Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վարդավանքում ընտրությունների արդյունքներն արտառոց են. միակ թեկնածուն չի ընտրվել

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Երեկ հանրապետության մի քանի համայնքներում տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրութուններ, ընդ որում՝ յոթ գյուղերում՝ համայնքի ղեկավարի:

Արտառոց արդյունքներ են գրանցվել Սյունիքի մարզի Վարդավանք գյուղում: Միակ թեկնածուն՝ Համլետ Թորոսյանը, չի ընտրվել:

Վարդավանքցիները առաջին հայացքից փակուղային իրավիճակում օգտագործել են Ընտրական օրենսգրքի տված հնարավորութունը: Ընտրական օրենսգրքի 118-րդ հոդվածի համաձայն՝ մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում նա ընտրվում է, եթե կողմ է քվեարկել քվեարկության մասնակիցների կեսից ավելին:

Քվեարկությանը մասնակցած 49 ընտրողներից 35-ը դեմ են քվեարկել թեկնածուին, 13-ը՝ կողմ: 1 քվեաթերթիկ համարվել է անվավեր: 

Եթե Ընտրատարածքային հանձնաժողովը հաստատի Վարդավանքի գյուղապետի ընտրությունների նախնական արդյունքները, ապա այստեղ կնշանակվեն նոր ընտրություններ: Ի դեպ, Համլետ Թորոսյանը դաշնակցական է, հանդես է եկել ինքնառաջադրմամբ եւ Վարդավանքի միջնակարգ դպրոցի տնօրենն է:

Շիրակի մարզի Ախուրիկ համայնքի ղեկավարի ընտրություններում առաջադրված երկու թեկնածուների ստացած քվեների տարբերությունը ընդամենը 15 է: Ախուրիկի հանրապետական գյուղապետ Վարդիթեր Գասպարյանը հենց այդքան քվեով զիջել է անկուսակցական թեկնածու, ինքնառաջադրված Հովհաննես Պողոսյանին: Գասպարյանը ստացել է 262, իսկ Պողոսյանը՝ 277 քվե:

Շիրակի Արեւիկ համայնքում հաղթել է հանրապետական, համայնքի ղեկավարի տեղակալ Վարդկես Մելքոնյանը՝ ստանալով 526 քվե: Նրա երկու մրցակիցները՝ ՀՀԿ-ական Դավիթ Թումիկյանը եւ անկուսակցական Համլետ Հարությունյանը ստացել են համապատասխանաբար 240 եւ 87 քվե:

Կոտայքի մարզի Նուռնուս գյուղում անհավասար պայքար է եղել: Նուռնուսի անկուսակցական գյուղապետ Մնացական Գեւորգյանը ստացել է 206 քվե, նրա մրցակիցը՝ նույնպես անկուսակցական, Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Աբովյանի սպասարկման գրասենյակի օպերատոր Աստղիկ Մկրտչյանը՝ 97:

Արմավիրի մարզի Վարդանաշեն գյուղում մեկ թեկնածու էր՝ ՀՀԿ-ական Արթուր Մանուկյանը: Նրա օգտին քվեարկել է 304 ընտրող, դեմ՝ 11:

Արագածոտնի մարզի Վերին Բազմաբերդ համայնքում առաջադրված երկու թեկնածուների պայքարում վերընտրվել է գործող գյուղապետը՝ դաշնակցական Արտաշես Սաֆարյանը:

Արարատի մարզի Նոյակերտ համայնքում նույնպես վերընտրվել է գործող գյուղապետը՝ հանրապետական Հովհաննես Հարությունյանը:

Երեկ կայացած ՏԻՄ ընտրություններում փորձարկվել են ընտրական գործընթացների թափանցիկության մեծացման նպատակով ներդրված սարքավորումները:

Հայաստանում ԱՄՆ դեսպան Միլսը Մեծ Բրիտանիայի, ԵՄ-ի եւ ՄԱԿ-ի ներկայացուցիչների, ինչպես նաև ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի եւ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի հետ մեկտեղ, Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկա համայնքում, որտեղ կայացել են ավագանու ընտրություններ, դիտարկել են, թե ինչպես են դրանք գործում:

