ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շրջապատված լինելով վտանգավոր, գայթակղիչ կանանցով` միշտ իմացել եմ, որ պետք է տուն գնալ. Արսեն Սաֆարյան

ՎԻԴԵՈ

Armlur.am-ը հարցազրույց ունի երգիչ Արսեն Սաֆարյանի հետ:

Զրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև.

«Հայտնիությունը չերեւացող կապիտալ է»

Եղել է այնպես, որ հայտնի լինելը պարզապես փրկել է ինձ: Օրինակ` ինչ-որ կոնֆլիկտ է ծագել, մութ է եղել, դուրս ենք եկել, եւ ում հետ որ պատրաստվում էի վեճի բռնվել, մի պահ սառել է, ներողություն է խնդրել: Պատահել է, որ անելանելի վիճակում եմ հայտնվել, ու ինձ ընդառաջ են եկել: Այնպես որ, հայտնիությունը չերեւացող կապիտալ է:

Եղբայրների աշխատանքը Արսենը ներկայացնում է` հերիք է

Իմ երգերի երաժշտությունը հիմնականում ես եմ գրում, խոսքերը` եղբայրս` Արթուր Սաֆարյանը: Նա մասնագիտությամբ բանասեր է, էությամբ` շատ համեստ մարդ: Երբեք չի ձգտել երեւալ, միշտ ասում է. «Մեր աշխատանքը դու ներկայացնում ես, հերիք է, մենք մեր գործով ենք երեւում»: Բայց մարդ կա` երկու ֆրազա է իրար կպցնում, մեկ էլ տեսնում ես` անհատական ֆոտոսեսիաներով է հանդես գալիս, որ իրեն արդեն սկսեն ճանաչել:

«Իմ կինը գիտի, որ հրեշտակ չեմ»

 Իմ կինը գիտի, որ հրեշտակ չեմ, բայց նա միշտ հավատացել է իր հանդեպ իմ սիրուն եւ իմ` ընտանիքը գնահատելուն: Նա գիտի, թե ընտանիքս ինչ արժեք է ինձ համար: Շրջապատված լինելով վտանգավոր, ինչ-որ առումով նաեւ՝ գայթակղիչ կանանցով, միշտ իմացել եմ, որ պետք է տուն գնալ, որ ընտանիքն է կարեւոր… Ես տարվող մարդ չեմ, իսկ ճանաչումը, ուզես, թե ոչ, դրան բերում է, եւ իմ կամ իմ նմանի կինը լինելը հեշտ բան չէ: Ուղղակի կինս գիտի, որ ես մեր սերը, տարիների ձեռքբերումն ու ստեղծածը, բնականաբար, ոչնչով չեմ փոխի: Ինքս էլ ամուր եմ զգում, երբ ինքը կողքիս է, իմ թիկունքին: Հետաքրքիր բան ասեմ. եթե հանկարծ կոնֆլիկտ ենք ունեցել, իմ աչքին ոչինչ չի եկել, եւ ինձ մոտ ամեն ինչ սկսել է վատ գնալ: Նույնիսկ դարձել եմ անճանաչելի: Ընդհանրապես, շատ կարեւոր է, թե ով է ճանաչված մարդու կողքին: Վերջինիս համար հաստատ հեշտ չէ, ուղղակի իմ եւ կնոջս պարագայում ամեն բան հաջող է ստացվել:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular