դարձել է հանրապետություն:
1919 —Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի ժամանակ Կարմիր բանակը գրավել է Օմսկը, ադմիրալ Կոլչակի բանակը ջախջախվել է:
1922 - Մեծ Բրիտանիայում իր ռադիոհեռարձակումներն է սկսում BBC ընկերությունը:
1922- ծնվել է  ազգությամբ ղպտի քաղաքական գործիչ Բուտրոս Բուտրոս-Ղալին:
1954– ծնվել է հույն երաժիշտ, երգահան Յաննին:
1960 - Չեխոսլովակիայում երկու ուղևորատար գնացքների բախման հետևանքով զոհվել է 110 մարդ:
1961 —ԳՖՀ-ում հայտնվել է առաջին կին նախարարը՝ առողջապահության նախարար էլիզաբեթ Շվարցհաուպտը:
1963– Ատլանտյան օվկիանոսում Իսլանդիայի մոտ ստորջրյա հրաբխից առաջացել է Սուրտսեյ կղզին, այն ներկայումս համարվում է Համաշխարհային ժառանգության օբյեկտ:
1968 —Եվրոպայում իրականացվել է աշխարհում առաջին անգամ թոքի փոխպատվաստում:
1983- Կիպրոսի թուրքական մասի օրենսդիր խորհուրդը միակողմանիորեն հայտարարում է իր անկախությունը և Կիպրոսի թուրքական պետության ստեղծումը:
1991-13-ամյա տարագրությունից հետո որպես երկրի ժամանակավոր ղեկավար Կամբոջա է վերադարձել թագաժառանգ Սիանուկը:
1994 – սկսել է գործել Լա Մանշի տակով կառուցված թունելը, որը կապել է Փարիզն ու Լոնդոնը:
2002 —Արգենտինայում տեղի է ունեցել դե-ֆոլտ:
Կ.Խաչիկյան

Կիրանցն ամբողջությամբ հոսանքազրկված էԱսպրամ Կրպեյանը Կիրանցից ներկայացնում է (տեսանյութ)Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը Կիրանցիների տները, որոնք Փաշինյանը նվիրում է ԱլիեւինՀոգևոր Հայաստանը հաղթելու է «նոր» Հայաստանին Նա միակ ղեկավարն է, որ կարծում է, թե բանակը չպետք է պաշտպանի երկիրը․ քաղաքագետ Զբոսաշրջիկների թիվը 3%-ով պակասել էՁյուն է տեղացել Նովոսիբիրսկի և Տոմսկի մի քանի գյուղերում (տեսանյութ)Ռուսաստանը կարող է պատժամիջոցներ մտցնել1 մարդ զոհվել է, 33-ը ստացել տարբեր վնասվածքներ․ ՀՀ ոստիկանությունՓաշինյանի հարցազրույցն ու Կիրանցի ոստիկանական հարձակումը Նոր ու կարևոր փոփոխություններ մանկապարտեզներում Գառնիկ Դանիելյանին հաջողվել է շրջանցել ոստիկանական ուժերին և միանալ Կիրանցում գտնվող քաղաքացիներինԿիրանցը դատարկվումա (տեսանյութ)ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Հայաստանում ցուցարարների նկատմամբ «բռնության աստիճանի» մասին. ԶատուլինՓաշինյանն անցավ գործի Ինչի՞ վրա են խաղադրույք կատարել Բաքուն և Երևանը«Ավանգարդ» համալիրի հարևանությամբ սպանություն է եղել․ 35-ամյա անգիտակից տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցԴատավոր Նաիրա Հովսեփյանը ազատվել է ԲԴԽ անդամի պաշտոնից Հարավային Կովկասում ամենամեծ խաղացողը դառնալու ցանկությունն ու հնարավորությունը հիմա ամենակարևոր խնդիրը չէ Արևմուտքի համար․ «Փաստ»Կառավարության ղեկավարի համար, ո՛չ սեփական հայրենիք կա, ո՛չ սեփական ժողովուրդ կա, ո՛չ էլ սեփական պետություն. Բագրատ ՍրբազանՀՀ-ում ոստիկանության գվարդիա ստեղծելու նախագիծը հավանության արժանացավ ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայիցԱնցյալում ձեզնից ոմանք եղել են հին արժեքների կրողներից, շատ շատերը ոչինչ են եղել, իսկ այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Սեյրան Օհանյանը՝ իշխանություններինՆա բոլորովին այլ խնդիրներ ունի․ «Փաստ»Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել Կարևոր լուր՝ վարորդների համարԿիրանցի բնակչին մեղադրանք է ներկայացվել«Սարգիսի նպատակներն են ապրելու ուժ տալիս, իրեն հավերժացնելն ու ապրեցնելը». Սարգիս Սարգսյանն անմահացել է Իշխանասարի համար պայքարում․ «Փաստ»Բոլոր բերման ենթարկված կիրանցեցիներին ազատ արձակեցին Արդյո՞ք Ռուսաստանը կարող է դառնալ Լեռնային Ղարաբաղի «սրբավայրերի» պահապանՎրաստանի իշխանությունների հաստատակամությունն ու դրա հնարավոր հետևանքները․ «Փաստ»2018թ. վաղ առավոտից փակվել են մայրաքաղաքի գրեթե բոլոր կենտրոնական, ինչպես նաև «Զվարթնոց» օդանավակայան տանող փողոցները. պատմության այս օրը (02մայիս)Հայոց ազգային արժանապատվության տրիբունալը քննելու է 2018 թվականից հետո փաշինյանական վարչախմբի կատարած հանցագործությունները․ Արշակ Կարապետյան«Թաղեմ ձեր մոր տղուն». պայթյունավտանգ իրավիճակ՝ Կիրանցում Սինդրիկ հավաքող 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել Ռուբլին կտրուկ աճեց«Թուրքիայի նախագահը Անդրկովկասում սահմանում է իր կանոնները» Արևմուտքին միայն իր էներգետիկ շահերն են հետաքրքրում. «Փաստ»Ոստիկանները Կիրանցում ճանապարհ են բացել ականազերծողների համար«Ընդվզել է պետք, կանխել այս կործանարար ընթացքը, ամիսներ հետո ուշ է լինելու». «Փաստ»Շիրակում արտակարգ է եղել․ 9-ամյա տղան տեղում մահացել էՏեքստիլի արտադրության ոլորտի որոշ տնտեսվարողների աջակցություն կտրամադրվի. «Փաստ»ԱՄՆ պետքարտուղարության անդրադարձը ՀՀ-ում երեխաների հանդեպ խտրականությանը. «Ժողովուրդ» «Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ. «Փաստ»Վարժական հավաքներից խուսափելու համար 81 անձ դատարանում դատապարտվում է. ովքեր են նրանքՀայկ Մարությանը ևս կարծում է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է հեռանա. «Փաստ»Անգամ Աննա Հակոբյանի հետ մտերմությունը չի փրկում. ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը ազատման դիմում է գրել. «Ժողովուրդ» Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
Ամենադիտված