Նոր սարքավորումները փորձարկվել են մի քանի տեղամասերում, որպեսզի ապրիլի 2-ին կիրառվեն արդեն խորհրդարանական ընտրությունների ժամանակ:

Ինտերի սպորտային տնօրենը հայտնել է, որ թիմն ամռանը 2 նորեկ կունենա «Ես սոված ծարավ Հայաստանն եմ ուզում»․ Տավուշը վճռական էՎթար Ապարանում․ 7 վիրավոր կաՀայկական կողմից երևում է ադրբեջանցիների անթաքույց շարժը գյուղի վերևի դիրքումԿարեն Խաչանովը պահպանել է 17-րդ հորիզոնականը. ATP Բացառիկ կադրեր՝ սահմանազատման գործընթացիցԱդրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետԹուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին Իրազեկում․ երթևեկության փոփոխություն կլինիՍամվել Մարտիրոսյանը զգուշացնում է Նորածին է մահացել․ մանրամասներԼարված իրավիճակ․ Երևան-Սևան մայրուղին փակ էՏավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից Մոսկվայում հայկական եկեղեցու մասին պանելային քննարկում է տեղի ունեցել ՀՀ կառավարության հայտարարությունը հայ-ադրբեջանական սահմանի աշխատանքների վերաբերյալ Պուտինն է որոշել Հայաստանի և Ղազախստանի ապագան ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել Ադրբեջանցիներն արդեն երևում են (լուսանկար)Քաղաքագետը բացահայտել է, թե հանուն Արևմուտքի հետ մերձեցման Ռուսաստանի մերժումը ինչով է սպառնում Հայաստանին Հենրիխ Մխիթարյանի «Ինտերը» հաղթեց «Միլանին» և 20-րդ անգամ դարձավ Իտալիայի չեմպիոն Հա­յաս­տանն այժմ պար­զա­պես տա­րածք է զի­ջում՝ փո­խա­րե­նը ոչինչ չստա­նա­լով. «Փաստ»Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան Կիրանցի վարչական ղեկավարն ուզում է հրաժարական տալ․ հայտնի է պատճառը Հա­յաս­տա­նի ցան­կա­ցած հա­ջորդ կա­ռա­վա­րու­թյուն կվե­րա­նա­յի այս ամե­նը. «Փաստ»ՈւՂԻՂ. Տավուշի գյուղապետերը Երևանից վատ լուրով են եկել. իրավիճակի նոր լարումԱմերիկայի հայկական թանգարանում վերականգնվում են արժեքավոր ձեռագրեր և հմայիլներ Թանկարժեք մետաղների գները նվազել են Կոչում և պաշտոն՝ 4 գյուղերը հանձնելու դիմաց «Հիմա փոքր Վարդանն է բոլորիս ուժ տալիս, եղբայրները խենթանում են նրա համար». Վարդան Կևորկովն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»Տավուշում ստեղծված իրավիճակը Փաշինյանի կողմից դիվանագիտական դաշտում թույլ տված սխալների հետևանքն է. Արշակ Կարապետյան1994թ. ադրբեջանական յոթ ինքնաթիռներ հարվածել են Ստեփանակերտին. պատմության այս օրը (23 ապրիլ)Տեղեկություններ կան, որ դիրքերից մեկը պատրաստվում են հանձնելԹշնամին տասնամյակների իր երազանքն իրականացնելու «հնարավորություն» է տեսել. «Փաստ»Իրավիճակը՝ ԿիրանցումԱՄՆ-ում նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել ենԲռնցքամարտի ԵԱ-ում ապրիլի 23-ին Հայաստանն ունի 3 մասնակից Հետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով. «Փաստ»Կայծակնային աճ՝ ռուբլու շուկայումՀայաստանում կարմրուկի դեպքերի թիվն աճել է․ նոր տվյալներ Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները ապրիլի 23-ի համար «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ»Միայն «դրսինները». «Փաստ»Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով. «Փաստ»Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը․ «Ժողովուրդ» Մեքենան ընկել է գետը, 14-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել էԱյսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ»Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը․ յուրիկների պակաս չի զգացվում․ «Հրապարակ» Թայվանում 6.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել․ «Ժողովուրդ» Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ»
Ամենադիտված